ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 նոյեմբերի 2020 թ. |
N 291-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 178-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ծրագրի վերաբերյալ» N 178-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.
«4.1. 2020 թվականի ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող է անվճար հատկացվել սոցիալապես անապահով ընտանիքներին: Անվճար ձմեռային վառելափայտ ստացող սոցիալապես անապահով ընտանիքների ցանկը, սոցիալապես անապահով ընտանիքների ընտրության չափորոշիչները, հատկացվելիք փայտանյութի չափաքանակը և հատկացման կարգը սահմանվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ |
Հ. Սարգսյան |
24 նոյեմբերի 2020 թ. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|