ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2018 թվականի N 386-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 731-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Երևանի քաղաքապետի, «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» N 731-Ն որոշման հավելվածի 1-ին կետի «Ծառայողական ավտոմոբիլների համարանիշերի նիշերը» սյունակը «002ՍՍ01-999ՍՍ01» թվերից հետո լրացնել «և 002 PA 01-030 PA 01» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|