Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5/15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.09.2012
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2012

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2012 թվականի

թիվ 5/15

քաղ. Պետրոպավլովսկ-Կամչատսկի

 

Մաքսային ստուգումների իրականացման ժամանակ հայտնաբերված՝ Մաքսային միության օրենսդրության խախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգի մասին

 

1. Հաստատել մաքսային ստուգումների իրականացման ժամանակ հայտնաբերված՝ Մաքսային միության օրենսդրության խախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը (այսուհետ՝ Կարգ, կցվում է)։

2. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ԱԲՀՄՀԳԿ, Վ. Ի. Սելեզնյով), Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՀՀԿՎ Ե. Ի. Բաբուլ), Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՀՄՀՎ Ն. Վ. Պակ)՝ ապահովել Կարգի կատարումը սահմանված ժամկետներում:

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Ա.Ֆ. Շպիլևսկի

     

Նախագահի տեղակալ՝

 

Մ. Տ. Ցեսենբաև

 

Հավելված

Մաքսային միության անդամ

պետությունների մաքսային

ծառայությունների միավորված

կոլեգիայի թիվ 5/15 որոշման

 

Կարգ

 

 Մաքսային ստուգումների իրականացման ժամանակ հայտնաբերված՝ Մաքսային միության օրենսդրության խախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման

 

1. Մաքսային ստուգումների իրականացման ժամանակ հայտնաբերված՝ Մաքսային միության օրենսդրության խախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը (այսուհետ՝ Կարգ) որոշում է Մաքսային ստուգումների իրականացման ժամանակ հայտնաբերված՝ Մաքսային միության օրենսդրության խախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման պայմանները, կազմը եւ հաճախականությունը (այսուհետ՝ Տեղեկատվություն):

2. Տեղեկատվության փոխանակումն իրականանում է Դաշնային մաքսային ծառայության, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեի և Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի միջև (այսուհետ՝ կենտրոնական մաքսային մարմիններ):

3. Կենտրոնական մաքսային մարմիններն որոշում են այն կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են Տեղեկատվության փոխանակման կազմակերպման համար, ինչպես նաև այն պաշտոնատար անձանց, որոնք լիազորված են սույն Կարգի կատարման շրջանակներում փոխադարձ ուղիղ կապերի հաստատման համար (այսուհետ՝ լիազորված պաշտոնատար անձիք):

4. Կենտրոնական մաքսային մարմինները փոխանակում են լիազորված պաշտոնատար անձանց ցուցակները, ինչպես նաև հնարավորինս կարճ ժամկետներում տեղեկացնում միմյանց այդպիսի ցուցակներում փոփոխություններ կատարելու մասին:

Լիազորված պաշտոնատար անձանց ցուցակը պետք է ներառի՝

պաշտոնի ամբողջական անվանումը՝ կառուցվածքային ստորաբաժանման ամբողջական անվանման մատնանշմամբ.

ազգանունը, անունը և հայրանունը.

աշխատանքային հեռախոսահամարը (ֆաքսը).

էլեկտրոնային փոստի հասցեն:

5. Տեղեկատվությունն ուղարկվում է կենտրոնական մաքսային մարմինների հասցեով սահմանափակ տարածման գրավոր հաղորդակցության ձևով՝ արտաքին էլեկտրոնային կրիչների վրա տեղեկատվության կցմամբ:

Տեղեկատվությունն ուղարկվում է եռամսյա պարբերականությամբ՝ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ից ոչ ուշ:

Դաշնային մաքսային ծառայության համար նախատեսված տեղեկատվությունը Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի կողմից ուղարկվում է Բելառուսի Հանրապետության մաքսային ծառայությանը կից՝ Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցչության հասցեին, իսկ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեի կողմից համապատասխանաբար՝ Ղազախստանի Հանրապետության մաքսային ծառայությանը կից՝ Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցչության հասցեին:

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեի համար նախատեսված տեղեկատվությունը Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի կողմից ուղարկվում է Բելառուսի Հանրապետության մաքսային ծառայությանը կից՝ Ղազախստանի Հանրապետության մաքսային ծառայության ներկայացուցչության հասցեին, իսկ Դաշնային մաքսային ծառայության կողմից համապատասխանաբար՝ Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության կից՝ Ղազախստանի Հանրապետության մաքսային ծառայության ներկայացուցչության հասցեին:

6. Տեղեկատվությունը տրամադրվում է հայտնաբերված խախտման բնույթին առնչվող մասով՝ ընդհանրացված տեսքով:

7. Տեղեկատվության տրամադրումը պարզեցնելու համար կարող են կիրառվել տեղեկատվության դասակարգիչներ, որոնք սահմանվում են կենտրոնական մաքսային մարմինների միջև համաձայնությամբ:

8. Տեղեկատվության կազմի մեջ նշվում է՝

ստուգման ուղղությունը (խնդիրը)՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան.

ստուգման համառոտ նկարագիրը՝ այն տեղեկատվության մատնանշմամբ, որն ունի էական նշանակություն ստուգման ուղղության (խնդրի) համար (մաքսային ստուգման տեսակի, ապրանքի անվանման և ծածկագրի (ըստ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկ) մատնանշմամբ).

Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությունների՝ հայտնաբերված խախտումների նկարագիրը.

ծանոթագրություն։

Տեղեկատվության կազմի մեջ չի ներառվում Մաքսային միության մաքսային օրենսդրության այն խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք հայտնաբերվել են մաքսային ստուգումների արդյունքում՝ Կարգի կիրարկման շրջանակներում ստացված Տեղեկատվության հիման վրա:

9. Տեղեկատվության տրամադրման եղանակը կարող է սահմանվել կենտրոնական մաքսային մարմինների միջև համաձայնությամբ:

10. Սույն Կարգը սահմանվում է անորոշ ժամկետով։

11. Կենտրոնական մաքսային մարմիններից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ սույն Կարգի գործունեությունը դադարեցնելու նախաձեռնությամբ:

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան