«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005181
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 ապրիլի 2005 թ. |
N 146-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՐԵՎԷ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 15.07.14 թիվ 192-Ն)
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ բանկի գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում ազդեցություն ունեցող աշխատակիցներին բանկի ղեկավար համարելու ուղեցույցը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 146-Ն որոշմամբ հաստատված |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՐԵՎԷ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 15.07.14 թիվ 192-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտը սահմանում է այն չափանիշները, որոնց հիման վրա ֆինանսական կազմակերպության ղեկավար կարող է ճանաչվել նաև ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձը:
2. Սույն իրավական ակտի իմաստով ֆինանսական կազմակերպություն է համարվում բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը, ապահովագրական ընկերությունը, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՂԵԿԱՎԱՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
3. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձին ֆինանսական կազմակերպության ղեկավար համարելու հարցերը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից քննարկվում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկի առկայության դեպքում՝
1) ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի որոշումները կամ որոշումների մի մասը ընդունվում են միայն այդ աշխատակցի համաձայնության պարագայում կամ ներկայացմամբ,
2) ֆինանսական կազմակերպությունում ստեղծված հանձնաժողովներում աշխատակիցը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ կամ հանձնաժողովի որոշումները կամ որոշումների մի մասը ընդունվում են միայն իր համաձայնությամբ կամ ներկայացմամբ,
3) ֆինանսական կազմակերպության գործադիր տնօրենի, վարչության նախագահի կամ գլխավոր հաշվապահի բացակայության (ներառյալ՝ հիվանդություն, գործուղում կամ աշխատանքի վայրից այլ պատճառներով փաստացի բացակայություն) դեպքում աշխատակիցն ի պաշտոնե կամ փաստացի փոխարինում է նրանց,
4) ֆինանսական կազմակերպության կառավարման մարմիններից կամ ղեկավարներից մեկը լիազորել է ֆինանսական կազմակերպության աշխատակցին իրականացնել իր իրավասությունները կամ դրանց մի մասը,
5) անձը կարող է ազդել ֆինանսական կազմակերպության գործունեության ուղղությունների վրա՝ տվյալ ֆինանսական կազմակերպության նկատմամբ իր ունեցած պահանջի ուժով,
6) անձը լիազորված է տիրապետել ֆինանսական կազմակերպության այնպիսի սահմանաչափերով միջոցներ, որոնց կորուստը, փչացումը կամ վնասվածքը կարող է էապես ազդել ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակի վրա:
4. Սույն իրավական ակտի 3-րդ կետում նշված չափանիշները կարող են հիմք հանդիսանալ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ֆինանսական կազմակերպության աշխատակցին ֆինանսական կազմակերպության ղեկավար համարելու համար: Սույն կետով նախատեսված որոշմամբ սահմանվում են նաև տվյալ ղեկավարին ներկայացվող համապատասխան որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշները, ինչպես նաև գրանցման ընթացակարգը՝ պարզ կամ բարդ:
5. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձին ֆինանսական կազմակերպության ղեկավար համարելու հարցը քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:
6. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ֆինանսական կազմակերպության աշխատակիցներին սույն իրավական ակտի իմաստով ֆինանսական կազմակերպության ղեկավար համարելու վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ընդունելուց հետո ֆինանսական կազմակերպությունը, օտարերկրյա ֆինանսական կազմակերպության մասնաճյուղը մեկամսյա ժամկետում ապահովում է տվյալ անձանց որակավորման և գրանցման գործընթացը:
(հավելվածը խմբ. 15.07.14 թիվ 192-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.12.2022, թիվ 229-Ն | 24.04.2023, N 146-Ն | |
15.07.2014, թիվ 192-Ն | 26.09.2014, N 146-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|