ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հունիսի 10-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասում`
ա) «բ» կետից հանել «ձկնորսական պարագաներ,» բառերը.
բ) «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) զբաղվել որսորդությամբ, արդյունագործական ձկնորսությամբ, բնափայտի մթերմամբ (բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող այգիներում իրականացվող սանիտարական մաքրումների և ծառահատումների), վնասել կամ ոչնչացնել բուսականությունը (բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող հողատարածքներում խոտհունձ կատարելու), սահմանապահ զորքերին պատկանող գույքը, առանց համապատասխան թույլտվության զբաղվել հողերի, ջրային ռեսուրսների, անտառների օգտագործումով, երկրաբանական և հնէաբանական հետազոտություններով, լեռնային գործով, հիդրոկառույցների շինարարությամբ (բացառությամբ այն հիդրոկառույցների, որոնց ստեղծումը բխում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից):»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունիսի 24 Երևան ՀՕ-147-Ն |
|