ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23 ՀՕ-22 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.
«ժ) բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջների սահմանում:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով.
«է) ապահովել բնակավայրերի կանաչ գոտիներում բուսական աշխարհի օբյեկտների պաշտպանությունը դրանց ծավալների (քանակի) ավելացման և տեսակային կազմի պահպանության նպատակով:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) բնակավայրերում կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացված պահանջների խախտումը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 21 Երևան ՀՕ-58-Ն
ՆախագահՍ. Սարգսյան