ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասից հանել «լիցենզավորումը և» բառերը, իսկ 2-րդ մասի «ա» կետի «լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում ներկայացրած» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը հանել.
2) 3-րդ մասի «լիցենզավորող մարմինը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով՝ ըստ համապատասխան հոլովաձևերի:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում «լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «գործունեություն իրականացնող» բառերով, իսկ 4-րդ մասի «լիցենզիա ունեցող» բառերը՝ «գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած» բառերով:
Հոդված 5. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑԵԼԸ»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. | Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը |
1. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի նկատմամբ ստուգումներն ու հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների միջոցով: Դրանց արդյունքներով կիրառվում են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձին հաշվառելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին՝ վերջիններիս տրամադրելով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվող անձանց տարբերանիշերի արտատիպերը:»:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. | Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները |
Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.
ա) տուգանք.
բ) ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցում.
գ) ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցում.
դ) մասնագիտական որակավորումից զրկում:»:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. | Ծանուցված գործունեության կասեցումը |
1. Լիազոր մարմինն իրավասու է կասեցնելու ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև եթե խախտվել է սույն օրենքի`
1) 6-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված պահանջներից որևէ մեկը.
2) 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված պահանջը:»:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2015 թ. նոյեմբերի 24
Երևան
ՀՕ-129-Ն