«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 266-Ա
«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
| 
 1) ճայթիչ-պայթիչ (ԿԴ-8Ս)`  | 
 300000 (երեք հարյուր հազար) հատ,  | |
| 
 2) էլեկտրադետոնատոր (ԷԴ-8Ժ 2մ)`  | 
 100000 (հարյուր հազար) հատ,  | |
| 
 3) էլեկտրադետոնատոր (ԷԴ-3-Ն 2մ)`  | 
 50000 (հիսուն հազար) հատ,  | |
| 
 4) կրակատար լար (ՕՇԱ)`  | 
 400000 (չորս հարյուր հազար) գծմ,  | |
| 
 5) դետոնացիոն քուղ (ԴՇԷ-12)`  | 
 300000 (երեք հարյուր հազար) գծմ,  | |
| 
 6) պիրոտեխնիկական ռելե (ՌՊ-92-0)`  | 
 1000 (հազար) հատ,  | |
| 
 7) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ`  | 
 
  | |
| 
 
  | 
 ա. սարք «Ունս-Պա-0-100»`  | 
 60 (վաթսուն) հատ,  | 
| 
 
  | 
 բ. սարք «Ունս-Պա-40-8»`  | 
 1800 (հազար ութ հարյուր) հատ,  | 
| 
 
  | 
 գ. սարք «Ունս-Պա-65-8»`  | 
 4200 (չորս հազար երկու հարյուր) հատ,  | 
| 
 
  | 
 դ. սարք «Ունս-Պա-450-24»`  | 
 6000 (վեց հազար) հատ,  | 
| 
 
  | 
 ե. սարք «Ունս-Պա-500-19»`  | 
 6000 (վեց հազար) հատ,  | 
| 
 8) տրոտիլային պայթաղյուսիկ (Տ-400-Գ)`  | 
 24000 (քսանչորս հազար) հատ,  | |
| 
 9) ամոնիտ 6ԺՎ փամփշտավորված`  | 
 60000 (վաթսուն հազար) կգ,  | |
| 
 10) ամոնիտ 6ԺՎ փոշի`  | 
 30000 (երեսուն հազար) կգ:  | |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը երրորդ կողմին վաճառելու դեպքում «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 2007 թ. մարտի 13  |