Գլխավոր տեղեկություն
Համար
N 801-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2012 թվականի N 801-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 5 հասցեում գտնվող` հանրակացարանի 103 և 208 սենյակներում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացի Ալլա Էդուարդի Իսրայելյանին (անձնագրային տվյալները՝ AF0752388, տրված՝ 06.08.2003 թվականին, 004-ի կողմից) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր կողմից զբաղեցված՝ 68.2 քառ. մետր մակերեսով և 239520 դրամ սկզբնական արժեքով բնակելի տարածքը սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը:

(1-ին կետը փոփ. 21.02.13 N 148-Ա)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է շենքի առանձին տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքի սեփականաշնորհումը և Ալլա Էդուարդի Իսրայելյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառուի՝ Ալլա Էդուարդի Իսրայելյանի միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 21.02.13 N 148-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 2

Երևան 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.02.2013, N 148-Ա 26.02.2013, N 801-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան