ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունից հանել «և վիճակագրական տվյալների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «- Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 2.1-ին հոդվածում 7-րդ մասից հանել «Սույն կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների վրա:» նախադասությունը:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների,» բառերը.
2) 2-րդ և 4-րդ մասերից հանել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության,» բառերը:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության,» բառերը.
2) 2-րդ մասի 8-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների,» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 28 Երևան ՀՕ-195-Ն |