Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-211-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (30.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.29/84(1537) Հոդ.1078
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենսգրքի 30.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի ««ե» ենթակետով» բառերը փոխարինել ««զ» ենթակետով» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 33-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ մասից հանել «, Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում,» բառերը:

 

Հոդված 7. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «Խորհրդակցելով Ջրի ազգային խորհրդի հետ՝» բառերը:

 

Հոդված 8. Օրենսգրքի 107-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 107. Ջրային ռեսուրսների պահպանության հսկողությունը

 

Ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում են օրենքով նախատեսված լիազորված մարմինները:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է վերադարձնում մինչև Ջրի ազգային խորհրդի լուծարումն իր մոտ առկա ջրօգտագործման թույլտվությունների հայտերի փաթեթները՝ դրանք սահմանված կարգով գնահատելու համար: Հայտի գնահատման ժամկետը վերահաշվարկվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին փաթեթները վերադարձնելու օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

ՀՕ-211-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան