ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի մայիսի 31-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում և հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Ոստիկանության պետը:»:
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 56-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Ոստիկանության բժշկական հաստատությունում քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքում «պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ոստիկանության պետ» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հունիսի 6 Երևան ՀՕ-49-Ն |