Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-179-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (19.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.09/70(1523).1 Հոդ.915.5
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-115-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին «հանձնաժողովի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերը՝ «Ազգային ժողովը վարչապետի» բառերով, «սույն» բառը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական» բառերով, երկրորդ «հանձնաժողովի» բառը՝ «Հանձնաժողովի» բառով, իսկ «պաշտոնավարման» բառը հանել.

2) 2-րդ մասի 1-5-րդ կետերի «հանձնաժողովի» բառը փոխարինել «Հանձնաժողովի» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորություններն օրենքով սահմանված կարգով դադարելու կամ դադարեցվելու դեպքում Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը, իսկ Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:».

4) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով.

5) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «հանձնաժողովի» բառը փոխարինել «Հանձնաժողովի» բառով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հոկտեմբերի 8

Երևան

ՀՕ-179-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան