ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 887-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մեգաքլին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03552351) 2023 թվականի նոյեմբերի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2024 թվականի փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում Կողբի և Գյումրու «Թումո» կենտրոններում մաքրման ծառայությունների մատուցում՝ 1,810,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ջի-Էս-Սի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02258906) 2023 թվականի նոյեմբերի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հսկողական տեսախցիկների, տեսաձայնագրիչների և կոշտ սկավառակների ձեռքբերում՝ 837,550 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ինֆորմատիկ Սոլուշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00061961) 2023 թվականի նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ժապավենների ձեռքբերում՝ 576,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԶիգԶագ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2023 թվականի նոյեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դյուրակիր համակարգիչների ձեռքբերում՝ 1,396,660.28 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) Թուն Բում Էնիմեյշն ընկերության հետ (4200 Բուլվար, Սայնթ Լաուրեն Սուիթ 1020, Կանադա) 2023 թվականի հոկտեմբերի 10-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 775.56 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
21.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |