ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2023 թվականի N 543-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը, 44-րդ հոդվածի 8-րդ մասը, 46-րդ հոդվածի 1-ին մասը, 47-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերը, 66-րդ հոդվածի 3-րդ մասը, 71-րդ հոդվածի 5-րդ մասը, 74-րդ հոդվածի 5-րդ մասը, 76-րդ հոդվածի 3-րդ մասը, 78-րդ հոդվածի 4-րդ մասը, 79-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը, 81-րդ հոդվածի 4-րդ մասը, 86-րդ հոդվածի 7-րդ մասը, 88-րդ հոդվածի 7-րդ մասը, 99-րդ հոդվածի 2-րդ մասը, 107-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 10-րդ, 11-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 29-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշումը:
3. Սույն որոշումից բխող՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններն ընդունվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում: Մինչև այդ հրամանների ընդունումը գործելու են կարգավորման նույն առարկան ունեցող հրամաններն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ չեն հակասում (mutatis mutandis) սույն որոշմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
17.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշման |
Ն Ե Ր Ք Ի Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակները կատարող քրեակատարողական հիմնարկների (այսուհետ միասին նաև` քրեակատարողական հիմնարկներ) ներքին կանոնակարգը (այսուհետ նաև՝ կանոնակարգ) ապահովում է քրեակատարողական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված՝ կալանք խափանման միջոցի և ազատությունից զրկելու հետ կապված պատիժների, բացառությամբ կարգապահական գումարտակում պահելու և զինծառայողների նկատմամբ նշանակված կարճաժամկետ ազատազրկման, կատարման կարգի և պայմանների ամբողջությունը։
2. Սույն կանոնակարգի խնդիրներն են՝
1) ապահովել կալանավորված անձանց մեկուսացումը, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և պարտականությունների պատշաճ կատարումը, մշտական հսկողությունը նրանց նկատմամբ, անվտանգության ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խնդիրների իրագործումը.
2) ապահովել դատապարտյալների իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը և դրանց իրականացումը, պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից, մշտական վերահսկողությունը նրանց նկատմամբ, նրանց պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անվտանգությունը, դատապարտյալներին պահելու տարբեր պայմանների նախատեսումը՝ ելնելով դատապարտյալի անձից և նրա վարքագծից, անվտանգային գոտու տեսակից, ինչպես նաև պատժի կատարման պայմանների փոփոխումը։
3. Սույն կանոնակարգի նպատակն է՝
1) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների արժանապատիվ պահման պայմաններ.
2) հնարավորինս նվազեցնել անազատության և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական տարբերությունները.
3) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ.
4) վերասոցիալականացնել դատապարտյալին և ձևավորել նրա դրական վարքագիծը.
5) աջակցել դատապարտյալին՝ նրանում ձևավորելու և զարգացնելու այնպիսի հմտություններ և ունակություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո կազմակերպել հետագա կյանքը։
4. Սույն կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքին և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին համապատասխան սահմանում և կանոնակարգում է կալանավորված անձին կամ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելու կարգը և պայմանները, կարանտինային բաժանմունքում կալանավորված անձի և դատապարտյալի գտնվելու առանձնահատկությունները, կալանավորված անձանց և դատապարտյալների օրվա կարգացուցակը, կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների իրականացման երաշխիքները, դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության կարգը, կալանավորված անձանց և դատապարտյալներին տեսակցության տրամադրման, հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու, նամակագրության վարման կարգը և պայմանները, խրախուսանքների և տույժերի կիրառման կարգը, խուզարկություն և զննություն կատարելու, խուզարկության արդյունքով վերցված առարկաների և իրերի պահման ու տնօրինման կարգը և պայմանները, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգն արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում, կալանավորված անձի և դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները, սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը, այն առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը, որոնք արգելված է ստանալ, պահել կամ վաճառել կալանավորված անձին կամ դատապարտյալին, կենցաղային լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և դրանց ապահովման կարգը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցության կարգը, դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով հինգ օր տևողությամբ տրվող երկարատև տեսակցության անցկացման կարգը, հանձնուքները և ծանրոցները զննության ենթարկելու, դրանք հանձնելու կարգը, առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները, դատապարտյալին առանձին պահելու մասին պատճառաբանված որոշման վերաբերյալ նրան անհապաղ տեղեկացման կարգը, դատապարտյալին մեկնումներ տրամադրելու ընթացակարգը, քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները, պատժախցում դատապարտյալի նյութակենցաղային ապահովման պայմանները, ինչպես նաև կալանք խափանման միջոցի և ազատությունից զրկելու հետ կապված պատիժների, բացառությամբ կարգապահական գումարտակում պահելու և զինծառայողների նկատմամբ նշանակված կարճաժամկետ ազատազրկման, կատարման կարգի և պայմանների առնչությամբ այլ իրավահարաբերությունները։
5. Սույն կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկ այցելող յուրաքանչյուր այլ անձի համար:
6. Սույն կանոնակարգի խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
2. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՏԺԻ ԵՎ ԿԱԼԱՆՔ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարվում են կարճաժամկետ ազատազրկումը, ազատազրկումը և ցմահ ազատազրկումը, ինչպես նաև կալանք խափանման միջոցը։
8. Քրեակատարողական հիմնարկի տարածքում, ելնելով դատապարտյալներին ցածր, միջին կամ բարձր անվտանգային գոտիներում պահելու օրենքով նախատեսված պայմանների առանձնահատկություններից, առնվազն տեղակայվում են բնակելի կացարաններ կամ խցեր, կարանտինային բաժանմունք, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աշխատասենյակներ, ճաշարան, բժշկական ստորաբաժանման սենյակներ, դասասենյակներ, արտադրական գոտի, զբաղվածության, մշակութային և այլ միջոցառումների անցկացման ու տեսակցության սենյակներ, զբոսանքի կազմակերպման տարածք, գրադարան, բաղնիք, լվացքատուն, պատժախցեր, անձնական իրերի պահախցեր։ Քրեակատարողական հիմնարկում կարող են տեղակայվել նաև այլ կառույցներ կամ սենյակներ:
9. Քրեակատարողական հիմնարկի կառուցվածքը, բնակելի կացարանները և խցերը, ինչպես նաև այլ կառույցները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի ապահովվեն Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 64-րդ և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 31-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:
10. Քրեակատարողական հիմնարկում կալանավորվածներին պահելու վայրերը, ինչպես նաև անվտանգային տարբեր գոտիները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի բացառվի կալանավորված անձանց և դատապարտյալների միջև շփումը:
11.Կալանավորված և դատապարտված անձանց շփումը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված կրթական, մշակութային, մարզական, կրոնական համատեղ միջոցառումների իրականացման դեպքում, եթե կոնկրետ կալանավորված անձի կամ դատապարտյալի առնչությամբ չկա համապատասխան արգելք կամ սահմանափակում:
3. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԸՆԴՈՒՆԵԼԸ
12. Քրեակատարողական հիմնարկ կալանավորված անձանց և դատապարտյալի ընդունումը կազմակերպվում է կարանտինային բաժանմունքում, ցանկացած ժամին` քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից:
13. Կարանտինային բաժանմունքը գտնվում է քրեակատարողական հիմնարկի առանձնացված հատվածում` այնպես, որպեսզի բացառվի մյուս խցերում կամ կացարաններում գտնվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ շփումը` բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պահվող դատապարտյալների։
14. Քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահը ստուգում է քրեակատարողական հիմնարկ բերված կալանավորված անձին կամ դատապարտյալին ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` լուսանկարով անձը հաստատող այլ փաստաթուղթ, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու կամ եզրափակիչ դատական ակտը և այն կատարման հանձնելու մասին կարգադրությունը: Եթե անձը քրեակատարողական հիմնարկ է բերվում այլ քրեակատարողական հիմնարկից, ապա ստուգվում է նաև նրա անձնական գործը, իսկ անհապաղ տեղափոխման անհրաժեշտության դեպքում մինչև անձնական գործն ուղարկվելու առաջին հնարավորությունը սույն կանոնակարգով սահմանված տեղեկանքը: Սույն կետում նշված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում անձը քրեակատարողական հիմնարկ չի ընդունվում:
Օպերատիվ, անվտանգության կամ այլ նկատառումներով ոչ աշխատանքային օրերին և ժամերին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ կալանավորված անձի կամ դատապարտյալի անհապաղ տեղափոխման անհրաժեշտության դեպքում, մինչև անձնական գործն ուղարկվելու առաջին հնարավորությունը, քրեակատարողական հիմնարկ ընդունելու համար անհրաժեշտ է տեղափոխող քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի կողմից կազմված և կնքված տեղեկանքը, հնարավորության դեպքում լուսանկարով, որում պետք է ներառվեն կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ազգությունը, քաղաքացիությունը, կալանավորված անձի դեպքում նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու օրը, ամիսը, տարեթիվը, դատարանը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածը, տեղեկություններ նախկինում դատված լինելու մասին, քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու օրը, ամիսը, տարեթիվը, դատապարտյալի դեպքում՝ պատժաչափը, պատժի սկիզբը, անվտանգային գոտու տեսակն ու պայմանը, նույնականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ (հաշմանդամություն, սպիներ, դաջվածքներ ունենալու և այլ առանձնահատկություններ)։
15. Եթե անձը չի բերվում այլ քրեակատարողական հիմնարկից, ապա քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահը կազմում է հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրություն, որի պատճենը տրամադրվում է կալանավորված անձին կամ դատապարտյալին:
16. Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելու համար անհրաժեշտ են նաև երեխայի ծննդյան վկայականը կամ երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող այլ փաստաթուղթ: Երեխայի հետ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում երեխան քրեակատարողական հիմնարկ չի ընդունվում, և դրա մասին քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հայտնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կամ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին: Մինչև երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը կամ համապատասխան հաստատություն, խնամատարության կամ խնամակալության տեղավորելը` երեխան պահվում է քրեակատարողական հիմնարկում այնպես, որպեսզի բացառվի այլ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ շփումը:
17. Կալանավորված անձանց քրեակատարողական հիմնարկ ընդունելիս համապատասխան մատյանում գրանցվում են հետևյալ տվյալները`
1) տեղեկություններ կալանավորված անձի մասին (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ).
2) կալանավորման հիմքերը.
3) կալանավորված անձին քրեակատարողական հիմնարկ ընդունելու օրը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը:
18. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելիս համապատասխան մատյանում գրանցվում են հետևյալ տվյալները`
1) տեղեկություններ դատապարտյալի մասին (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ).
2) դատապարտման հիմքերը.
3) դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելու օրը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը:
19. Քրեակատարողական հիմնարկ տարանցումով բերված կալանավորված անձը կամ դատապարտյալն ընդունվում և նշանակման վայր է ուղարկվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի կարգագրով:
20. Քրեակատարողական հիմնարկ ընդունված կամ տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ իրականացվում է ինքնասպանության և ինքնավնասման, ինչպես նաև հոգեկան առողջության ռիսկերի գնահատում: Սույն կետով նախատեսված գնահատումն իրականացվում է հոգեբանների և սոցիալական աշխատողների կողմից կալանավորված անձի կամ դատապարտյալի ընդունումից անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով:
21. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հրաժարվում է սույն կանոնակարգի 20-րդ կետում նշված գնահատումներից, ապա այն կրկին առաջարկվում է կալանավորված անձին կամ դատապարտյալին ընդունումից 24 ժամվա ընթացքում: Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի զննությունը և գնահատումը, ինչպես նաև հոգեկան առողջության զննության և ռիսկի գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված գործիքակազմով, ընթացակարգով և մեթոդաբանությամբ:
22. Քրեակատարողական հիմնարկ ընդունված կամ տեղափոխված կալանավորված անձը մինչև 7 օր տևողությամբ, իսկ դատապարտյալը մինչև 15 օր տևողությամբ նախնական բժշկական զննություն անցնելու, քրեակատարողական հիմնարկի պայմաններին հարմարվելու, քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված կալանք խափանման միջոցի կամ պատժի կատարման կարգին և պայմաններին իրազեկվելու, ինչպես նաև ինքնասպանության և ինքնավնասման ռիսկը վեր հանելու և գնահատելու, ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա կալանք խափանման միջոցի կամ պատժի կատարման անհատական պլանավորման և պայմանների որոշման նպատակով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում: Կարանտինային բաժանմունքում ընդունվելուց անմիջապես հետո կալանավորված անձը կամ դատապարտյալը ենթարկվում է առաջնային բժշկական զննության:
23. Եթե քրեակատարողական հիմնարկ կալանավորված անձին կամ դատապարտյալին ընդունելու պահին հոգեկան առողջության զննության և ռիսկի գնահատում չի իրականացվել՝ նրա հրաժարման կամ քրեակատարողական հիմնարկ ընդունելու պահին համապատասխան մասնագետի բացակայության հիմքով, ապա այն իրականացվում է կարանտինային բաժանմունքում՝ ընդունումից 24 ժամվա ընթացքում: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հրաժարվում է սույն կետում նշված գնահատումից, ապա այն կրկին առաջարկվում է կալանավորված անձին կամ դատապարտյալին ընդունումից 24 ժամվա ընթացքում: Զգալի ռիսկայինության դեպքում հրավիրվում է հոգեբույժ: Սույն կետով նշված գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով:
24. Սույն կանոնակարգի 20-րդ, 21-րդ և 23-րդ կետերում նախատեսված գնահատումների և դրանց ընթացքի վերաբերյալ պարտադիր տեղեկացվում է քրեակատարողական հիմնարկի հոգեբանը:
25. Կալանավորված անձի կամ դատապարտյալի բժշկական զննությունն իրականացնում են պարբերաբար կալանքի կամ պատժի ողջ ընթացքում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բժիշկները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
26. Կալանավորված անձի կամ դատապարտյալի մարմնին մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժիշկն այդ մասին անհապաղ հայտնում է իրավասու քննչական մարմնին՝ այդ մասին իրազեկելով նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը։
27. Կալանավորված անձի կամ դատապարտյալի մարմնին մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժիշկն այդ տեղեկատվությունը կարող է հայտնել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ անկախ կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությունից։
28. Եթե քրեակատարողական հիմնարկի բժիշկը հիմնավոր ենթադրում է, որ կալանավորված անձը կամ դատապարտյալը ենթարկվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման, ապա այդ տեղեկատվությունը տրամադրում է քրեակատարողական հիմնարկի պետին՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման ենթարկված կալանավորված անձի կամ դատապարտյալի պաշտպանությունը կազմակերպելու համար։
29. Կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո` քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձի կամ դատապարտյալի իրավունքների և պարտականությունների, սույն կանոնակարգի, կալանքը կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանքը կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, համապատասխան դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու կարգի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու և ապաստան հայցելու իրավունքի մասին տեղեկացնում է կալանավորված անձին կամ դատապարտյալին, որը հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ, իսկ դրա մասին տեղեկանքը (ձև N 1) կցվում է նրա անձնական գործին:
30. Քրեակատարողական հիմնարկ ընդունվող կալանավորված անձը կամ դատապարտյալը սույն կանոնակարգով սահմանված կարգով պարտադիր ենթարկվում է անձնական խուզարկության, իսկ նրա իրերը` զննության:
31. Քրեակատարողական հիմնարկ ընդունվող կալանավորված անձը պարտադիր, իսկ դատապարտյալը՝ իր համաձայնությամբ, ենթարկվում են նաև մատնադրոշմման և լուսանկարման:
32. Այն կալանավորված անձինք կամ դատապարտյալները, ովքեր քրեակատարողական հիմնարկ են բերվում կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով կամ հիվանդությամբ կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ, բժշկական եզրակացության հիման վրա ուղարկվում են քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ եթե այդ ստորաբաժանումում նրանց պահելը նույնպես վտանգավոր է կյանքի կամ շրջապատի համար, ապա սահմանված կարգով ուղարկվում են լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկ (այսուհետ՝ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ)։ Անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:
33. Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք տեղաբաշխվում են ըստ խցերի: Կալանավորված անձինք ըստ խցերի տեղաբաշխվում և անջատ են պահվում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին համապատասխան` հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը: Կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով և ժամկետում ավարտվելուց հետո կալանավորված անձանց ըստ խցերի տեղաբաշխումը կատարվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից՝ օպերատիվ ստորաբաժանման պետի միջնորդագրի հիման վրա՝ հաշվի առնելով կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում կալանավորված անձի վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվությունը: Ըստ խցերի տեղաբաշխելիս որոշվում է և կալանավորված անձին տրամադրվում անհատական քնելու տեղը:
34. Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում դատապարտյալները տեղաբաշխվում են ըստ խցերի կամ կացարանների՝ ելնելով անվտանգային գոտու տեսակից: Դատապարտյալներն ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխվում և անջատ են պահվում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքին համապատասխան` հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը: Կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով և ժամկետում ավարտվելուց հետո դատապարտյալի՝ ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխումը կատարվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից՝ օպերատիվ ստորաբաժանման պետի միջնորդագրի հիման վրա՝ հաշվի առնելով կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում դատապարտյալների վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվությունը: Ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխելիս որոշվում է և դատապարտյալին տրամադրվում անհատական քնելու տեղը:
35. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին առողջական վիճակի հիմքով անջատ պահելու դեպքերում նրանք տեղաբաշխվում են բժշկական սպասարկման համապատասխան ստորաբաժանման ղեկավարի եզրակացության հիման վրա:
36. Անչափահասները, հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են տեղավորվել իրենց վիճակի առանձնահատկություններին համապատասխան պայմաններ ունեցող խցերում կամ կացարաններում:
37. Քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունքում անձն ապահովվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին պահելու համար սահմանված անհրաժեշտ գույքով, սննդով, անկողնային պարագաներով և սույն կանոնակարգով նախատեսված այլ իրերով, օգտվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի համար օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից, ինչպես նաև կրում է օրենսդրությամբ սահմանված պարտականություններ:
38. Դատապարտյալը կարանտինային բաժանմունքում պահվում է նվազագույնը նույն պայմաններում, ինչպիսի պայմաններում նա կպահվեր քրեակատարողական հիմնարկի՝ համապատասխան տեսակի անվտանգային գոտու խցում կամ կացարանում:
4. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ
39. Քրեակատարողական հիմնարկում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, կլիմայական պայմանները և այլ հանգամանքներ:
40. Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, ավարտակոչի, հանգստի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման, զբաղվածության, կրթության և այլ միջոցառումների համար նախատեսված ժամերը:
41. Նմուշային օրինակին համապատասխան մշակված օրվա կարգացուցակը (ձև N 2) հաստատվում է քրեակատարողական հիմնարկի պետի հրամանով և տեղեկացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, դատապարտյալներին, կալանավորված անձանց և քրեակատարողական հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց: Օրվա կարգացուցակի մեկական օրինակ փակցվում է քրեակատարողական հիմնարկի խցերում և կացարաններում:
42. Կալանավորված անձանց և դատապարտյալների սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին` քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրերում` խցերում, իսկ քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում և ցածր անվտանգային գոտում` ճաշարաններում: Հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդություն ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին տրամադրվում է հավելյալ կամ դիետիկ սննդամթերք: Հավելյալ կամ դիետիկ սնունդ կարող է տրամադրվել նաև բժշկի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում: Հավելյալ կամ դիետիկ սննդամթերք տրամադրելու՝ բժշկի համապատասխան եզրակացությունն առնվազն 21 օրը մեկ ենթակա է վերանայման:
43. Տեխնիկատնտեսական սպասարկման կամ այլ աշխատանքներում ներգրավված դատապարտյալները քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ կարող են սնունդն ընդունել առանձին:
44. Կալանավորված անձինք և խցերում պահվող դատապարտյալները սնունդն ընդունում են խցերում, իսկ կացարաններում պահվող դատապարտյալները՝ ճաշարանում: Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման` քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս սահմանված կարգով գտնվող դատապարտյալի սննդի ընդունումը կարող է կազմակերպվել դաշտային ճաշարաններում: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը տեղափոխվում է մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, որը տևում է 4 ժամ և ավելի, ապա նա ապահովվում է սննդով:
45. Քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժը կրող դատապարտյալների` խցերից դուրս տեղաշարժն իրականացվում է վարչակազմի ներկայացուցչի կողմից պահանջվող եղանակով` բացառությամբ զբոսանքի վայրերի:
46. Խցերից դուրս տեղաշարժն արգելվում է ավարտակոչից մինչև վերկաց` բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
47. Քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում և ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժը կրող դատապարտյալի տեղաշարժն իրականացվում է ազատ` այդ նպատակով նախատեսված վայրերում, իսկ քրեակատարողական հիմնարկի մյուս տարածքներում` վարչակազմի ներկայացուցչի կողմից պահանջվող եղանակով և թույլտվությամբ:
48. Արգելվում է դատապարտյալի տեղաշարժը բնակելի գոտու սահմաններից դուրս` ավարտակոչից մինչև վերկաց: Դատապարտյալներին ծանուցում են քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու պատժի կրման խիստ և մեղմ պայմանների համար սահմանված սահմանների վերաբերյալ, որի մասին կազմվում է արձանագրություն (ձև N 3):
49. Կալանավորված անձը կամ քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժը կրող դատապարտյալի զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով` ըստ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից հաստատված ժամանակացույցի:
50. Կալանավորված անձը կամ քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժը կրող դատապարտյալն իր ցանկությամբ կարող է դուրս չգալ զբոսանքի: Կալանավորված անձի կամ դատապարտյալի զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է համապատասխան մատյանում (ձև N 4):
51. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի զբոսանքի ընթացքում զբաղվել չարգելված ցանկացած գործողությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողությամբ:
5. ԿԱԼԱՆՔ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՂԻ ԿԱՄ ԻՐԵՆՑ ՄՈՏ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
52. Կալանք խափանման միջոցը կատարվում է քրեակատարողական հիմնարկի՝ կալանավորվածներին պահելու վայրերում, որտեղ տեղակայված են կալանավորվածներին պահելու համար նախատեսված խցեր։ Անչափահաս, հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց համար խցերը կահավորվում են նրանց տարիքին, ֆիզիոլոգիական վիճակին և այլ կարիքներին համապատասխան:
53. Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք քրեակատարողական հիմնարկում տեղավորվում են այնպես, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցվի այլ կալանավորված անձանց հետ շփումը:
54. Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց համար նախատեսված խցերում տեղադրվում են միահարկ մահճակալներ: Յուրաքանչյուր երեխայի տրվում է մանկական մահճակալ, իսկ խցերը մշտապես ապահովվում են տաք ջրով:
55. Կալանավորված կինը ծննդաբերության նպատակով փոխադրվում է առողջապահական մարմինների բուժական հիմնարկ` սահմանված կարգով ապահովելով համապատասխան հսկողություն: Կալանավորված անձին առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ է պահում վարույթ իրականացնող մարմնին:
56. Հղի կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք սննդով և այլ պարագաներով ապահովվում են սահմանված չափաբաժինների համաձայն: Մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք ապահովվում են մանկական սննդով` Հայաստանի Հանրապետությունում երեխայի խնամք տրամադրող հաստատություններում գտնվող համապատասխան տարիքի երեխաների համար նախատեսված չափաբաժինների համաձայն: Մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձինք ստանում են երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ:
57. Մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց համար պետք է հատկացված լինի զբոսանքի համար նախատեսված` կանաչապատված կամ խաղահրապարակ ունեցող բակ:
58. Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձի ծանր հիվանդության, ինչպես նաև նրա կողմից ծնողական պարտականությունների բարեխղճորեն չկատարման, երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման, ինչպես նաև սույն կանոնակարգի պահանջների պարբերաբար խախտման դեպքերում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավունք ունի երեխային ժամանակավորապես հանձնելու ազգականներին կամ դիմելու համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին երեխայի իրավունքների պաշտպանության նպատակով միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ:
59. Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձը երեխային կարող է ազգականներին կամ այլ անձանց ժամանակավոր հանձնել` սեփական նախաձեռնությամբ՝ ստանալով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աջակցությունն այդ գործընթացում:
60. Քրեակատարողական հիմնարկին կից մանկան տանը պահվող երեխայի երեք տարին լրանալուց հետո, եթե քրեակատարողական հիմնարկի պետը երեխային պահելու ժամկետը երկարաձգել է մինչև ծնողի պատժի ժամկետի ավարտը, ապա սույն կանոնակարգով նախատեսված՝ մինչև երեք տարեկան երեխային վերաբերող կարգավորումները կիրառելի են նաև մինչև վեց տարեկան երեխայի նկատմամբ՝ տրամադրելով երեխայի տարիքին համապատասխան մահճակալ, հագուստ և այլ պարագաներ։
61. Երեխային ազգականներին հանձնելու համար անհրաժեշտ է կալանավորված անձից գրավոր ճշտել, թե ով կարող է ստանձնել երեխայի խնամքն ու դաստիարակությունը: Եթե կալանավորված անձն ազգականներ չունի, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` երեխայի խնամքն ու դաստիարակությունը երեխայի խնամքի հաստատությունում կազմակերպելու համար:
62. Անչափահաս կալանավորված անձանց համար նախատեսված խցերում տեղադրվում են միահարկ մահճակալներ:
63. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անչափահաս կալանավորված անձի ազատ ժամանակը նպատակաուղղված կազմակերպելու ուղղությամբ:
64. Քրեակատարողական հիմնարկում անչափահաս կալանավորված անձանց համար նախատեսված զբոսանքի վայրերը պետք է հարմարեցված լինեն ֆիզիկական վարժությունների, զանազան խաղերով ու սպորտով զբաղվելու համար:
6. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
65. Կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագծի կանոնները բխում են օրենսդրությամբ սահմանված նրանց հիմնական իրավունքներից ու պարտականություններից:
66. Կալանավորված անձը կամ դատապարտյալն օրենքով սահմանված իրավունքներից բացի իրավունք ունի տնօրինելու օրակարգով իրեն հատկացված ազատ ժամանակը:
67. Կալանավորված անձի կամ դատապարտյալի իրավունքների իրականացման ժամանակ չպետք է խախտվեն քրեակատարողական հիմնարկում գտնվելու և պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:
68. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին դիմում է «Դուք»-ով և կոչում, համապատասխանաբար, «կալանավորված» կամ «դատապարտյալ»` ավելացնելով ազգանունը:
69. Կալանավորված անձինք և դատապարտյալները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը:
70. Կալանավորված անձինք և դատապարտյալները քրեակատարողական հիմնարկում գտնվող այլ անձանց դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը, եթե գիտեն նրանց ազգանունը:
71. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կամ հսկողություն և վերահսկողություն իրականացնող անձի՝ խուց կամ կացարան այցելելու դեպքում՝ կալանավորված անձը կամ դատապարտյալը ոտքի է կանգնում, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կամ հսկողություն և վերահսկողություն իրականացնող անձի պահանջի դեպքում՝ նաև ներկայանում՝ նշելով իր անունն ու ազգանունը:
72. Կալանավորված անձանց և դատապարտյալների պարտականությունները սահմանվում են օրենքով:
73. Կալանավորված անձը և դատապարտյալը պարտավոր են հագուստի վրա (վերնազգեստի վերին ձախ հատվածում) կրել միասնական նմուշի անվանական կրծքանշան (90 x 55 մմ չափսի)` բացառությամբ անչափահաս կամ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալի: Կրծքանշանը պատրաստվում է պոլիէթիլենային նյութով պատված ստվարաթղթից: Կրծքանշանի վրա գրվում են դատապարտյալի ազգանունը, անվան ու հայրանվան սկզբնատառերը, իսկ եզրերով անցնում է 5 մմ լայնությամբ եզրագիծ:
74. Կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է`
1) իր մոտ ունենալ կամ խցում պահել սույն կանոնակարգով արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք.
2) խցի կամ զբոսանքի վայրի սահմաններից դուրս նետել որևէ իր կամ վերցնել այդ տարածքում հայտնաբերված իրը.
3) կիպ մոտենալ խցի կամ կացարանի դռան դիտանցքին և փակել այն, կատարել խցում գտնվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելուն խոչընդոտող այլ գործողություններ.
4) փչացնել քրեակատարողական հիմնարկի` օգտագործման համար տրված իրերը, պատերի վրա նշումներ կամ գրառումներ անել, նկարել, թղթեր փակցնել, վնասել իրավական ակտերից կատարված և փակցված քաղվածքները, տեղեկատվության նպատակով փակցված ցուցանակները.
5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից կամ սարքավորումներից.
6) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` քրեակատարողական հիմնարկի տարածքում պահել կենդանիներ, զբաղվել բանջարաբուծությամբ և սենյակային բուսաբուծությամբ, ստեղծել կենդանի բնության անկյուններ (անչափահաս կալանավորված անձանց և դատապարտյալների համար անչափահասների քրեակատարողական հիմնարկի տարածքում կարող են կազմակերպվել կենդանի բնության անկյուններ).
7) օգտագործել ալկոհոլային խմիչքներ, թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 15-ի N 17-Ն հրամանով նախատեսված՝ բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման դեպքերի.
8) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` փոխել անհատական քնելու տեղը կամ վարագուրել այն.
9) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` կատարել սանհանգույցի կամ խցի կամ կացարանի լուսավորության աղբյուրի վերանորոգման աշխատանքներ.
10) հրաժարվել կամ խուսափել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի օրինական կարգադրությունների կատարումից.
11) կազմակերպել և անցկացնել հրապարակային միջոցառումներ, բացառությամբ ինքնագործ միավորումների շրջանակներում իրականացվող միջոցառումների.
12) խախտել տեղաշարժման համար նախատեսված վայրերի սահմանները.
13) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` դուրս գալ արտադրական կամ բնակելի գոտիների մեկուսացված տեղամասերի սահմաններից.
14) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` գտնվել այլ կացարաններում, խցերում, արտադրական գոտիներում կամ օրենսդրությամբ սահմանված կարգով գտնվելու համար արգելված այլ վայրերում.
15) զբաղվել մոլախաղերով.
16) նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով զբաղվել թույլատրելի խաղերով.
17) սնունդ պատրաստել և օգտագործել դրա համար չնախատեսված վայրերում.
18) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` բարձրանալ շենքերի, արտադրամասերի, շինությունների և այլ կառույցների տանիքները, մոտենալ ներքին արգելագոտու պարսպին.
19) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` լքել աշխատանքային վայրը և այն շինությունը, որտեղ անցկացվում են զանգվածային միջոցառումներ.
20) անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը.
21) աշխատավայրում պահել սննդամթերք.
22) առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության` ճաշարանից դուրս բերել սննդամթերք:
75. Սույն կանոնակարգի 74-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված արգելքները չեն տարածվում ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալների վրա:
7. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
76. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձի կամ դատապարտյալի ֆորմալ կրթությունը՝ հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերով (հեռակա, մասնակի բեռնվածության, հեռավար ձևերով), ինչպես նաև ոչ ֆորմալ կրթությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու ուղղությամբ: Կալանավորված անձի կամ դատապարտյալի կրթությունը կարող է իրականացվել նաև վերջինիս կամ օրենքով չարգելված միջոցների հաշվին:
77. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, մասնագիտական կրթությունը` պետության հաշվին, նրանց հաշվին կամ օրենքով չարգելված միջոցներով կազմակերպելու համար, իսկ բարձրագույն և հետբուհական կրթությունը` նրանց հաշվին կամ օրենքով չարգելված միջոցներով կազմակերպելու համար:
78. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կարող է կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, միջնակարգ, մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթությունը կազմակերպել նաև համագործակցելով այլ կազմակերպությունների հետ:
79. Քրեակատարողական հիմնարկներում կրթությունը կազմակերպվում և իրականացվում է պետական կրթական ծրագրերին և չափորոշիչներին համապատասխան:
80. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների միջնակարգ, մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթությունն իրականացվում է հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով` կրթության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով: Միջնակարգ և մասնագիտական կրթությունը կազմակերպվում է նաև ստացիոնար եղանակով՝ քրեակատարողական հիմնարկի տարածքում:
81. Դրսեկության ձևով կարող են իրականացվել նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի հանրակրթությունը և մասնագիտական կրթությունը` բացառությամբ անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների:
82. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների մասնագիտական կրթությունը քրեակատարողական հիմնարկներում կազմակերպելիս` քրեակատարողական հիմնարկի վարչակազմը`
1) իրականացնում է կրթություն չունեցող, ինչպես նաև մասնագիտություն չունեցող և իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնել ցանկացող կալանավորված անձանց կամ դատապարտյալների հաշվառում.
2) ստեղծում է ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ.
3) վերահսկում է ուսումնական հաստատության անձնակազմի կողմից սույն կանոնակարգի պահանջների պահպանումը.
4) ապահովում է ուսումնական հաստատության անձնակազմի անվտանգությունը` քրեակատարողական հիմնարկի տարածքում գտնվելու ընթացքում:
83. Ուսումնական հաստատության ղեկավարությունը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին կարող է ներկայացնել միջնորդություն` դրական բնութագրվող կալանավորված անձանց կամ դատապարտյալներին խրախուսանքի ներկայացնելու համար:
84. Դատապարտյալների կրթություն ստանալը խրախուսելի է և հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից նրանց վարքագիծը գնահատելիս։
85. Կալանավորված անձի և դատապարտյալի կրթությունը չպետք է խոչընդոտի սույն կանոնակարգի պահանջների կատարմանը:
86. Կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի:
87. Կալանավորված անձինք և դատապարտյալները կարող են ներգրավվել ցանկացած աշխատանքում` բացառությամբ օրենսդրությամբ արգելված աշխատանքների:
88. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները, բացի քրեակատարողական հիմնարկի հետ ունեցած աշխատանքային հարաբերություններից, աշխատանքային հարաբերությունների մեջ կարող են մտնել նաև այլ գործատուների հետ: Այդ դեպքում անհրաժեշտ է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և տվյալ գործատուի միջև գրավոր համաձայնության առկայությունը՝ պահպանելով կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար աշխատանքի ընտրության, անվտանգության, թույլատրելիության և օրենսդրությամբ նախատեսված այլ պայմանները: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալն աշխատանքային հարաբերությունների մեջ է մտել այլ գործատուների հետ, ապա կնքվում է եռակողմ համաձայնագիր քրեակատարողական հիմնարկի, գործատուի և կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ: Եռակողմ պայմանագրում, բացի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ գործատուի և աշխատողի իրավունքներից և պարտականություններից, աշխատանքի էական պայմաններից ու աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ պարտադիր հանգամանքներից բացի, սահմանելու է քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչների կողմից վերահսկողություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելու պարտականությունները և քրեակատարողական օրենսդրության նպատակներից բխող այլ պայմաններ:
89. Քրեակատարողական հիմնարկում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության սենյակներ կամ խցեր, ինչպես նաև արտադրական գոտիներ:
90. Կալանավորված անձինք, ինչպես նաև բարձր անվտանգային գոտում կամ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրող դատապարտյալները կարող են աշխատանքներում ներգրավվել նաև իրենց խցերում, եթե այդ աշխատանքների կատարմամբ չեն խախտվում տվյալ խցում կալանք կամ պատիժ կրող մյուս կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրավունքները` պահպանելով սանիտարահիգիենիկ, աշխատանքային անվտանգության և հակահրդեհային կանոնները։
91. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում կարող են կազմակերպվել արդյունաբերական կամ գյուղատնտեսական նշանակության աշխատանքային զբաղվածության սենյակներ կամ գոտիներ, ինչպես նաև արտադրական գոտիներ:
92. Աշխատանքով ապահովելու նախապատվությունը տրվում է այն դատապարտյալին, ով ունի գույքային պարտավորություններ կամ գտնվում է նյութական ծանր վիճակում:
93. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքներում կարող է ներգրավվել միայն առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը: Համապատասխան պայմանագրում պարտադիր պետք է նշվեն նաև տվյալ աշխատանքներում ներգրավված դատապարտյալի` քրեակատարողական հիմնարկից դուրս գտնվելու ժամերը:
94. Քրեակատարողական հիմնարկի կամ դրան հարող տարածքի բարեկարգման չվարձատրվող աշխատանքներ իրականացնելու համար, դատապարտյալի գրավոր համաձայնության առկայության դեպքում, քրեակատարողական հիմնարկի պետն ընդունում է որոշում նրան տվյալ աշխատանքներում ներգրավելու մասին: Որոշման մեջ նշվում են ընդունման օրը, վայրը, համառոտ բովանդակությունը, աշխատանքների բնույթը, աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու ստորաբաժանումները, աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:
95. Կալանավորված անձը չի կարող ներգրավվել չվարձատրվող աշխատանքներում, բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:
96. Չվարձատրվող աշխատանքներում ներգրավված կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից աշխատանքի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի, ինչպես նաև տվյալ աշխատանքները կազմակերպելու իրավասություն ունեցող ստորաբաժանման ծառայողների հանձնարարությունները պատշաճ և ժամանակին չկատարելու դեպքում իրավասու ստորաբաժանման ղեկավարը կարող է համապատասխան միջնորդագիր (զեկուցագիր) ներկայացնել քրեակատարողական հիմնարկի պետին՝ տվյալ կալանավորված անձին կամ դատապարտյալին չվարձատրվող աշխատանքներում ներգրավվածությունը դադարեցնելու վերաբերյալ: Միջնորդագրի (զեկուցագրի) կապակցությամբ իրականացված ուսումնասիրության հիման վրա քրեակատարողական հիմնարկի պետը կայացնում է համապատասխան որոշում:
97. Չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու վերաբերյալ կալանավորված անձի կամ դատապարտյալի դիմումը մերժվում է հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ:
98. Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված՝ կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու վերաբերյալ կարգով։
99. Կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական հիգիենայի հետ կապված հարցերը կարգավորվում են օրենսդրությամբ սահմանված կարգով՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հասարակական համակեցության կանոնների և օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համաձայն:
100. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման առաջնահերթ պայման է քրեակատարողական հիմնարկի տարածքի, շենքերի և շինությունների, խցերի կամ կացարանների, կենցաղային իրերի ու պարագաների ամենօրյա մաքրության ապահովումը:
101.Կալանավորված անձը և դատապարտյալը պարտավոր են ապահովել իրենց անձնական հիգիենայի պահպանման կանոնների պահանջների կատարումը, որոնց պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը:
102. Յուրաքանչյուր կալանավորված անձ կամ դատապարտյալ պատասխանատու է իր բնակելի խցի կամ կացարանի մաքրության պահպանման համար: Նա պետք է մաքուր և առանձնացված պահի իրեն հատկացված հիգիենայի անհրաժեշտ պարագաները, հագուստն ու կենցաղային իրերը, լոգանք կամ ցնցուղ պետք է ընդունի կլիմային համապատասխան ջերմաստիճանի պայմաններում` առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, իսկ հնարավորության դեպքում` ավելի հաճախակի, եթե դա անհրաժեշտ է ընդհանուր հիգիենայի պահպանման համար, հետևի իրեն, ունենա կոկիկ արտաքին տեսք և մաքուր քնելատեղ, ինչպես նաև անձնական օգտագործման այլ պարագաներ:
103. Կալանավորված անձանց հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաները և դրանց չափաբաժինները նույնն են, ինչ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ դատապարտյալների համար հաստատված հիգիենայի պարագաները և դրանց չափաբաժինները:
104. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հիգիենայի պայմանները և կանոնները պահպանելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին ապահովում է համապատասխան միջոցներով, այդ թվում` հիմնական մաքրող միջոցներով և նյութերով:
105. Կալանավորված անձին կամ դատապարտյալին անհատական օգտագործման նպատակով տրամադրվում են`
1) մահճակալ.
2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն.
3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ` ալյումինե կամ պլաստմասսայե).
4) սույն կանոնակարգով սահմանված միասնական նմուշի հագուստ (կալանավորված անձանց միասնական նմուշի հագուստ տրամադրվում է իր կարիքներից ելնելով).
5) անձնական հիգիենայի պարագաներ` օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով:
106. Սույն կանոնակարգի 105-րդ կետում նշված գույքը կալանավորված անձին կամ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում անվճար տրվում է ժամանակավոր օգտագործման համար` բացառությամբ անձնական հիգիենայի պարագաների:
107. Ելնելով խցում պահվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվից` ընդհանուր օգտագործման համար յուրաքանչյուր խցին տրամադրվում են սեղանի խաղեր (բացառությամբ խաղաթղթերով և զառով խաղերի), խցի մաքրության պահպանման համար անհրաժեշտ առարկաներ, իսկ կենցաղում օգտագործվող կտրող-ծակող առարկաները կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տրվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողությամբ:
108. Քրեակատարողական հիմնարկի խուցն առնվազն պետք է ապահովված լինի սեղանով, նստարանով կամ աթոռներով, հագուստի կախիչներով, կենցաղային իրերի պահարանով և աղբամանով:
109. Քրեակատարողական հիմնարկի խցերում սարքավորվում են սանհանգույց և լվացարան` խմելու ջրի ծորակով:
110. Կալանավորված անձի կամ դատապարտյալի` յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ ցնցուղով լոգանք ընդունելու տևողությունը պետք է կազմի առնվազն 15 րոպե:
111. Դատապարտյալներն ապահովվում են միասնական նմուշի հագուստով` տարվա եղանակներին, կլիմայական պայմաններին և սեռին համապատասխան, որը կրում են պատժի կրման ողջ ընթացքում, բացառությամբ, երբ նման հագուստ չկրելը պայմանավորված է աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և նման այլ զբաղվածությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվությամբ:
112. Կալանավորված անձի կամ դատապարտյալի հագուստի և անկողնային պարագաների լվացումը կազմակերպվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից, կամ կալանավորված անձանց և դատապարտյալներին հնարավորություն է ընձեռվում օգտվելու լվացքատնից, համապատասխան կենցաղային տեխնիկայից և չորանոցից:
113.Կալանավորված անձի կամ դատապարտյալի հագուստը չպետք է որևէ կերպ ճնշի կամ նվաստացնի նրան:
114. Արական սեռի դատապարտյալի հագուստի ձևն է`
1) ձմեռային գլխարկ` կարված սև կիսաբրդյա գործվածքով (սպորտային տիպի).
2) ամառային գլխարկ` սև բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, կազմված է հովհարից, օվալաձև հատակից, ուղղանկյուն կողքամասից.
3) կիսավերարկու` սև բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, միափեշ, ուղիղ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով.
4) բամբակաբաճկոն` սև բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, միափեշ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով.
5) տաբատ` սև բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, տաք ներդիրով, կարված գոտիով, կոճկվում է կոճակներով.
6) բամբակյա կամ կիսաբամբակյա հագուստի բաճկոն՝ սև կտորից է, միափեշ, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, տաբատը` սև գույնի կտորից, կարված գոտիով, կոճկվում է կոճակներով.
7) վերնաշապիկ` սև բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, թևքերը` թևքածալով:
115. Իգական սեռի դատապարտյալի հագուստի ձևն է`
1) գլխաշորեր` կիսաբրդյա, սև կամ մուգ կապույտ գույնի բամբակյա կամ կիսաբամբակյա, նկարազարդ.
2) կիսավերարկու` սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, միափեշ, ուղիղ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով.
3) բաճկոն` սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, միափեշ, տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով.
4) տաբատ՝ սև բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, տաք ներդիրով, կարված գոտիով, կոճկվում է կոճակներով.
5) զգեստ-կոստյումի ժակետը կարված է սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից, միափեշ, ծալովի օձիքով, կոճկվում է կոճակներով, կանացի անթև զգեստը սև կամ մուգ կապույտ բամբակյա գործվածքից է, կիսակիպ գրկվածքով, Y-աձև կտրվածքով.
6) զգեստ` սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, կիսակիպ գրկվածքով, ծալովի օձիքով, կիսաթև.
7) բլուզ` սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է, ծալովի օձիքով, երկարաթև, կոճկվում է կոճակներով:
116. Կալանավորված անձանց և դատապարտյալների այլ իրավունքների և պարտականությունների իրականացման կարգի կատարումն ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն կանոնակարգով այլ կարգավորումներ սահմանված չեն:
8. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
117. Կալանավորված անձի կամ դատապարտյալի՝ իր հաշվին սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու իրավունքի իրականացումն ապահովում է քրեակատարողական ծառայությունը՝ ապահովելով կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար առավել մատչելի գներով ապրանքների հասանելիությունը:
118. Կալանավորված անձը կամ դատապարտյալը սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար լրացնում է հայտի ձևաթուղթը (ձև N 5) (այսուհետ՝ հայտ):
119. Հայտ ներկայացրած կալանավորված անձը կամ դատապարտյալը`
1) անձամբ լրացնում է իր հայտի պահանջվող տվյալները և ստորագրում՝ դրանով հավաստելով ապրանքների ստացումը.
2) ստորագրելով քրեակատարողական հիմնարկի ֆինանսական ծառայությունում պահվող իր անձնական քարտում՝ տեղեկանում է տվյալ ամսվա ընթացքում իր անձնական հաշվին մուտք եղած աշխատավարձի, կենսաթոշակի կամ այլ գումարների և ըստ հայտերով ելքագրված գումարների մասին:
120. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձի կամ դատապարտյալի` քրեակատարողական հիմնարկ ժամանած մերձավոր ազգականներին կամ այլ անձանց տեղեկացնում է, որ նրանք հնարավորություն ունեն ձեռք բերելու սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ` դրանք կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխանցելու նպատակով:
121. Կալանավորված անձինք իրավունք ունեն համապատասխան ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց միջոցով իրենց հաշվին քրեակատարողական հիմնարկի տարածքում, ամսական երկու անգամից ոչ ավելի հաճախականությամբ օգտվելու հետևյալ լրացուցիչ վճարովի կենցաղային ծառայություններից`
1) կենցաղային իրերի վարձույթ.
2) լվացքատան կամ քիմմաքրման ծառայություններ.
3) կոշկակարի կամ դերձակի ծառայություններ.
4) վարսավիրի ծառայություններ:
122. Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելվում է իրենց մոտ ունենալ կամ հանձնուքներով և ծանրոցներով ստանալ կամ ձեռք բերել, ինչպես նաև արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին վաճառել՝
1) քաղաքացիական շրջանառությունից հանված կամ քաղաքացիական շրջանառությունը սահմանափակված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ.
2) ցանկացած տեսակի հրազեն, նետողական, օդաճնշիչ, գազային և սառը զենք, դրանց փամփուշտներ.
3) ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա և այլն)՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
4) դրամ, արժեթղթեր, թանկարժեք կամ թանկարժեք նյութերից պատրաստված իրեր, բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
5) ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք, բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
6) օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների), բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
7) ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ իր մասնակցությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք), բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
8) կացին, մուրճ և այլ գործիքներ՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող, ինչպես նաև աշխատանքներում ներգրավված դատապարտյալների.
9) դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
10) ֆոտոխցիկ, տեսախցիկ, համակարգիչ, վիդեո, աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
11) տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
12) երաժշտական գործիքներ՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
13) խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
14) էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների), բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
15) անկողնային ծրարներ, բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
16) ցանկացած տեսակի դեղ, եթե առկա չէ բժշկի գրավոր ցուցումը.
17) ներքնակ, բարձ, ծածկոց՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկի կողմից պետական միջոցների հաշվին տրամադրվածների.
18) ալկոհոլային խմիչքներ, սպիրտ պարունակող ցանկացած հեղուկներ.
19) ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի՝
ա. ծխախոտ, լուցկի, կրակայրիչ,
բ. քրեակատարողական հիմնարկի կողմից տրամադրված կամ դրանից գունային կամ այլ հատկանիշներով չտարբերվող նույն տեսակի հագուստ, գլխարկ, կոշիկ, սավան, բարձի երես, երեսսրբիչ և հիգիենիկ սրբիչ, իսկ կալանավորված անձանց և ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների համար նաև՝ քաղաքացիական հագուստ,
գ. ներքնազգեստ, թաշկինակ, գոտի, գուլպաներ, վզնոց, զուգագուլպաներ, ձեռնոցներ, թաթմաններ, սենյակային հողաթափեր, սպորտային կոշիկ, սպորտային համազգեստ, թելեր, սրբիչ,
դ. հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, ատամի խոզանակ, ատամի փոշի կամ մածուկ, քսուքներ, շամպուն, սանր), եղունգներ կտրելու աքցան,
ե. կանանց համար՝ գլխաշոր, ռեյտուզ, կրծկալ, մառլյա, բամբակ, հիգիենիկ փաթեթ, ծամկալներ, վազելին և կոսմետիկ պարագաներ,
զ. հայելի, էլեկտրական կամ միանգամյա օգտագործման անվտանգ ածելի,
է. կոշիկի և հագուստի խոզանակներ, կոշիկի քսուք,
ը. պլաստմասսայից պատրաստված տուփեր` ակնոցների, օճառի և ատամի խոզանակների համար,
թ. սպասք` ալյումինե, պլաստմասսայե կամ էմալապատ,
ժ. սեղանի խաղեր՝ բացառությամբ խաղաթղթերի, զառի,
ժա. գրականություն, թերթեր և ամսագրեր՝ բացառությամբ պոռնոգրաֆիկ և էրոտիկ նյութերի, ինչպես նաև դասագրքեր, տետրեր, փոստային ծրարներ, բացիկներ, դրոշմանիշեր, հասարակ մատիտներ, գրիչներ,
ժբ. լուսանկարներ, լուսանկարների ալբոմ, օրացույց,
ժգ. գործարանային արտադրության կենցաղային էլեկտրական ջեռուցիչներ (կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության դեպքում), էլեկտրական թեյնիկ, էլեկտրական սրճեփ,
ժդ. ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված խաչեր և պաշտամունքի այլ առարկաներ,
ժե. բժշկի թույլտվությամբ՝ հենակներ, ձեռնափայտեր, պրոթեզներ, անվասայլակներ և այլ աջակցող միջոցներ,
ժզ. առանց համացանցին միանալու, առանց տեսանկարահանելու կամ ձայնագրելու հնարավորության, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ձեռքի կամ գրպանի ժամացույց,
ժէ. հեռուստացույց (առանց համացանցին միանալու հնարավորության, որի անկյունաչափը չի կարող գերազանցել 92,5 սմ), ռադիոընդունիչ, մագնիտոֆոն (առանց ձայնագրման հնարավորության), սառնարան (125 x 66 x 60 սմ չափսերից ոչ մեծ կամ տեխնիկական անձնագրի համաձայն՝ 280 լիտր ընդհանուր ծավալը չգերազանցող),
ժը. թզբեհ՝ բացառությամբ քրեական ենթամշակույթի տարրերով, սուր կամ ծակող ծայրերով կամ հատվածներով,
ժթ. գործելու շյուղեր, ասեղնագործության պարագաներ, եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը զբաղվում է շյուղագործությամբ կամ ասեղնագործությամբ,
ի. իրենց մոտ երեխա ունեցող անձանց համար՝ մանկական խաղալիքներ, սայլակ,
իա. հանքային ջուր, հյութեր, խմելու ջուր` գործարանային արտադրության և պլաստմասսայե տարաներով,
իբ. բանջարեղեն, մրգեր,
իգ. շաքարավազ, կոնֆետ, շոկոլադե սալիկներ, կաթնամթերք (կարագ, պանիր, թթվասեր, մածուն, կաթնաշոռ), երշիկեղեն, աղ, սուրճ, թեյ, կակաո, մաստակ,
իդ. սննդամթերք, որը չի պահանջում ջերմային մշակում, բացառությամբ դատապարտյալի հետ երկարատև տեսակցության ժամանակ որպես հանձնուք կամ ծանրոց ընդունված ջերմային մշակում պահանջող սննդամթերքի, որը կարող է պատրաստվել և օգտագործվել միայն երկարատև տեսակցության սենյակում և այդ տեսակցության ընթացքում:
(122-րդ կետը փոփ. 02.11.23 N 1884-Ն)
9. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՆՐՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՄ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
123. Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում կալանավորված անձին կամ դատապարտյալին թույլատրվում է իր հաշվին ստանալ և ուղարկել հանձնուքներ և ծանրոցներ: Քրեակատարողական հիմնարկում հանձնուքները և ծանրոցները ստացվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1700-ն ընկած ժամանակահատվածում:
124. Կալանավորված անձին կամ դատապարտյալին հասցեագրված ծանրոցները և հանձնուքներն ընդունվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում։ Նախկինում նույն անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը և կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանցից հանձնուքներ և ծանրոցներ ստանալու համար, եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացրել։
125. Քրեակատարողական հիմնարկում հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու թույլտվությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերի առկայության դեպքում, տալիս է քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրա հանձնարարությամբ` քրեակատարողական այլ ծառայող:
126. Հանձնուքները և ծանրոցներն ընդունվում են ըստ այցելուների հաճախման հերթականության:
127. Քրեակատարողական հիմնարկում հանձնուքներ և ծանրոցներ հանձնելու դիմում ընդունելու համար կահավորվում են հատուկ սենյակներ, որտեղ անձանց մուտքն ու ելքն ազատ է: Այդ սենյակում առնվազն դրվում են սեղաններ` գրենական պիտույքներով և հսկիչ կշեռքով, աթոռներ, ինչպես նաև բողոքների և առաջարկությունների արկղ: Սենյակի տեսանելի վայրերում փակցվում են հանձնուքների և ծանրոցների հանձնման կարգը ներկայացնող փաստաթղթերի պատճեններ կամ այդ փաստաթղթերից քաղվածքներ, արգելված առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը, ինչպես նաև հանձնուքներ և ծանրոցներ ընդունելու համար սահմանված աշխատանքային ժամանակացույցը:
128. Հանձնուք կամ ծանրոց բերող անձը լրացնում և ստորագրում է սահմանված ձևի դիմում` երկու օրինակից (ձև N 6): Դիմումի երկու օրինակը, ինչպես նաև հանձնուք կամ ծանրոց բերող անձի՝ անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողին: Հանձնուքները և ծանրոցները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հաշվառվում են, որի նպատակով` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից վարվում է համապատասխան քարտադարան:
129. Հանձնուքները և ծանրոցները բացվում են, և դրանց պարունակությունը զննվում է քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից` դրանք բերող անձի ներկայությամբ: Զննության ընթացքում հանձնուքում և ծանրոցում առկա առարկաների, իրերի և սննդամթերքի տեսականին ու քանակը համեմատվում են դիմումում նշված տեսականու և քանակի հետ:
130. Քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողը, ընդունելով հանձնուքը կամ ծանրոցը, այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:
131. Հանձնուքը կամ ծանրոցը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հանձնվում հանձնուք և ծանրոց հանձնելու մասին սահմանված ձևի դիմումի` վարչակազմի օրինակում ստորագրությամբ:
132. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ծանրոցը և հանձնուքը ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում:
133. Հանձնուքները և ծանրոցները կալանավորված անձին կամ դատապարտյալին են հանձնվում, որպես կանոն, այն ստանալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում:
134. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը գտնվում է պատժախցում` նրա անունով ստացված հանձնուքները և ծանրոցները՝ նրա համաձայնությամբ, վերցվում են պահպանության ու նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո: Այդ ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պահպանության համար չի ընդունում կալանավորված անձին կամ դատապարտյալին բերված հանձնուքների և ծանրոցների մեջ պարունակվող սննդամթերքը։
135. Հանձնուքները և ծանրոցները չեն ընդունվում`
1) եթե հասցեատեր կալանավորված անձը կամ դատապարտյալն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից, տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ կամ մահացել է.
2) հանձնուքի կամ ծանրոցի քաշի` սահմանված քաշին անհամապատասխանության կամ սահմանված ամսական քաշը գերազանցելու դեպքում.
3) հանձնուքը կամ ծանրոցը հանձնող անձի կողմից անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում.
4) կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հանձնուքը կամ ծանրոցը ստանալուց գրավոր հրաժարվելու դեպքում.
5) եթե քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ կալանավորված անձը կամ դատապարտյալը զրկվել է հանձնուք կամ ծանրոց ստանալուց:
136. Սույն կանոնակարգի 135-րդ կետով նախատեսված դեպքերում հանձնուքները և ծանրոցները վերադարձվում են այն հանձնողին կամ ուղարկողին` նշելով վերադարձման պատճառը:
137. Քրեակատարողական այլ հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով փոստային առաքանիով ստացված հանձնուքները և ծանրոցները քրեակատարողական հիմնարկի հաշվին ուղարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելու քրեակատարողական հիմնարկի հասցեով:
138. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց հանձնուք և ծանրոց ուղարկելու նպատակով՝ գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով ուղարկվող հանձնուքի կամ ծանրոցի պարունակությունը:
139. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը, նախօրոք ստուգելով կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին հանձնուքի կամ ծանրոցի ուղարկման համար անհրաժեշտ փոստային ծառայությունների գումարի առկայությունը, կազմակերպում է համապատասխան հասցեով դրա ուղարկումը, որի կապակցությամբ դիմումում համապատասխան նշում է կատարվում և ստորագրվում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:
140. Հանձնուքի և ծանրոցի ուղարկման վերաբերյալ դիմումը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
141. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղարկվող դրամը փոխանցվում է նրա անձնական հաշվին` առանց սահմանափակման:
142. Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր անձնական հաշվից դրամական փոխանցումներ կատարել իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց՝ առանց դրանց սահմանափակման:
143. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից դրամ ստանալու և ուղարկելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշիվների վարումը և ապահովում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից իր դրամային միջոցների ազատ տնօրինումը:
10. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
144. Կալանավորված անձանց և դատապարտյալներին թույլատրվում է իրենց հաշվին վարել նամակագրություն, որի գաղտնիությունը երաշխավորում ու պահպանում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը:
145. Նամակագրությունն ու առաջարկությունների և դիմումների ընդունումն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով և առանց նամակի կամ առաջարկության կամ դիմումի բովանդակությանը ծանոթանալու: Նամակները ենթակա են արտաքին զննման` արգելված առարկաների կամ իրերի փոխանցումը բացառելու նպատակով: Նամակները փոստարկղ են գցվում կամ տրվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին` փակ վիճակում:
146. Քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում և ցածր անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալների համար հասանելի վայրում սարքավորվում են փոստարկղեր, որոնք քրեակատարողական հիմնարկի վարչակազմի համապատասխան ներկայացուցչի կողմից նամակների առկայության ստուգման նպատակով բացվում են աշխատանքային յուրաքանչյուր օրվա ավարտին:
147. Քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների, ինչպես նաև կալանավորված անձանց նամակները համապատասխան մատյանում ստորագրությամբ հանձնվում են վարչակազմի ներկայացուցչին: Կալանավորված անձի նամակագրությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված՝ դատարանի որոշմամբ, որի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:
148. Առաջարկությունները և դիմումներն ընդունվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից և ուղարկվում են հասցեատերերին` հանձնման պահից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե օրենսդրությամբ նախատեսված են այլ ժամկետներ: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրեն հասցեագրված առաջարկությունները և դիմումները քննարկում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Առաջարկությունների և դիմումների պատասխանները ստորագրությամբ հանձնվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին, իսկ նրա ցանկության դեպքում` կցվում նրա անձնական գործին: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հասցեագրված առաջարկությունները և դիմումները կցվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
149. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով ստացվող նամակների հանձնումը, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի նամակը հասցեատիրոջն ուղարկելը կատարվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից` նամակի ստացման կամ այն ուղարկելու համար հանձնելու օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում:
150. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով նրա բացակայությամբ ստացված նամակները ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են նրա գտնվելու նոր վայրը:
151. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի օգտվելու փոստային այլ հաղորդումներ իրականացնելու հնարավորություններից: Այդ նպատակով կալանավորված անձը կամ դատապարտյալը դիմում է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի վարչակազմին` նախապես տալով համաձայնություն` իր հաշվին փոստային այլ հաղորդումներ իրականացնելու համար:
152. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի` փոստային այլ հաղորդման իրականացումը կազմակերպող ներկայացուցիչը նախապես ստուգում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին դրամական միջոցների առկայությունը և բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում կազմակերպում այն:
153. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում փոստային այլ հաղորդումն իրականացնելու մասին դիմումը մերժվում է, իսկ բացառիկ դեպքերում՝ իրականացվում է քրեակատարողական հիմնարկի հաշվին` քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ:
154. Կալանավորված անձի կամ դատապարտյալի փոստային այլ հաղորդման իրականացումը կազմակերպվում է ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը, եթե դրան չեն խոչընդոտում ստեղծված հանգամանքները (տրանսպորտի անսարքությունը կամ բացակայությունը, եթե քրեակատարողական հիմնարկը գտնվում է կապի բաժանմունքից էական հեռավորության վրա, հանգստյան կամ տոն օրերին փոստային այլ հաղորդման ներկայացնելը և այլն): Սույն կետով նախատեսված հեռավորությունը համարվում է էական, եթե գերազանցում է 30 կմ հեռավորությունը:
11. ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
155. Կալանավորված անձին կամ դատապարտյալին փաստաբանի կամ պաշտպանի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ տեսակցություն տրամադրվում է քրեակատարողական հիմնարկի պետի, իսկ նրա հանձնարարությամբ՝ նաև տեղակալի որոշմամբ՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
156. Կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված դատարանի որոշմամբ:
157. Կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցություն տրամադրելու անհրաժեշտ պայման են հանդիսանում կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը և տեսակցություն հայցող անձի դիմումին կցված` վերջինիս անձը հաստատող, իսկ երկարատև տեսակցության համար` նաև մերձավոր ազգական լինելու կամ համատեղ երեխա ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի առկայությունը:
158. Սույն կանոնակարգի 157-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանց հետ տեսակցություններ տրամադրելու համար, քանի դեռ կալանավորված անձը կամ դատապարտյալը հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացրել:
159. Օրենսդրությամբ տեսակցությունների համար սահմանված նվազագույն քանակից ավելի տեսակցություն չի տրամադրվում բացասական բնութագրվող կամ ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող կամ տույժ ունեցող, ինչպես նաև աշխատանքի կամ կրթական, մշակութային, մարզական, կրոնական կամ այլ միջոցառումների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող կալանավորված անձին կամ դատապարտյալին:
160. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների տեսակցությունների հերթականությունը քրեակատարողական հիմնարկում որոշում է քրեակատարողական հիմնարկի պետը՝ ապահովելով կալանավորված անձանց կամ դատապարտյալի արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հավասար հնարավորությունները:
Տեսակցության թույլտվությունը մերժվում է քրեակատարողական հիմնարկի պետի, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի պատճառաբանված որոշմամբ:
161. Կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ՝ անկախ տեսակցության տեսակից, միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը չորս չափահաս անձանց և կալանավորված անձի կամ դատապարտյալի հինգ անչափահաս եղբայրներին, քույրերին, զավակներին և թոռներին:
162. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը տեսակցության եկած անձանց ծանոթացնում է տեսակցության անցկացման կարգի և պայմանների հետ: Տեսակցության եկած անձանց կողմից բերված առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք սույն կանոնակարգով արգելված չեն, կալանավորված անձին կամ դատապարտյալին են փոխանցվում որպես հանձնուք կամ ծանրոց:
163. Երկարատև տեսակցության եկած անձանց կողմից բերված առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք օգտագործվում են երկարատև տեսակցության ընթացքում և դրա ավարտից հետո կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից չեն տարվում քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի, չեն հաշվվում օրենսդրությամբ սահմանված հանձնուքների կամ ծանրոցների քաշի մեջ։
164. Տեսակցության եկած անձանց նախազգուշացվում է սույն կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում տեսակցությունը վաղաժամկետ դադարեցնելու հնարավորության մասին:
165. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցությունն անցկացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի տեսողական հսկողությամբ` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Տեսակցությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել նշված անձանց կողմից կալանավորված անձին կամ դատապարտյալին սույն կանոնակարգով նախատեսված արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի փոխանցման կամ փոխանցման փորձի կատարման փաստի հայտնաբերման, ինչպես նաև տեսակցության եկած անձանց կամ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից միմյանց կամ վարչակազմի ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կամ վերջինիս օրինական պահանջներին չենթարկվելու դեպքերում:
166. Երկարատև տեսակցությունների ժամանակ կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող են կատարվել ստուգայցեր` չոտնահարելով կալանավորված անձանց կամ դատապարտյալների և նրանց հետ տեսակցության եկած անձանց մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը և չխախտելով հանգստի ու քնի իրավունքը:
167. Երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 1000-1700-ն ընկած ժամանակահատվածում: Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի կամ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան: Սույն կետով նախատեսված կարգը տարածվում է նաև քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր իրենց մասնակցությամբ իրականացվող քրեական վարույթում ունեն մեղադրյալի կարգավիճակ:
168. Տեսակցության ընթացքում` կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ չի տարածվում քրեակատարողական հիմնարկում սահմանված օրվա կարգացուցակը:
169. Քրեակատարողական հիմնարկում տեսակցության համար կահավորվում են նաև հատուկ սենյակներ, որոնք հնարավորինս պետք է հարմարեցված լինեն երեխաների ժամանցի համար, ներառյալ՝ կահույքը և խաղալիքները:
170. Օրենքով սահմանված կարգով միմյանցից անջատ պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների տեսակցությունները տեսակցությունների համար սահմանված հատվածում կազմակերպվում են այնպես, որպեսզի բացառվի նրանց՝ միմյանց հետ շփումը:
171. Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություններն անցկացվում են քրեակատարողական հիմնարկի տեսակցության կամ քննչական գործողություններ կատարելու համար նախատեսված սենյակներում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:
172. Արգելվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տեսակցության համար խցերից դուրս բերելը` հերթափոխի հանձնում-ընդունում կատարելու, օրակարգով նախատեսված՝ սննդի ընդունման, ինչպես նաև քնի համար նախատեսված ժամերին՝ բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:
173. Քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալներին տարվա ընթացքում կարող է տրվել հինգ օր տևողությամբ առնվազն մեկ երկարատև տեսակցություն՝ քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով։
174. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով տեսակցության վայրն ընտրում է դատապարտյալը, կամ այդպիսին առաջարկվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից։ Տեսակցության վայրը պետք է հնարավորինս մոտ գտնվի քրեակատարողական հիմնարկին։ Իր ընտրած տեսակցության վայրի մասին դատապարտյալը դիմումով տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որը քննարկում է տեսակցության տրամադրման նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով տեսակցության վայրի տեղակայումը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով համապատասխան հսկողություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու իրական հնարավորությունը։
175. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով տեսակցություն տրամադրելը կարող է մերժվել քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ։
176. Տեսակցություն տրամադրելու մասին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը տեսակցությունների քարտում կատարում է գրառում` նշելով տեսակցություն տրամադրելու ամսաթիվը և տեսակցության եկած անձանց տվյալները:
177. Տեսակցության համար ներկայացված դիմումները կցվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
178. Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրված տեսակցությունները հաշվառելու համար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան (ձև N 7):
12. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՏԵՍԱԶԱՆԳԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
179. Կալանավորված անձին կամ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ ամսական մեկական հեռախոսակապ և տեսազանգ պետական միջոցների հաշվին։ Հեռախոսակապից և տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին։ Կալանավորված անձին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ կամ «Թեժ գիծ» հեռախոսահամարներին զանգելու դեպքերի, որոնք չեն հաշվարկվում սահմանված հեռախոսազանգերի թվի մեջ:
180. Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, հաշվի առնելով կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ներկայացված հիմնավոր պատճառաբանությունը, հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու տևողությունը կարող է երկարացնել ևս 10 րոպեով:
181. Արգելվում է հեռախոսակապն ու տեսազանգը գիշերային ժամերին, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների միջև:
182. Քրեակատարողական հիմնարկում հեռախոսակապը և տեսազանգը կարող են տեղի ունենալ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի տեսողական հսկողությամբ՝ բացառելով խոսակցությունը լսելը։
183. Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում (համապատասխանաբար ձև N 8 կամ N 9), որտեղ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի տվյալները, հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու օրը, տևողությունը, հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվող անձի և հեռախոսազանգը կամ տեսազանգը տրամադրող քրեակատարողական ծառայողի ստորագրությունը:
184. Կալանավորված անձը կամ դատապարտյալը հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու համար դիմում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որն այն տրամադրում է նախօրոք սահմանված հերթականությամբ:
185. Հասարակական կարգի, ինչպես նաև անվտանգության ապահովման նկատառումներով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պատճառաբանված որոշմամբ հեռախոսակապը կամ տեսազանգը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ` դրա մասին նախապես տեղյակ պահելով կալանավորված անձին կամ դատապարտյալին:
186. Տեսազանգը կազմակերպվում է քրեակատարողական հիմնարկի` դրա համար տեխնիկական սարքավորումներով կահավորված սենյակում:
13. ԳՐՔԵՐԻՑ, ԱՄՍԱԳՐԵՐԻՑ ԵՎ ԹԵՐԹԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
187. Կալանավորված անձը կամ դատապարտյալն օգտվում է քրեակատարողական հիմնարկում առկա պարբերական մամուլից և գրականությունից:
188. Կալանավորված անձինք կամ դատապարտյալներն իրավունք ունեն օգտվելու քրեակատարողական հիմնարկի ծառայողի միջոցով` իրենց հաշվին կամ բաժանորդագրությամբ ձեռք բերված գրականությունից և պարբերական մամուլից, որի համար կալանավորված անձը կամ դատապարտյալը դիմում է քրեակատարողական հիմնարկի պետին:
189. Բաժանորդագրության ձևակերպումը կատարում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը: Բաժանորդագրության համար անհրաժեշտ դրամը փոխանցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվից: Բաժանորդագրությունը ձևակերպվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով` քրեակատարողական հիմնարկի փոստային հասցեով:
190. Քրեակատարողական հիմնարկում կազմակերպվում են գրադարաններ:
191. Քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում կամ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների, ինչպես նաև կալանավորված անձանց համար` գրադարանում առկա գրքերի և ամսագրերի փոխանակությունն իրականացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների` գրադարանավարին տրված պատվերների հիման վրա:
192. Քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում և ցածր անվտանգային գոտում գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալներն օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին:
14. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԿԱՐՃԱՏԵՎ ԵՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
193. Կալանավորված անձին «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով նախատեսված մեկնում տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, որի մասին վարույթ իրականացնող մարմինն անհապաղ գրավոր հայտնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին և կալանավորված անձին:
194. Դատապարտյալներին կարճատև և երկարատև մեկնումներ տրամադրվում են քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ: Քրեակատարողական հիմնարկի պետն իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը՝ ըստ դատապարտյալի փաստացի մեկնման, հաշվառման կամ նախկին բնակության վայրի:
195. Մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր դիմումի և օրենսդրությամբ նախատեսված դեպքերը փաստող անհրաժեշտ հանգամանքները հավաստող փաստաթղթերի հիման վրա: Որոշման մեջ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի տվյալները, ծննդյան տարեթիվը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, ինչպես նաև մեկնումը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը, դատապարտյալի դեպքում` նաև պատժաչափը և կրած պատժի չափը:
196. Մեկնման թույլտվություն ստացած կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի վկայական` համաձայն օրինակելի ձևի (ձև N 10), նրան բացատրվում է մեկնման կարգը և նախազգուշացվում սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Այդ կապակցությամբ կալանավորված անձը կամ դատապարտյալը տալիս է ստորագրություն՝ համաձայն օրինակելի ձևի (ձև N 11), որը ստորագրվում է նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կողմից: Ստորագրված փաստաթուղթը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
197. Կալանավորված անձի կամ դատապարտյալի քրեակատարողական հիմնարկ վերադառնալուն պես նրան տրված վկայականը վերցվում է և կցվում նրա անձնական գործին:
198. Կալանավորված անձը կամ դատապարտյալը համարվում է սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց խուսափող, եթե վերադառնալու ժամկետին հաջորդող հաշվառման ժամանակ նա չի գտնվել քրեակատարողական հիմնարկի տարածքում:
199. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը մեկնման ժամանակահատվածում հիվանդացել է կամ ստացել այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնց դեպքում պահանջվում է ստացիոնար բուժում կամ բնակության վայրում կամ ցուցված համապատասխան այլ վայրում մեկուսացում, ապա այդ նպատակով նա տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ դրա անհնարինությունից կամ անհետաձգելիությունից ելնելով` առողջապահական մարմինների բուժական հիմնարկ կամ մեկուսացման վայր: Տվյալ դեպքում կալանավորված անձը կամ դատապարտյալը չի համարվում սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց խուսափող:
200. Մեկնումների տրամադրման գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում (ձև N 12), որտեղ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի տվյալները, դիմումի ստացման ամսաթիվը, մեկնման տեսակը և նպատակը, որոշման համարը, մեկնման ժամկետը, անվտանգային գոտին և պատժի կրման պայմանները, վերադարձի ամսաթիվը:
15. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՆՔՆԱԳՈՐԾ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
201. Քրեակատարողական հիմնարկներում կարող են ստեղծվել դատապարտյալների աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ նպատակային ուղղվածություն ունեցող ինքնագործ միավորումներ՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված` դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրների իրականացման նպատակով:
202. Դատապարտյալների ինքնագործ միավորման կազմավորման հիմքը նրանց կողմից քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացված գրավոր դիմումն է, որում նշվում են միավորման տեսակը, անդամների թիվը, գործունեության նպատակները և խնդիրները:
203. Քրեակատարողական հիմնարկի պետը համապատասխան դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանում նշված տեղեկատվության իրական նպատակները և ընդունում որոշում ինքնագործ միավորման կազմավորումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին:
204. Դատապարտյալների ինքնագործ միավորում կազմավորելու մասին դիմումը կարող է մերժվել, կամ ստեղծված ինքնագործ միավորումը կարող է ապակազմավորվել, եթե այն կրում է ձևական բնույթ, հակասում է պատիժը կատարելու նպատակներին, կարգին և պայմաններին, հետապնդում է շահադիտական կամ հակաիրավական գործունեություն ծավալելու նպատակ: Տվյալ դեպքում հաշվի են առնվում միավորման մեջ ընդգրկվող կամ ընդգրկված դատապարտյալների անձը, պատիժը կրելու ընթացքում նրանց ցուցաբերած վարքագիծը և անձը բնութագրող այլ հանգամանքներ:
205. Դատապարտյալների ինքնագործ միավորումը պետք է ունենա ղեկավար կամ առնվազն երեք անձից բաղկացած ղեկավար խումբ, որոնք ընտրվում են ինքնագործ միավորման մեջ ընդգրկված անդամներից, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայությամբ անցկացված բաց քվեարկության արդյունքների հիման վրա՝ անդամների կողմից տրված ձայների քվեների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքներով կազմվում է համապատասխան արձանագրություն:
206. Ինքնագործ միավորման ղեկավարի կամ ղեկավար խմբի անդամների փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում համապատասխան դիմում է ներկայացվում քրեակատարողական հիմնարկի պետին, և տասնհինգ օրվա ընթացքում սահմանված կարգով անցկացվում են նոր ընտրություններ: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն:
207. Դատապարտյալների ինքնագործ միավորման անունից հանդես է գալիս ինքնագործ միավորման ղեկավարը կամ ղեկավար խումբը: Համապատասխան այլ միությունների և կազմակերպությունների հետ կապն ու համագործակցությունն իրականացվում է նրանց միջոցով:
208. Դատապարտյալների ինքնագործ միավորումն իր գործունեությունն իրականացնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գիտությամբ և սերտ համագործակցությամբ: Արտաքին աշխարհի հետ ինքնագործ միավորման կապն ապահովում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը:
209. Ինքնագործ միավորումների անդամները չեն օգտվում լրացուցիչ արտոնություններից և չեն ազատվում դատապարտյալի համար քրեակատարողական հիմնարկի օրվա կարգացուցակով նախատեսված` պարտադիր համարվող միջոցառումների մասնակցությունից:
210. Միջոցառման կազմակերպման համար ինքնագործ միավորման ղեկավարը կամ ղեկավար խումբը նախօրոք դիմում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ նշելով միջոցառման բնույթը, ժամկետները և միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած ինքնագործ միավորման անդամների կամ այլ անձանց անուններն ու ազգանունները: Քրեակատարողական հիմնարկի պետը, համապատասխան ուսումնասիրություններից հետո, ընդունում է պատճառաբանված որոշում միջոցառման կազմակերպումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:
211. Անցկացվող միջոցառումը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե այն դուրս է գալիս որոշված նպատակների սահմաններից ու վտանգում է դատապարտյալների կամ քրեակատարողական հիմնարկում գտնվող այլ անձանց անվտանգությունը:
212. Դատապարտյալի կողմից ինքնագործ միավորման աշխատանքներին կամ միջոցառումներին ակտիվ մասնակցությունը խրախուսելի է և հաշվի է առնվում նրա վարքագիծը գնահատելիս։
16. ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
213. Քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալները պահվում են խցերում, իսկ քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում և ցածր անվտանգային գոտում` կացարաններում:
214. Խցերում և կացարաններում պատժի կրումն անդրադառնում է սույն կանոնակարգով նախատեսված՝ դատապարտյալի իրավունքների իրականացման կարգի ու պայմանների վրա՝ նախանշելով իրացման առանձնահատկությունները:
215. Դատապարտյալները ցածր անվտանգային գոտու մեղմ պայմանների համար նախատեսված առանձնահատկությունների մասին տեղեկացվում են կարանտինային բաժանմունքում գտնվելու ժամանակ, ինչի մասին կազմվում է արձանագրություն` դատապարտյալի ստորագրությամբ, և կցվում նրա անձնական գործին:
216. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ գումար և թանկարժեք իրեր, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ առարկաներ և իրեր։
217. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալները պահվում են առանց պահակախմբի:
218. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալների աշխատանքը և կրթությունը կարող են կազմակերպվել քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս, որը չպետք է խոչընդոտի պատիժը կրելու կարգին և պայմաններին:
219. Դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկում անջատ պահելու` օրենսդրությամբ նախատեսված պահանջներից բացի կիրառվում են նաև այլ չափորոշիչներ, որի անհրաժեշտությունը բխում է բուժական և առողջապահական խնդիրների իրականացման առանձնահատկություններից, հիվանդությունների տեսակներից ու բնույթից:
220. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով դատապարտյալն իր դիմումի համաձայն կամ քրեակատարողական հիմնարկի պետի նախաձեռնությամբ կարող է պահվել առանձին՝ պաշտպանական նպատակով՝ իր, իսկ կանխարգելիչ նպատակով՝ այլ անձանց կամ քրեակատարողական հիմնարկի անվտանգությանն ու ապահովությանն սպառնացող վտանգի դեպքում: Դատապարտյալին առանձին պահելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի կայացրած պատճառաբանված որոշման մասին քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկի օպերատիվ կամ անվտանգության ապահովման կամ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների ծառայողներն անհապաղ տեղեկացնում են տվյալ դատապարտյալին՝ որոշման օրինակը ստորագրությամբ (որոշման բնօրինակի համապատասխան մասում) հանձնելով նրան:
221. Դատապարտյալի կողմից որոշումը ստանալուց հրաժարվելու դեպքում համապատասխան ծառայողի կողմից կազմվում է արձանագրություն, որը որոշման հետ միասին կցվում է դատապարտյալի անձնական գործին։
222. Անչափահաս, հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալների նկատմամբ կիրառելի են սույն կանոնակարգի 54-64-րդ կետերով նախատեսված կարգավորումները:
17. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՈՒՄԸ
223. Դատապարտյալի դրական վարքագծի ձևավորման համար քրեակատարողական հիմնարկում ձեռնարկվում են միջոցներ մարդու, հասարակության, օրենքի, պետության, համակեցության կանոնների և հասարակությունում ընդունված այլ արժեքների հարգմանը, պաշտպանությանն ու պահպանությանն ուղղված վերաբերմունքի ձևավորման համար: Դատապարտյալի վերասոցիալականացումը պետք է հանգեցնի իրավահպատակ վարքագծի ձևավորմանը:
224. Դատապարտյալների վերասոցիալականացման համար իրականացվում է դատապարտյալների կարիքների գնահատում, որի ընթացքում հաշվի է առնվում հետևյալ միջոցների կիրառման հնարավորությունը՝
1) պատժի կատարման կարգն ապահովելը.
2) վերականգնողական ծրագրեր իրականացնելը.
3) անչափահասների հետ դաստիարակչական (մանկավարժական) աշխատանքներ իրականացնելը.
4) դատապարտյալներին աշխատանքով ապահովելը.
5) ընդհանուր, մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալը.
6) մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը.
7) արտաքին աշխարհի հետ կապն ապահովելը:
225. Վերասոցիալականացումը կարող է իրականացվել անհատական և խմբային աշխատանքի միջոցով՝ ելնելով դատապարտյալի կարիքների գնահատումից: Վերասոցիալականացման գործընթացը ենթակա է պարբերաբար վերանայման՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի առաջարկությամբ:
18. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
226. Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի միջոցները կիրառվում են քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ: Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան:
227. Կալանավորված անձանց նկատմամբ, բացի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով սահմանված խրախուսանքի միջոցներից, կարող են կիրառվել հետևյալ խրախուսանքի միջոցները`
1) լրացուցիչ կարճատև տեսակցության տրամադրում, եթե այն չի արգելվել դատարանի որոշմամբ.
2) լրացուցիչ մեկական հեռախոսազրույցի կամ տեսազանգի տրամադրում, եթե այն չի արգելվել դատարանի որոշմամբ.
3) լրացուցիչ մինչև 10 կգ քաշով հանձնուք կամ ծանրոց ստանալու թույլտվություն:
228. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը կցվում է նրա անձնական գործին:
19. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ
229. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված տույժի միջոցները կիրառվում են քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ:
230. Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան, որտեղ նշվում են կիրառված տույժի տեսակը, կիրառման հիմքը, կիրառման ամսաթիվը, տույժը հանելու կամ մարվելու ամսաթիվը: Պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց կիրառելու դեպքում տվյալ մատյանում գրանցվում են նաև կալանավորված անձին կամ դատապարտյալին այնտեղ պահելու սկիզբը և ավարտը, ինչպես նաև ավարտման հիմքը, եթե այն դադարեցվել է վաղաժամկետ։
231. Կատարված խախտման կապակցությամբ կալանավորված անձից կամ դատապարտյալից պահանջվում է գրավոր բացատրություն, իսկ այն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:
232. Կատարված կարգապահական խախտումը քննելիս և կարգապահական տույժ նշանակելիս քրեակատարողական հիմնարկի պետը ծանոթանում է կատարվածի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողի ներկայացրած գրավոր նյութերին, ընդունում համապատասխան որոշում, որը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
233. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ տույժ կիրառելու որոշման մեջ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական տվյալները, խախտման բնույթն ու հետևանքները, կատարված ուսումնասիրությունների արդյունքները և տույժի տեսակը:
234. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից կատարված խախտման կապակցությամբ կազմված բոլոր փաստաթղթերը կցվում են նրա անձնական գործին:
235. Տույժի միջոցները կիրառվում են գրավոր որոշմամբ, բացառությամբ նախազգուշացման, որը կարող է հայտարարվել բանավոր: Բանավոր նախազգուշացման մասին համապատասխան նշում է կատարվում դատապարտյալի անձնական գործում:
236. Կալանավորված անձը կամ դատապարտյալը երեք օրվա ընթացքում ծանոթացվում է տույժի կիրառման մասին որոշմանը` նրանից ստորագրություն վերցնելով:
237. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից տույժի միջոցի բողոքարկումը չի կասեցնում տույժի կիրառումը:
238. Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախուց կարող է տեղափոխվել`
1) այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ ճնշում գործադրելու, նրանց վիրավորելու, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ այլ անձանց վրա հարձակում գործելու.
2) քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի օրինական պահանջներին չենթարկվելու.
3) արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք ձեռք բերելու, պահելու, օգտագործելու, պատրաստելու կամ փոխանցելու,
4) քրեակատարողական հիմնարկի գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար,
5) եթե չարամիտ խախտող ճանաչված կալանավորված անձը կամ դատապարտյալը թույլ է տվել սույն կանոնակարգի պահանջների խախտում կամ այլ իրավախախտում:
239. Բժշկական սպասարկման համապատասխան ծառայողը և պատասխանատու հերթապահն ամեն օր այցելում են պատժախցում պահվող կալանավորված անձին կամ դատապարտյալին` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:
240. Քրեակատարողական հիմնարկի պետն իրավունք ունի հետաձգելու պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատելու պատժախցում գտնվելու ժամանակահատվածը կամ ժամկետից շուտ կալանավորված անձին կամ դատապարտյալին ազատելու տույժը կրելուց` հաշվի առնելով հիվանդության հետ կապված պատժախցում գտնվելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկի եզրակացությունը: Պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը հետաձգելու վերաբերյալ որոշումը վերանայվում է բժշկի եզրակացության հիման վրա: Համապատասխան բժշկական եզրակացությունը տրվում է առավելագույնը 21 օր պարբերականությամբ:
241. Տույժի կիրառումը հետաձգելու պահից 6 ամիսն անցնելուց հետո, եթե չեն վերացել հետաձգման հիմքերը, քրեակատարողական հիմնարկի պետը կարող է կալանավորված անձին կամ դատապարտյալին ազատել տույժը կրելուց, եթե այդ ընթացքում կալանավորված անձը կամ դատապարտյալը նոր խախտում չի կատարել և տույժի չի ենթարկվել:
242. Քրեակատարողական հիմնարկի պատժախցից քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի՝ նշված ստորաբաժանումում պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամանակի մեջ։
243. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախցից բժշկական ստորաբաժանում է տեղափոխվել հիվանդության ձևացման (սիմուլյացիա) կամ անդամախեղության պատճառով, ապա բժշկական ստորաբաժանումում նրա անցկացրած ժամանակահատվածը չի հաշվարկվում տույժը կրելու ժամկետի մեջ:
244. Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախցում կարող է պահվել միայնակ:
245. Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձը կամ դատապարտյալն անհատական քնելու տեղով ապահովվում է միայն քնի համար սահմանված ժամերին:
246. Պատժախցում պահվող կալանավորված անձը կամ դատապարտյալն իր մոտ կարող է ունենալ առաջին անհրաժեշտության առարկաներ։
247. Պատժախցում պահվող կալանավորված անձը կամ դատապարտյալն օգտվում է ամենօրյա` մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:
248. Մինչև պատժախուց տեղափոխվելը` կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ եղած սնունդը, իր դիմումի համաձայն, հանձնվում է պահպանության և վերադարձվում տույժը կրելուց հետո: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում սնունդը պահպանելու համար, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում: Սննդամթերքի փչացման դեպքերում այն ոչնչացվում է, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և կցվում կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
249. Պատժախցում պահվող կալանավորված անձի կամ դատապարտյալի սննդի ընդունումն իրականացվում է պատժախցում:
250. Պատժախուցը մաքրվում է այնտեղ գտնվող կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:
20. ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՆՆՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ
251. Քրեակատարողական հիմնարկում խուզարկության և զննման՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում քրեակատարողական ծառայողը կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանոթացնում է խուզարկության կամ զննման կարգի հետ:
252. Խուզարկությունը պետք է անցկացվի այնպիսի պայմաններում, որոնք չեն նվաստացնում անձի պատիվն ու արժանապատվությունը: Խուզարկությունից առաջ անձին առաջարկվում է ներկայացնել իր մոտ առկա առարկաները, իրերն ու սննդամթերքը, իսկ արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի առկայության դեպքում` դրանք ինքնակամ հանձնել:
253. Խուզարկությունն ու զննումը կատարվում են քրեակատարողական առնվազն երկու ծառայողի մասնակցությամբ: Մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկությունը կարող է իրականացնել հիմնավոր կասկածի դեպքում և միայն նույն սեռի մեկ ծառայողը: Կասկածը համարվում է հիմնավոր, եթե առկա է արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի պահելու կասկած մարմնի վրա կամ մարմնում:
254. Անձնական խուզարկությունն իրականացվում է մեկուսացված սենյակում, որտեղ առկա է բավարար լուսավորություն և անհրաժեշտ ջերմաստիճան:
255. Խուզարկության ավարտից հետո խուզարկվող անձի մոտ թողնվում են միայն այն առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք արգելված չեն սույն կանոնակարգով:
256. Այլ անձանց զննման, անձնական խուզարկության, կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև հագուստի և իրերի զննման ժամանակ վերցնելու ենթակա առարկաների հայտնաբերման դեպքում կազմվում է արձանագրություն արգելված իրերի հայտնաբերման և վերցնելու մասին: Արձանագրությունն ստորագրվում է զննություն կամ խուզարկություն կատարող անձանց և խուզարկության կամ զննման ենթարկված անձի կողմից, ում՝ արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերելի դեպքերում արձանագրությունը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
257. Կալանավորված անձի կամ դատապարտյալի խցերի կամ կացարանների խուզարկությունը կարող է իրականացվել սույն կանոնակարգով նախատեսված պայմանների կամ կարգի խախտման կասկածի կամ ենթադրության առնչությամբ կամ անվտանգության ապահովման նպատակներով, այդ թվում՝ խցում կամ կացարանում պահվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների բացակայությամբ:
258. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև հագուստի և իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից չհանված` վերցված առարկաները, իրերը կամ սննդամթերքն ի պահ են հանձնվում քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ հայտնաբերված դրամը փոխանցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին:
259. Եթե կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ վերցվել են այնպիսի տեսակի կամ այնպիսի քանակությամբ արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք, որոնք քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ի պահ հանձնելն անհնարին է կամ ոչ նպատակահարմար, ապա կալանավորված անձին կամ դատապարտյալին առաջարկվում է դրանք իր հաշվին ուղարկել իր մատնանշած անձին: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հրաժարվել է արգելված առարկաները, իրերը կամ սննդամթերքն ուղարկել որևէ անձի, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այդ արգելված առարկաները, իրերը կամ սննդամթերքը տնօրինում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
260. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ վերցված` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները կամ իրերը հանձնվում են իրավասու մարմիններին:
261. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ վերցված այն առարկաները, իրերը կամ սննդամթերքը, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, ուղարկվում են համապատասխան մարմիններ, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:
262. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի մոտ առկա առարկաների, իրերի, սննդամթերքի և հագուստի զննումը պարտադիր է: Նշված անձանց հագուստի զննումն իրականացվում է նույն սեռին պատկանող քրեակատարողական ծառայողի կողմից:
263. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումից առաջ անձին ներկայացվում է արգելված առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը և առաջարկվում` դրանց առկայության դեպքում ինքնակամ հանձնել: Զննման ընթացքում առաջարկվում է ցույց տալ պայուսակի, ճամպրուկի, հանձնուքի, ծանրոցի կամ այլ պահոցի պարունակությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` զննման համար տրամադրել նաև հագուստը:
264. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց` կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը համապատասխան տեխնիկական միջոցներով զննվելուց հետո, դրանցում արգելված իրեր պարունակելու հիմնավոր կասկածներ լինելու կամ տեխնիկական միջոցների բացակայության դեպքում՝ առհասարակ, քրեակատարողական ծառայողի կողմից զննվում են հետևյալ կերպ`
1) հացաբուլկեղենը կտրատվում է.
2) պահածոները բացվում և տեղափոխվում են մեկ այլ տարայի մեջ.
3) ձուկը կտրատվում է մասերի.
4) պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում են կտորների.
5) սորուն (շաքարավազ, աղ և այլն) և ծորուն (հեղուկ մեղր, թանձր կիսել և այլն) մթերքները լցվում են մեկ այլ տարայի մեջ.
6) ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են.
7) կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում կտրատվում են կտորների.
8) բոլոր մյուս մթերքները, որոնք կարող են օգտագործվել իրենց մեջ արգելված իրեր թաքցնելու համար, ստուգվում են նույն կերպ.
9) գրքերը, ամսագրերը և այլ տպագրական հրատարակությունները թերթվում են, և գրքերի կազմերը շոշափվում են` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով.
10) էլեկտրատեխնիկական սարքերն ու սարքավորումները բացվում կամ քանդվում են՝ այն հաշվով, որպեսզի դրանք չկորցնեն իրենց տեխնիկական հնարավորությունները և նպատակային նշանակությունը՝ թաքստոցների առկայությունը բացառելու, արգելված իրերի ներթափանցումը կանխելու նպատակով:
265. Սույն կանոնակարգի 264-րդ կետով չնախատեսված առարկաները, իրերը կամ սննդամթերքը զննվում են այնպես, ինչպես նույն կետով նախատեսված՝ այդ առարկային, իրին կամ սննդամթերքին նման առարկաները, իրերը և սննդամթերքը:
266. Զննումը կատարվում է այնպես, որպեսզի առարկաները, իրերը և սննդամթերքը չկորցնեն իրենց նպատակային նշանակությամբ օգտագործվելու հնարավորությունները:
267. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը քրեակատարողական ծառայողի կողմից հատուկ տեխնիկական միջոցներով (անշփում զննման համակարգերով, ռենտգեն կամ այլ սարքերով) զննվելու արդյունքում արգելված իրեր չհայտնաբերվելու, ինչպես նաև դրանցում արգելված իրեր պարունակելու հիմնավոր կասկածի բացակայության դեպքում չեն իրականացվում սույն կանոնակարգի 264-րդ կետով նախատեսված գործողությունները:
268. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ արգելված իրերի հայտնաբերման դեպքում առաջարկվում է դրանք թողնել այդ նպատակով ստեղծված պահախցերում` քրեակատարողական հիմնարկի տարածքից ելք ունենալիս դրանք հետ վերցնելու նպատակով` բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:
269. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաների կամ իրերի հայտնաբերման դեպքում դրանք վերցվում են համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից` կազմելով դրանց հայտնաբերման և վերցնելու մասին արձանագրություն:
270. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ վերցված առարկաները, իրերը կամ սննդամթերքը հանձնվում են իրավասու մարմիններին:
271. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ վերցված այն առարկաները, իրերը կամ սննդամթերքը, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, հանձնվում են համապատասխան մարմիններին, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:
272. Քրեակատարողական հիմնարկի տարածքում հայտնաբերված տիրազուրկ գույքի տնօրինման հարցը որոշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
21. ԱՌԱՆՑ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
273. Դատապարտյալին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ընդունված որոշման մեջ նշվում են դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, հոդվածը, որով նա դատապարտվել է, պատժի փաստացի կրած ժամկետը, կատարվող աշխատանքների բնույթը, տեղաշարժման ուղին և ժամանակը:
274. Սույն կանոնակարգի 275-րդ կետում նշված որոշումը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
275. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի անցագիր (ձև N 13): Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրականացնում է անցագրերի հաշվառում` վարելով համապատասխան հսկողական մատյան, որում նշվում են անցագիր ստացած դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, պատիժը կրելու սկիզբը և վերջը, տեղաշարժման ուղին ու ժամանակը, անցագիրը տալու օրը, գործողության ժամկետը և ծանոթագրություններ՝ գործողության ժամկետի երկարաձգման մասին:
276. Մինչև անցագիր տալը` դատապարտյալը ծանուցվում է առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնների մասին: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է դրա մասին արձանագրություն (ձև N 14), որը ստորագրվում է նաև դատապարտյալի կողմից: Արձանագրությունը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
277. Դատապարտյալին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել թույլատրվում է միայն անցագրում դրա համար նշված ժամերին և ուղիով: Դատապարտյալի` քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գալու և վերադարձի ժամանակը կարգավորվում է ըստ աշխատանքի բնույթի և տևողության:
278. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը բնակվում է քրեակատարողական հիմնարկի վարչական սահմաններում` սահմանված կարգով հսկողության տակ գտնվող` իրեն հատկացված վայրում:
279. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելն արգելվում է՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
280. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը ոչ աշխատանքային ժամերին գտնվում է քրեակատարողական հիմնարկի տարածքում։ Նրա նկատմամբ տարածվում են քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալի համար սույն կանոնակարգով սահմանված վարքագծի կանոնների պահանջները:
281. Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման հիման վրա դատապարտյալը զրկվում է առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվությունից` այդպիսի թույլտվություն ստացած դատապարտյալի կողմից վարքագծի կանոնների խախտման կամ աշխատանքի բնույթը փոխվելու դեպքերում: Համապատասխան որոշման մեջ նշվում են դատապարտյալի տվյալները և առանց պահակախմբի կամ ուղեկցորդման` քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տալու մասին որոշման վերացման հիմքերի համառոտ բովանդակությունը: Նշված դեպքում դատապարտյալի անցագիրը վերցվում է և կցվում դատապարտյալի անձնական գործին:
282. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում պարտավոր է`
1) պահպանել տեղաշարժման ուղին և ժամանակը.
2) ժամանակին վերադառնալ և դրա մասին տեղյակ պահել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին.
3) քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների առաջին իսկ պահանջով ներկայացնել անցագիրը, իսկ քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց հետո այն հանձնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին.
4) աշխատանքային ժամերին չլքել աշխատավայրը.
5) անցագիրը չտրամադրել այլ անձանց:
283. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում կարող է կրել տարվա եղանակին համապատասխան սահմանված միասնական նմուշի կամ քաղաքացիական հագուստ:
22. ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
284. Քրեակատարողական հիմնարկում տեղակայվում և կահավորվում է բժշկական ստորաբաժանում։
285. Կալանավորված անձին կամ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում անջատ պահելու` օրենսդրությամբ նախատեսված պահանջներից բացի կիրառվում են նաև այլ չափորոշիչներ, որի անհրաժեշտությունը բխում է բժշկական ստորաբաժանման խնդիրների իրականացման առանձնահատկություններից, հիվանդությունների տեսակներից ու բնույթից, հակահամաճարակային պայմաններից:
286. Առանձնապես ծանր հանցագործությունների համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, ովքեր բուժման նպատակով բժշկական ստորաբաժանում են տեղափոխվել քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտուց, քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում պահվում են հատուկ առանձնացված և խցային հիվանդասենյակներում:
287. Բժշկական ստորաբաժանման օրվա կարգացուցակը ներառում է բուժական միջոցառումներ:
288. Կալանավորված անձանց և դատապարտյալների ներկայությունը ստուգվում է ըստ մեկուսացված մասերի կամ հիվանդասենյակների քանակական հաշվարկի և ազգանունների ընթերցման միջոցով` օրական երկու անգամից ոչ պակաս:
289. Բժշկական ստորաբաժանումում գտնվող դատապարտյալին երկարատև տեսակցությունները տրամադրվում են ըստ տվյալ դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունների, եթե նրա մոտ բացակայում են բժշկական հակացուցումներ:
290. Կալանավորված անձի կամ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է համաձայն բժշկական ցուցումների` ըստ նրա աշխատունակության աստիճանի և բժշկական ստորաբաժանման պայմաններում նրան համապատասխան աշխատանքում ներգրավելու հնարավորության:
291. Հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթուղթ oգտագործելու կամ խաբեության կամ ապoրինի այլ եղանակով բժշկական օգնության կամ սպասարկման դիմած կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագիծը գնահատվում է որպես սույն կանոնակարգի պահանջների խախտում, և նրա նկատմամբ կարող են կիրառվել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության, ներառյալ՝ տույժի միջոցներ: Հիվանդության ձևացման (սիմուլյացիա) դրդապատճառները, մինչև դրանց համար համապատասխան տույժի միջոցներ կիրառելը, որոշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացված հոգեբանական կամ բժշկական քննության միջոցով՝ համապատասխան մասնագետների կողմից տրված կարծիքի կամ կարծիքների հիման վրա:
23. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
292. Քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար մասնագիտացված կազմակերպությունը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրում են առողջապահական մարմինների բուժական հիմնարկները:
293. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը տարածվում է առողջապահական մարմինների բուժական հիմնարկների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա այնքանով, որքանով այն կիրառելի է սույն իրավահարաբերությունների նկատմամբ:
294. Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժումն առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում կազմակերպվում է, որպես կանոն, մեկ տեղանոց հիվանդասենյակներում կամ այդ նպատակով նախատեսված այլ տարածքում՝ բացառելով բուժում ստացող այլ անձանց ներկայությունը:
295. Հայաստանի Հանրապետության արդարադատության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարների միջև կնքված պայմանագրով կարգավորվում են քրեակատարողական ծառայության և առողջապահական մարմինների բուժական հիմնարկի միջև ծագող հարաբերությունները, մասնավորապես՝ առանձնացված մեկ տեղանոց հիվանդասենյակ տրամադրելու, ծառայողների հանգիստն ապահովելու համար հնարավոր պայմաններ առաջարկելու, ծառայողական կամ ծառայողների անձնական մեքենաներն առողջապահական մարմինների բուժական հիմնարկի տարածք անարգել մուտքի և ելքի թույլտվություն տրամադրելու և այնտեղ տեղակայելու, բացառիկ դեպքերում՝ առողջապահական մարմինների բուժական հիմնարկի անվտանգության ծառայողների հետ համագործակցելու և ծառայության բնույթով պայմանավորված այլ հարաբերություններ ևս:
296. Դատապարտյալների կամ կալանավորված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում կազմակերպելիս, նշված հաստատության համապատասխան վայրը, որտեղ մինչև բուժման ավարտը կարող է պահվել անազատության մեջ գտնվող անձը, դիտարկվում է որպես քրեակատարողական հիմնարկի արտաքին պահպանության օբյեկտ (այսուհետ նաև՝ պահակակետ), որի վրա տարածվում են սույն կանոնակարգի և օրենսդրության պահանջները:
297. Պահակակետում քրեակատարողական ծառայողները պահպանություն են իրականացնում համապատասխանաբար՝ քրեակատարողական ծառայության կամ քրեակատարողական հիմնարկի պետի հրամանի հիման վրա:
298. Պահակակետում՝ կալանավորված անձը կամ դատապարտյալը ստորագրությամբ ծանոթացվում է իր իրավունքների և պարտականությունների մասին:
299. Պահակախումբն ընդունում է պահակակետը, այնտեղ բուժում ստացող կալանավորված անձին կամ դատապարտյալին և կատարում է հիվանդասենյակի կամ դրա համար նախատեսված տարածքի խուզարկություն և անձնական իրերի զննություն, իսկ եթե հիմնավոր կասկածներ են առաջացել, որ կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ կարող են առկա լինել արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք, ապա վերջինս ենթարկվում է նաև անձնական խուզարկության, որն իրականացվում է նույն սեռի ներկայացուցչի մասնակցությամբ:
300. Խուզարկության կամ զննության արդյունքներով արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք հայտնաբերելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, և այդ մասին զեկուցվում է ըստ վերադասության: Արձանագրությունները և սահմանված կարգով վերցված արգելված առարկաները, իրերը կամ սննդամթերքը փոխանցվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկին՝ դրանց հետագա ճակատագիրը որոշելու համար:
301. Բուժող բժիշկը պահակախմբի ավագին է փոխանցում կալանավորված անձի կամ դատապարտյալի բուժման ընթացքի հետ անմիջական կապ ունեցող բուժական անձնակազմի անձնական կամ այլ անհրաժեշտ տվյալներ:
302. Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում բուժում ստացող կալանավորված անձի կամ դատապարտյալի` հանձնուքներ կամ ծանրոցներ ստանալու, ինչպես նաև տեսակցություններ տրամադրելու կամ հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու հարցը սահմանված կարգով քննարկում և համապատասխան որոշում է կայացնում քրեակատարողական հիմնարկի պետը կամ օրենսդրությամբ նման իրավասություն ունեցող պաշտոնատար այլ անձը: Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում հանձնուքները կամ ծանրոցներն ընդունվում են անշփում զննման համակարգերով, ռենտգեն կամ այլ սարքերով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով: Հանձնուքներ կամ ծանրոցներ ընդունելիս արգելված առարկա, իր կամ սննդամթերք անցկացնելու փորձի հիմնավոր կասկածի դեպքում հանձնուքը կամ ծանրոցն ուղարկվում է առողջապահական մարմինների բուժական հիմնարկին առավել մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով զննում իրականացնելու նպատակով:
303. Կալանավորված անձի պաշտպանը, քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանը կամ դատապարտյալի փաստաբանն ունի խորհրդապահական կարգով անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, որը տեղի է ունենում պահակախմբի տեսողական հսկողության ներքո: Տեսակցության եկած պաշտպանը կամ փաստաբանը՝ պահակախմբի ավագին է ներկայացնում փաստաբանի վկայականը և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի անունով գրավոր պահանջագիրը, որի հիման վրա էլ պահակախմբի ավագը կազմակերպում է պաշտպանի կամ փաստաբանի և կալանավորված անձի կամ դատապարտյալի տեսակցությունը՝ համապատասխան նշում կատարելով պահակակետային ամփոփագրում:
304. Հանձնուք կամ ծանրոց բերած կամ տեսակցության եկած անձը պահակախմբի ավագին է ներկայացնում անձնագիրը կամ նույնականացման քարտը, համապատասխան պաշտոնատար անձի կողմից տրված գրավոր թույլտվությունը կամ որոշումը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի կողմից սահմանված կարգով, այդ թվում՝ տեխնիկական միջոցներով զննված և այնտեղից կապարակնքված կամ հատուկ կնքված հանձնուքը կամ ծանրոցը՝ հանձնուքի կամ ծանրոցի պարունակության վերաբերյալ նշումով:
305. Պահակախմբի ավագը համեմատում է հանձնուքի կամ ծանրոցի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի կողմից տրված հանձնուքի կամ ծանրոցի պարունակության ձևաթղթի հետ և ընդունում այն, իսկ քրեակատարողական հիմնարկի կողմից տրված ձևաթուղթը կցում պահակակետային ամփոփագրին:
306. Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում բուժում ստացող կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են ստանալ լրացուցիչ հանձնուքներ և ծանրոցներ՝ բժշկական ցուցմամբ սահմանված համապատասխան քանակով ու տեսականիով։
307. Բժշկական ցուցմամբ կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված դեղերով և բժշկական արտադրատեսակներով հանձնուքներն ու ծանրոցները չեն ընդգրկվում օրենսդրությամբ նախատեսված հանձնուքների ու ծանրոցների քաշի մեջ։ Դեղերով և բժշկական արտադրատեսակներով հանձնուքներն ու ծանրոցներն ուղարկվում են բուժող բժշկին համապատասխան կալանավորված անձի կամ դատապարտյալի բուժման նպատակով։
308. Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում բուժում ստացող կալանավորված անձի կամ դատապարտյալի հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից սահմանված ժամանակացույցով՝ պետության միջոցների հաշվին: Այդ նպատակով՝ յուրաքանչյուր պահակախմբին հատկացվում է պետական հատուկ հեռախոսակապի միջոց: Հեռախոսազրույցը և տեսակցությունը տեղի են ունենում պահակակետում ծառայություն իրականացնող ծառայողի տեսողական հսկողության ներքո՝ գրանցելով այն պահակակետային ամփոփագրում: Կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսակապն ու տեսազանգն արգելվում է:
309. Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում բուժում ստացող կալանավորված անձը կամ դատապարտյալն ապահովվում է առողջության և ուժերի պահպանման համար բավարար անվճար սննդով: Անվճար սննդից հրաժարվելու դեպքում կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է օգտվել որպես հանձնուք կամ ծանրոց բերված սննդից կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկի կողմից տրամադրվող սննդից, որը համապատասխան կարգով զննվում է պահակախմբի կողմից:
310. Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում բուժում ստացող կալանավորված անձին կամ դատապարտյալին խնամելու ցանկություն հայտնած անձին (այսուհետ՝ խնամակալ)՝ բուժող բժշկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա և քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, կարող է թույլատրվել գտնվել նույն հիվանդասենյակում և ծառայողների հսկողության ներքո խնամել հիվանդին:
311. Եթե քննության շահերից ելնելով արգելվել են կալանավորված անձի տեսակցությունները մերձավոր ազգականների և այլ անձանց հետ, ապա առողջապահական մարմինների բուժական հիմնարկում գտնվող հիվանդություն ունեցող կալանավորված անձին խնամելու թույլտվության հարցը համաձայնեցվում է վարույթն իրականացնող մարմնի հետ, և եթե չեն վերացել կալանավորված անձի՝ մերձավոր ազգականների և այլ անձանց հետ տեսակցությունների արգելքի հիմքերը, ապա այդ մերձավոր ազգականը կամ այլ անձը քրեակատարողական հիմնարկի պետի կողմից չի ճանաչվում խնամակալ:
312. Խնամակալը պահակակետ է ներկայանում անձնագրով կամ նույնականացման քարտով և քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ:
313. Խնամակալի մուտքը պահակակետ իրականացվում է օրենսդրության համաձայն՝ պարտադիր կարգով զննության կամ, եթե կան բավարար հիմքեր՝ նաև անձնական խուզարկության ենթարկելով վերջինիս՝ բացառելով արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի ներթափանցումը: Անձնական խուզարկությունն իրականացվում է նույն սեռի ներկայացուցչի մասնակցությամբ:
314. Պահակակետում խնամակալին ծանոթացվում է օրենսդրությամբ նախատեսված արգելող նորմերի մասին և նախազգուշացվում, որ սույն կանոնակարգի կամ օրենսդրության պահանջների խախտման դեպքում խնամակալության որոշումը կարող է վերացվել, իսկ խնամակալության իրականացումը՝ վաղաժամկետ դադարեցվել:
315. Խնամակալի մոտից արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք հայտնաբերելու դեպքում կազմվում է արձանագրություն, դրանք համապատասխան կարգով վերցվում են, հետագայում՝ վերջինիս կամ նրա կողմից մատնանշված անձին փոխանցելու համար, իսկ եթե դրանք ունեցել են կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխանցելու նպատակ և իրենց մեջ կարող են պարունակել զանցանքի կամ հանցանքի տարրեր, ապա դրանց ընթացքը որոշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
316. Խնամակալը և նրա իրերն ու առարկաները ենթակա են խուզարկության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
317. Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում բուժում ստացող կալանավորված անձի կամ դատապարտյալի, բժշկի, պաշտպանի պահակակետի ծառայողների, խնամակալի, տեսակցող կամ հանձնուք կամ ծանրոց բերած անձի կամ այլ անձանց միջև ծագող իրավահարաբերությունների կանոնակարգումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
24. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱՎՆԱՍՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
318. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատման արդյունքում կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ սահմանվում են վարվեցողության հատուկ կանոններ, որոնք նպատակ են հետապնդում նվազեցնել ինքնասպանության և ինքնավնասման ռիսկերը:
319. Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատումն իրականացվում է պատասխանատու հերթապահի (անհնարինության դեպքում՝ իր կողմից նշանակված անձի) կողմից կալանավորված անձի կամ դատապարտյալի՝ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։
320. Ինքնասպանության և ինքնավնասման միջին և միջինից բարձր ռիսկ բացահայտելու դեպքում անմիջապես ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները կալանավորված անձի կամ դատապարտյալի ապահովությունն ու անվտանգությունը երաշխավորելու ուղղությամբ:
321. Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատման արդյունքում կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ միջին և միջինից բարձր մակարդակի ռիսկ բացահայտվելու դեպքում 48 ժամվա ընթացքում հոգեբանի (նրա բացակայության դեպքում՝ սոցիալական աշխատողի) կողմից իրականացվում է ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի խորքային գնահատում:
322. Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի խորքային գնահատում իրականացվում է նաև այն դեպքում, երբ առկա է կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագծի վերաբերյալ անհանգստություն, կամ նրա կյանքում տեղի է ունեցել որևէ նշանակալի իրադարձություն, կամ նրա մոտ քրեակատարողական ծառայողի կողմից նկատվել է ինքնասպանության կամ ինքնավնասման հակում, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:
323. Ինքնասպանության և ինքնավնասման միջին և միջինից բարձր ռիսկի բացահայտման դեպքում կալանավորված անձի կամ դատապարտյալի համար կազմվում է ռիսկերի կառավարման պլան:
324. Ինքնասպանության և ինքնավնասման միջին և միջինից բարձր ռիսկի բացահայտելու դեպքում կալանավորված անձի կամ դատապարտյալի համար ձևավորվում է բազմամասնագիտական խումբ՝ ըստ ռիսկերի կառավարման պլանում նախատեսված ոլորտների՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով բժիշկ, հոգեբույժ կամ այլ մասնագետ, որի ձևավորումն ու գործունեությունը սահմանված են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:
325. Բազմամասնագիտական թիմի հանդիպումների հաճախականությունը որոշվում է ըստ տվյալ կալանավորված անձի կամ դատապարտյալի ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի կառավարման անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ։ Բազմամասնագիտական թիմի յուրաքանչյուր անդամի կարծիքը կամ պլանավորվող միջոցառումներն արձանագրվում են։
326. Ինքնասպանության և ինքնավնասման միջին և միջինից բարձր ռիսկ բացահայտելու դեպքում կալանավորված անձանց կամ դատապարտյալներին՝ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ կարող է արգելվել իր մոտ ունենալ այնպիսի իրեր և առարկաներ, որոնք արգելված չեն քրեակատարողական հիմնարկում, սակայն որոնցով անձը կարող է կատարել ինքնասպանություն և ինքնավնասում: Լրացուցիչ արգելված իրերի և առարկաների ցանկը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին, իսկ պատճենը՝ ռիսկի կառավարման պլանին:
25. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
327. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով մասնակցելու քաղաքացիաիրավական գործարքների, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
328. Կալանավորված անձը կամ դատապարտյալը գործարքը կնքելու համար գրավոր դիմում է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:
329. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձի կողմից քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու ցանկության մասին հայտնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին: Քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, կալանավորված անձանց կարող է արգելել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը՝ օրենսդրությամբ սահմանված դեպքում և կարգով:
330. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը ցանկություն է հայտնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցել իր ներկայացուցչի միջոցով, ապա օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համապատասխան լիազորագիր տալ իր ներկայացուցչին, որը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից` ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով:
331. Եթե անձը ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հնարավորություն է ընձեռում քրեակատարողական հիմնարկում գործարքի մեջ մատնանշված կողմերի ներկայությունն ապահովելու համար:
332. Քաղաքացիաիրավական գործարքի կնքման համար քրեակատարողական հիմնարկում կարող է տրամադրվել տեսակցությունների համար նախատեսված սենյակը:
333. Եթե գործարքի կնքման համար նոտարական ձևակերպումը պարտադիր է, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ապահովում է նաև նոտարի մասնակցությունը:
334. Քաղաքացիաիրավական գործարքին մասնակցելու և դրա կնքման հետ կապված ծախսերն իրականացվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի կամ նրանց կողմից մատնանշված անձի կողմից, և դրա համար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատասխանատվություն չի կրում:
26. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՑԱԴՈՒԼԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
335. Հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հացադուլ իրականացնելու մասին հայտարարությունը կամ այդ մասին հայտնի դարձած տվյալները քրեակատարողական հիմնարկի վարչակազմը գրանցում է համապատասխան մատյանում (ձև N 15)` նշելով կալանավորված անձի կամ դատապարտյալի տվյալները, առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, հացադուլ հայտարարելու պատճառները, հացադուլի իրականացման սկսելու և ավարտելու օրերը:
336. Հացադուլ իրականացնող կալանավորված անձից կամ դատապարտյալից ճշգրտվում է նրա պաշտպանին կամ փաստաբանին, մերձավոր ազգականին կամ այլ անձանց՝ հացադուլ իրականացնելու մասին հայտնելու ցանկության մասին: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հայտնում է նման համաձայնություն, ապա նրա կողմից մատնանշված անձին այդ տեղեկատվությունը հայտնվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում: Հացադուլ իրականացնող անչափահաս կալանավորված անձի կամ դատապարտյալի դեպքում նրա համաձայնությունը չի պահանջվում, և նրա օրինական ներկայացուցիչները պարտադիր տեղեկացվում են հացադուլ իրականացնելու մասին։
337. Հացադուլ իրականացնելու փաստը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից արձանագրվելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հաղորդում է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանում, իսկ կալանավորված անձի դեպքում` նաև քրեական վարույթն իրականացնող մարմին` նշելով հացադուլ իրականացնող անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման համար նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը կամ նշանակվել է պատիժ, կալանքի կամ պատժի սկիզբը, հացադուլի պատճառը, հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը (դրա առկայության դեպքում), այն սկսելու տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:
338. Հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնության առկայության դեպքում նա պարբերաբար ենթարկվում է անհրաժեշտ բժշկական զննության և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հացադուլ իրականացնելու փաստի արձանագրման պահից 24 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ տեղափոխվում է այդ նպատակով հատուկ առանձնացված խուց՝ հնարավորինս հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները՝ բացառությամբ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների։ Հատուկ առանձնացված խցի պայմանները չպետք է ավելի վատ լինեն, քան սույն կանոնակարգով սահմանված նվազագույն չափանիշները և մինչ հացադուլ հայտարարելը կալանավորված անձի կամ դատապարտյալի եղած պայմանները:
339. Հացադուլ իրականացնելու ժամանակահատվածում հացադուլ իրականացնող կալանավորված անձը կամ դատապարտյալը գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո: Բժիշկը հացադուլ իրականացնող կալանավորված անձին կամ դատապարտյալին մայրենի կամ հասկանալի այլ լեզվով ներկայացնում է սննդամթերքից կամ ջրից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:
340. Մինչև հացադուլի դադարեցումը բժիշկը յուրաքանչյուր օր պարզում է հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից սննդամթերքի կամ ջրի ընդունումից հրաժարվելու հետևանքով գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) տրամադրելու վերաբերյալ համաձայնության առկայության կամ բացակայության հանգամանքը և դրա մասին կատարում գրառում նրա բժշկական քարտում:
341. Հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում վերջինիս՝ առանց իր համաձայնության, տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) միայն կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով` բժշկի պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա: Սույն կետով նախատեսված անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հիմքերի և դրա համար կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությունը հաշվի չառնելու մասին կալանավորված անձը կամ դատապարտյալը գրավոր իրազեկվում են հացադուլ իրականացնելու փաստը հայտնաբերելու պահին:
342. Հացադուլ իրականացնելու ընթացքում հացադուլ իրականացնող կալանավորված անձին կամ դատապարտյալին օրվա կարգացուցակով նախատեսված ժամերին առաջարկվում է օրվա համապատասխան սննդաբաժինը:
343. Հացադուլը դադարեցնելու վերաբերյալ հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի հայտարարությունից կամ անհրաժեշտ սննդամթերքը կամ ջուրն ընդունելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հաղորդում է ներկայացնում սույն կանոնակարգի 339-րդ կետում նշված պետական մարմիններին և պաշտոնատար անձանց:
344. Հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի փոխադրումն այլ քրեակատարողական հիմնարկ, ապացուցողական գործողությունների կատարման վայր կամ դատարան իրականացվում է ընդհանուր հիմունքներով, անհրաժեշտության դեպքում՝ բուժաշխատողի ուղեկցությամբ։
345. Հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հացադուլի իրականացման ընթացքում որևէ սնունդ ընդունելու՝ այդ թվում արհեստական սնուցման եղանակով կամ պահման վայրում սննդամթերք հայտնաբերելու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է արձանագրություն և զեկուցագրով ներկայացվում քրեակատարողական հիմնարկի պետին:
346. Սույն կանոնակարգի 347-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով հացադուլը կարող է համարվել դադարեցված:
27. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
347. Քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարվում և դադարեցվում է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
348. Քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարվելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հիմնական խնդիրները կալանավորված անձանց ու դատապարտյալների կյանքի և առողջության պաշտպանությունը, փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն են:
349. Քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դրա մասին անհապաղ հաղորդվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` ներքին ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով:
350. Անհրաժեշտության դեպքում կարող է հաղորդվել նաև քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակներում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների մասին:
351. Քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրավունքների սահմանափակման վերաբերյալ նրանց հաղորդվում է պարտադիր կերպով:
352. Քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կարող են սահմանափակվել կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետևյալ իրավունքները`
1) կրոնական ծեսերին մասնակցելու.
2) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու.
3) կրթություն ստանալու.
4) աշխատանքով զբաղվելու.
5) սննդամթերք կամ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու.
6) լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելու.
7) դրամական փոխանցումներ, ծանրոցներ և հանձնուքներ ուղարկելու և ստանալու.
8) նամակագրության.
9) զբոսանքի.
10) տեսակցություններ ունենալու.
11) հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու.
12) մեկնումների.
13) առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու:
353. Քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչև վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:
354. Քրեակատարողական հիմնարկի գույքը փրկելու անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներում կարող են համապատասխան հսկողությամբ ընդգրկվել տնտեսական սպասարկման աշխատանքներ կատարող դատապարտյալները:
28. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
355. Օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորված անձին կալանքից ազատելը կատարվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
356. Դատապարտյալը պատժից ազատվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ` օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
357. Կալանքից կամ պատժից ազատված անձանց հանձնվում են անձնական փաստաթղթերը, իրերը, առարկաները, անձնական հաշվում առկա դրամը, ինչպես նաև նրանց անազատության մեջ պահելու ժամկետի և ազատման հիմքերի մասին տեղեկանք` համաձայն օրինակելի ձևի (ձև N 16)` կատարելով գրանցում համապատասխան մատյանում:
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ինձ`___________________________________________________________________________ -իս,
(կալանավորված անձի կամ դատապարտյալի անուն, ազգանուն)
տեղեկացվել է իմ իրավունքների և պարտականությունների, ներքին կանոնակարգի, կալանքը կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանքը կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, իմ նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, համապատասխան դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու կարգի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու և ապաստան հայցելու իրավունքի մասին, որի փաստը հաստատում եմ ստորագրությամբ:
___________________________________ (անուն, ազգանուն) |
___________________________________ (ստորագրություն) |
______ _______________20 թ. |
Ձև N 2
Օ Ր Վ Ա Կ Ա Ր Գ Ա Ց ՈՒ Ց Ա Կ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
(օրինակելի տարբերակ)
1. Վերկաց` ոչ ուշ առավոտյան ժամը` 7.00-8.00
2. Մարմնամարզություն` տևողությունը` 15 րոպե
3. Հարդարում` տևողությունը` 10 րոպե
4. Առավոտյան ստուգում, առավոտյան և երեկոյան հաշվառում` տևողությունը` մեկ ժամ
5. Նախաճաշ` տևողությունը` մեկ ժամ՝ ժամը` 8.00-9.00
6. Աշխատանքի բաշխում` առկայության դեպքում` տևողությունը` 40 րոպե
7. Աշխատանքային ժամ` տևողությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի
8. Ճաշ` տևողությունը` մեկ ժամ՝ ժամը` 14.00-15.00
9. Երեկոյան հարդարանք` տևողությունը` 25 րոպե
10. Ընթրիք` տևողությունը` մեկ ժամ՝ ժամը` 18.00-20.00
11. Հանգստի ժամ` տևողությունը` մեկ ժամ
12. Քնելու նախապատրաստություն` տևողությունը` 10 րոպե
13. Քուն անընդմեջ` տևողությունը` 8 ժամ
14. Ուսուցման ծրագրեր` իրականացվում են առանձին ժամանակացույցով
Ձև N 3
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ինձ` ________________________________________________ -իս, տեղեկացվել է « »
(դատապարտյալի անուն, ազգանուն)
քրեակատարողական հիմնարկի ___________անվտանգային գոտու պատժի կրման _________
պայմանների համար սահմանված սահմանների վերաբերյալ:
______________________________
(ստորագրություն)
____ ______________ 20 թ.
Ձև N 4
Մ Ա Տ Յ Ա Ն
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԶԲՈՍԱՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____ ______________ 20 թ.
Ավարտված է ____ ______________ 20 թ.
NN ը/կ |
Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, ազգանունը, խցի կամ կացարանի համարը |
Զբոսանքի դուրսբերման օրը |
Զբոսանքից հրաժարվելու օրը |
Զբոսանքից հրաժարվող անձի ստորագրությունը |
Զբոսանքից հրաժարվելու դիմումը ստացողի ստորագրությունը |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ձև N 5
Հ Ա Յ Տ
(կալանավորված անձի կամ դատապարտյալի անուն, ազգանուն, հայրանուն)
Անձնական հաշվին առկա է _______________________դրամ
Հաշվապահ ____________ « _____» «___________» 20 թ. | |||||||||
Խնդրում եմ ձեռք բերել հետևյալ սննդամթերքը և առաջին անհրաժեշտության առարկաները
| |||||||||
NN ը/կ |
Սննդամթերքի և առարկաների անվանումը |
Պահանջվող քանակը |
Բաց է թողնվել | ||||||
քանակը |
գումարը | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 | |||||
|
|||||||||
Ընդամենը |
|||||||||
Կալանավորված անձը կամ դատապարտյալը լրացնում է միայն երկրորդ և երրորդ սյունակները: Կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրություն
| |||||||||
Սննդամթերքը և առաջին անհրաժեշտության առարկաները ________________դրամ (տառերով)
գումարով (ստացել եմ, չեմ ստացել, հրաժարվում եմ (ընդգծել)): Խնդրում եմ նշված գումարը դուրս գրել իմ անձնական հաշվից:
Կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրություն _____________________
«_______» ____________ 20 թ. (Քրեակատարողական ծառայողի ստորագրություն) |
Ձև N 6
Դ Ի Մ ՈՒ Մ (ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ ԿԱՄ ԾԱՆՐՈՑՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ
Հանձնուք կամ ծանրոց բերած անձ ________________________________________________________
(անուն, ազգանուն, հայրանուն)
բնակվող ______________________________________________________________________________
(հասցեն)
Խնդրում եմ ընդունել հանձնուքը կամ ծանրոցը` կալանավորված անձ կամ դատապարտյալ (ընդգծել)
_____________________________________________________________________-ին հանձնելու համար:
(անուն, ազգանուն, հայրանուն)
ՀԱՆՁՆՈՒՔԻ ԿԱՄ ԾԱՆՐՈՑԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
NN ը/կ |
Առարկաների, իրերի կամ սննդամթերքի անվանումները |
Քաշը |
Քանակը |
Նշումներ | |
կգ |
գ | ||||
|
Դիմումատուի ստորագրություն _____________________ _____ ______________ 20 թ.
Թույլատրել հանձնուքի կամ ծանրոցի ընդունումը _____________________________________________
________________________________________________________________________________________
(քրեակատարողական հիմնարկի պետի անուն, ազգանուն, ստորագրություն)
Հանձնուքը կամ ծանրոցն ընդունեց _________________________________________________________
(ծառայողի անուն, ազգանուն, ստորագրություն)
Հանձնուքը կամ ծանրոցը ստուգեց _________________________________________________________
(ծառայողի անուն, ազգանուն, ստորագրություն)
Հանձնուքը կամ ծանրոցը ստացավ _________________________________________________________
(կալանավորված անձի կամ դատապարտյալի անուն, ազգանուն, ստորագրություն)
_____ ____________ 20 թ.
Ձև N 7
Մ Ա Տ Յ Ա Ն N —————
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է _______________________
Ավարտված է _______________________
Էջերի քանակ _______________________
Պահպանման ժամկետը _______________________
Հիմք _______________________
NN ը/կ |
Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը |
Տեսակցության տրամադրման ամսաթիվը |
Կարճատև տեսակցություն, տևողությունը |
Երկարատև տեսակցություն, տևողությունը |
Տեսակցության եկած անձանց անունները, ազգանունները, հայրանունները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ձև N 8
Մ Ա Տ Յ Ա Ն N —————
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է _______________________
Ավարտված է _______________________
Էջերի քանակ _______________________
Պահպանման ժամկետը _______________________
Հիմք _______________________
NN ը/կ |
Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը |
Հեռախոսազանգի տրամադրման ամսաթիվը, տևողությունը |
Կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրությունը |
Ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ձև N 9
Մ Ա Տ Յ Ա Ն N —————
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԶԱՆԳԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է _______________________
Ավարտված է _______________________
Էջերի քանակ _______________________
Պահպանման ժամկետը _______________________
Հիմք _______________________
NN ը/կ |
Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը |
Տեսազանգի տրամադրման ամսաթիվը, տևողությունը |
Կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրությունը |
Ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ձև N 10
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N____
(օրինակելի ձև)
Տրվում է ________________________________________________________________________ ,
(կալանավորված անձի կամ դատապարտյալի ազգանուն, անուն, հայրանուն)
ծնված` _____ ________________ թ., մեղադրվում կամ դատապարտված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի __________ հոդվածով (հոդվածներով), կալանքի կամ պատժի սկիզբը ___________, պատժի ավարտը ______________, այն մասին, որ հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածը կամ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 87-րդ հոդվածը, նրան թույլ է տրվում _____________________________ մեկնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ___________________ քրեակատարողական հիմնարկից`
_______________________________________, ________________,
(ժամանման վայրի անվանումը) (տառերով)
որից` __________ _______ ճանապարհի համար:
(տառերով)
_______ ________________ 20 թ. նա պարտավոր է վերադառնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության
________________ քրեակատարողական հիմնարկ:
(անվանումը)
Հասցեն ________________________________
Հեռախոսահամարը ______________________
Ֆաքսի համարը _________________________
|
Քրեակատարողական հիմնարկի ղեկավար |
_____________________ (ազգանուն) _____________________ (ստորագրություն) |
(քրեակատարողական հիմնարկի զինանշանով կնիքի տեղը)
______ _______________ 20 թ.
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն Ի Կ Ա Զ Մ Ը N
(օրինակելի ձև)
________________ __________________ քրեակատարողական հիմնարկի ղեկավարի _____ ____________ 20 թ. հրամանի հիման վրա կալանավորված անձ/դատապարտյալ ____________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________ ,
(ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածը, կալանքի կամ պատիժը կրելու սկիզբը և ավարտը)
այն մասին, որ իրեն թույլատրված է _________________________ մեկնում ______________ քրեակատարողական հիմնարկից` հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածը կամ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 87-րդ հոդվածը,
______________ , ___________, որից՝ ______________ճանապարհի համար:
(ժամանման վայրի անվանումը) (տառերով) (տառերով)
_____________________________________________________________________________________
Վկայականը տրված է _____ _____________ 20 թ.
___________________________________________
(կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրություն)
Մեկնել է _____ _____________ 20 թ.
Ժամանել է _____ _____________ 20 թ.
Հաշվառման բաժնի պետ ________________________________________________________
(անուն, ազգանուն)
___________________________
(ստորագրություն)
Ձև N 11
Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(օրինակելի ձև)
Ես` _________________________________________________________________________
(կալանավորված անձի կամ դատապարտյալի անուն, ազգանուն, հայրանուն)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ______________ հոդվածով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող կամ համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի _________ հոդվածի ____ ____________ ______ դատապարտված ____________ ժամկետով ազատազրկման, պարտավորվում եմ ինձ թույլատրված ____________ մեկնումից վերադառնալ ժամանակին:
Ինձ նախազգուշացված է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց խուսափող կալանավորված անձը կամ դատապարտյալը ենթակա է քրեական պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Մեկնում _____ _____________ 20 թ.
Ժամանում _____ _____________ 20 թ.
Ստորագրություն _________________________________________________________
(կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրություն)
Ստորագրությունը վերցրեց ________________________________________________
(քրեակատարողական հիմնարկի անվանումը)
________________________________________________________________________
(ստորագրություն վերցնող ծառայողի պաշտոն, կոչում, ազգանուն)
______________________
(ծառայողի ստորագրություն)
_____ _____________ 20 թ.
Ձև N 12
Մ Ա Տ Յ Ա Ն N —————
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է _______________________
Ավարտված է _______________________
Էջերի քանակ _______________________
Պահպանման ժամկետը _______________________
Հիմք _______________________
NN ը/կ |
Դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը |
Դատապարտյալից դիմումի ստացման ամսաթիվը |
Մեկնման տեսակը և նպատակը |
Որոշման համարը, ամսաթիվը |
Մեկնման ժամկետը |
Անվտանգային գոտին և պատժի կրման պայմանները |
Փաստացի վերադարձի ամսաթիվը |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ձև N 13
Ա Ն Ց Ա Գ Ի Ր N_____
ԱՌԱՆՑ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ
դատապարտյալի
նկարի տեղը
(3 X 4սմ չափսի)
Ազգանուն _______________________________________________________________________
Անուն ___________________________________________________________________________
Հայրանուն _______________________________________________________________________
Աշխատանքի վայրը և բնույթը ______________________________________________________
Տեղաշարժման ուղին ______________________________________________________________
Տեղաշարժման ժամանակը ________ ժամից ________ ժամը:
Տրված է մինչև _____ ___________ 20 թ.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ___________________ քրեակատարողական հիմնարկի պետ
_______________________________ (անուն, ազգանուն) |
_____________________________ (ստորագրություն) |
Կ.Տ.
Ուժի մեջ է մինչև _____ ___________ 20 թ.
_____________________________
(ստորագրություն)
Կ.Տ.
Երկարացված է մինչև _____ ___________ 20 թ.
_____________________________
(ստորագրություն)
Կ.Տ.
Ձև N 14
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ինձ` _____________________________________________________________ -իս, բացատրվել են առանց
(անուն, ազգանուն)
պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները և, որ դրանք խախտելու դեպքում ենթակա եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:
_____________________________
(ստորագրություն)
_____ ___________ 20 թ.
Ձև N 15
Մ Ա Տ Յ Ա Ն N —————
ՀԱՑԱԴՈՒԼԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է _______________________
Ավարտված է _______________________
Էջերի քանակ _______________________
Պահպանման ժամկետը _______________________
Հիմք _______________________
NN ը/կ |
Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը |
Հացադուլ հայտարարելու պատճառը |
Հացադուլի իրականացման սկիզբը, ներառյալ՝ ժամը |
Հացադուլի իրականացման ավարտը, ներառյալ՝ ժամը |
Ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ձև N 16
Ձև «16»
Անձնական գործ ______
Մեկնման տեղեկանքի կտրոն N_______
Անուն, ազգանուն, հայրանուն ________________________ ________________________ ________________________
Բնակության վայր ________________________ ________________________ ________________________
Տեղեկանքը լրացնող աշխատողի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը ________________________ ________________________ ________________________
«______» __________ 20 թ. |
Ձև «16»
Անձնական գործ ____________
Տեղեկանքի պատճեն N _______ ________________________
Տրված է ________________________ (անուն, ազգանուն, հայրանուն) ________________________ ________________________
Ծննդյան թիվը ____________ (օր, ամիս, տարի)
Ծնված ________________________ (քաղաք, մարզ, գյուղ)
Ազգությամբ _________________
Ընտանեկան դրությունը ________________________ (ամուրի, ամուսնացած)
Զինապարտությունը _____________
Դատապարտված ________________________ ________________________ ________________________
Նախկին դատվածությունները ________________________ ________________________ ________________________
Այն մասին, որ նա քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրել
«_______» ________ 20 թ.-ից մինչև «_______» ________ 20 թ. որտեղից ազատվել է ________________________ (քաղաք, մարզ, գյուղ) ________________________ ________________________ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
Ձև «16»
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ________________________ ________________________ Տրված է ________________________ (անուն, ազգանուն, հայրանուն)
Ծննդյան թիվը ____________ (օր, ամիս, տարի)
Ծնված ________________________ (քաղաք, մարզ, գյուղ)
Ազգությամբ _________________
Ընտանեկան դրությունը ________________________ (ամուրի, ամուսնացած)
Զինապարտությունը _____________
Դատապարտված ________________________ ________________________ ________________________
Նախկին դատվածությունները ________________________ ________________________ ________________________
Այն մասին, որ նա քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրել
«_______» ________ 20 թ.-ից մինչև «_______» ________ 20 թ. որտեղից ազատվել է ________________________ ________________________ Հետևում է բնակության վայր ________________________ (քաղաք, մարզ, գյուղ) Ազատվողի ստորագրությունը ________________________ |
|
ԿԱԴՀԲ-ի պետ __________________ (ստորագրություն)
Տեղեկանքը ստացա ___________ ___________
Կնիք |
|
Հիմնարկի պետ ________________
Բաժնի պետ__________________ (ստորագրություն) |
(հավելվածը փոփ. 02.11.23 N 1884-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2023 թվական: