ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1284-Ա
ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ, 1973 ԹՎԱԿԱՆԻ ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ ԵՎ ԳԱՎԱԹԱԿԻՐ, «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՆԻԿՈԼԱՅ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայ մեծանուն ֆուտբոլիստ, 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Նիկոլայ Անդրանիկի Ղազարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1284-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ, 1973 ԹՎԱԿԱՆԻ ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ ԵՎ ԳԱՎԱԹԱԿԻՐ, «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՆԻԿՈԼԱՅ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ժ. Անդրեասյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Կ. Գիլոյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Ն. Մանուկյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Ա. Ջումայան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Վ. Սիրունյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
Կ. Հակոբյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ | |
Ա. Փամբուխչյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) | |
Մուշեղ Եպիսկոպոս Բաբայան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) | |
Հ. Նազարյան | - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Նիկողոսյան | - «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ա. Ղազարյան | - Նիկոլայ Ղազարյանի որդի (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
20.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |