ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
25 հունվարի 2019 թ. |
թիվ 02-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների մասին» ՁԵՎ 4-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 07.07.23 թիվ 08-Ն)
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների մասին» Ձև 4-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 07.07.23 թիվ 08-Ն)
2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների մասին» Ձև 4-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 07.07.23 թիվ 08-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները» Ձև թիվ 4-ԳՏՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 19-Ն և թիվ 20-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 35-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 02-Ն որոշման |
Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները | հեկտար |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ցանքեր՝ կատարված քաղաքացիների տնտեսություններում, ներառյալ տնամերձ, վարձակալված և (կամ) անհատույց օգտագործվող հողերում, ընդամենը |
որից՝ | |
տնամերձ հողերում |
վարձակալված և (կամ) անհատույց օգտագործվող հողերում | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ցանվել է աշնանացան, ընդամենը (100.1+100.2), այդ թվում՝ |
100 |
|||
հացահատիկային մշակաբույսեր (100.1.1+…+100.1.4), դրանից՝ |
100.1 |
|||
ցորեն |
100.1.1 |
|||
տարեկան |
100.1.2 |
|||
գարի |
100.1.3 |
|||
այլ հացահատիկային մշակաբույսեր |
100.1.4 |
|||
այլ աշնանացան մշակաբույսեր |
100.2 |
|||
Լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը |
105 |
|||
Աշնանացան, պահպանված գարնանացանի վերջում, ընդամենը (110.1+110.2), այդ թվում՝ |
110 |
|||
հացահատիկային մշակաբույսեր (110.1.1+…+110.1.4), դրանից՝ |
110.1 |
|||
ցորեն |
110.1.1 |
|||
տարեկան |
110.1.2 |
|||
գարի |
110.1.3 |
|||
այլ հացահատիկային մշակաբույսեր |
110.1.4 |
|||
այլ աշնանացան մշակաբույսեր |
110.2 |
|||
Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (120+125) |
115 |
|||
Գարնանացան հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը (120.1+…+120.7), այդ թվում՝ |
120 |
|||
ցորեն |
120.1 |
|||
տարեկան |
120.2 |
|||
գարի |
120.3 |
|||
վարսակ |
120.4 |
|||
եգիպտացորենի հատիկի համար |
120.5 |
|||
հաճար |
120.6 |
|||
այլ հացահատիկային մշակաբույսեր |
120.7 |
|||
Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (125.1+…+125.5), այդ թվում՝ |
125 |
|||
ոլոռ |
125.1 |
|||
լոբի |
125.2 |
|||
սիսեռ |
125.3 |
|||
ոսպ |
125.4 |
|||
այլ հատիկաընդեղենային մշակաբույսեր |
125.5 |
|||
Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (110.1+115) |
130 |
|||
Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը (135.1+…135.5), այդ թվում՝ |
135 |
|||
ծխախոտ |
135.1 |
|||
կտավատ |
135.2 |
|||
արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի) |
135.3 |
|||
շաքարի ճակնդեղ |
135.4 |
|||
այլ տեխնիկական մշակաբույսեր |
135.5 |
|||
Կարտոֆիլ |
140 |
|||
Բոստանային մշակաբույսեր, ընդամենը (145.1+…+145.4), այդ թվում՝ |
145 |
|||
ձմերուկ |
145.1 |
|||
սեխ |
145.2 |
|||
այլ բոստանային մշակաբույսեր |
145.3 |
|||
սերմադաշտեր |
145.4 |
|||
Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը (150.1+…+150.13), այդ թվում՝ |
150 |
|||
կաղամբ, որից՝ |
150.1 |
|||
ծաղկակաղամբ |
150.1.1 |
|||
վարունգ |
150.2 |
|||
լոլիկ |
150.3 |
|||
սմբուկ (բադրիջան) |
150.4 |
|||
տաքդեղ (բիբար) |
150.5 |
|||
սեղանի ճակնդեղ |
150.6 |
|||
գազար |
150.7 |
|||
սոխ |
150.8 |
|||
սխտոր |
150.9 |
|||
կանաչ ոլոռ |
150.10 |
|||
կանաչ լոբի |
150.11 |
|||
այլ բանջարանոցային մշակաբույսեր |
150.12 |
|||
սերմադաշտեր |
150.13 |
|||
Բանջարաբոստանային մշակաբույսեր, ընդամենը (145+150) |
155 |
|||
Ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսեր, ընդամենը (160.1+…+160.6), այդ թվում՝ |
160 |
|||
կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար |
160.1 |
|||
ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի) |
160.2 |
|||
եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար |
160.3 |
|||
միամյա խոտեր |
160.4 |
|||
բազմամյա խոտեր |
160.5 |
|||
այլ կերային մշակաբույսեր |
160.6 |
|||
Գարնանացան, ընդամենը (115+135+140+155+160) |
165 |
|||
Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը (170.1+170.2+170.3), այդ թվում՝ |
170 |
|||
առվույտ |
170.1 |
|||
կորնգան |
170.2 |
|||
այլ բազմամյա խոտեր |
170.3 |
|||
Կերային մշակաբույսեր, ընդամենը (160+170) |
175 |
|||
Թելատու մշակաբույսեր, ընդամենը (180.1+180.2), այդ թվում՝ |
180 |
|||
բամբակ |
180.1 |
|||
այլ թելատու մշակաբույսեր |
180.2 |
|||
Ցանքային տարածություն, ընդամենը հաշվետու տարվա բերքի տակ (110+165+170+180), որից՝ |
185 |
|||
ցանված է պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում |
185.1 |
|||
Կատարված է ենթացանք, դրանից՝ |
190 |
|||
բազմամյա խոտերի |
190.1 |
|||
Կատարվել է գարնանացան (165 ծածկագիր) ոչնչացած աշնանացանի վրա, ընդամենը |
195 |
Ղեկավար` |
_____________________________ |
|
____________________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (լիազորված անձ))՝ |
_____________________________ |
|
____________________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
|
(հավելվածը խմբ. 07.07.23 թիվ 08-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 02-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 07.07.23 թիվ 08-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների մասին» Ձև 4-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
5. Հաշվետվության ցուցանիշները (հաշվետու տարվա բերքի տակ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները) ներառում են միայն տվյալ համայնքի անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններին (անկախ նրանից, թե ցանք կատարողը տվյալ համայնքի մշտական բնակիչ է, թե` ոչ) վերաբերող ամփոփ տվյալներ, որոնք լրացվում են հաշվետու տարվա հունիսի 1-ի դրությամբ, աճողական՝ տարվա սկզբից:
6. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները՝ գյուղատնտեսական նշանակության հողերի՝ վարելահողի, խոտհարքների, արոտավայրերի, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններում, և այլ հողերի վրա բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի տարածություններն են հաշվետու ժամանակահատվածում:
7. Վարձակալված և (կամ) անհատույց օգտագործվող հողեր՝ այն հողերն են, որոնք օգտագործվում են վճարովի և (կամ) անվճար հիմունքներով:
8. Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Ցանված աշնանացանի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են հաշվետվությունում նշված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ հացահատիկային մշակաբույսեր) և այլ աշնանացան մշակաբույսերի անցած տարվա աշնանը ցանված, ներառյալ ձմռան ընթացքում լրիվ կամ մասամբ ոչնչացած, ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
10. «Լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ հացահատիկային մշակաբույսեր) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարները, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են: Դրանք կարող են վերացանվել գարնանացան մշակաբույսերով կամ չվերացանվել:
11. Գարնանացանի վերջում պահպանված աշնանացանի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ հացահատիկային մշակաբույսեր) և այլ աշնանացան մշակաբույսերի անցած տարվա աշնանը ցանված և մինչև ընթացիկ տարվա գարնանացանի ավարտը պահպանված, ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
12. Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված, բոլոր տեսակի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, եգիպտացորեն հատիկի համար, հաճար և այլ գարնանացան հացահատիկային մշակաբույսեր) և հատիկաընդեղենային մշակաբույսերի (ոլոռ, լոբի, սիսեռ, ոսպ և այլ հատիկաընդեղենային մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
13. Տեխնիկական մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի տեխնիկական մշակաբույսերի (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ /յուղատու և հրուշակեղենի/, շաքարի ճակնդեղ և այլ տեխնիկական մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
14. «Կարտոֆիլ» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
15. Բոստանային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ և այլ բոստանային մշակաբույսեր) և դրանց սերմադաշտերի ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
16. Բանջարանոցային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի և այլ բանջարանոցային մշակաբույսեր) և դրանց սերմադաշտերի ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
17. Ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի). եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար, միամյա խոտեր, բազմամյա խոտեր և այլ կերային մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
18. «Գարնանացան, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են բոլոր տեսակի գարնանը ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի, ընդամենը ցանքային տարածությունների հանրագումարները:
19. Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանքի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են անցյալ տարիներում ցանված բոլոր տեսակի բազմամյա խոտերի (առվույտ, կորնգան և այլ բազմամյա խոտեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
20. «Կերային մշակաբույսեր, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի և անցյալ տարիներին ցանված բազմամյա խոտերի, ընդամենը ցանքային տարածությունների հանրագումարները:
21. Թելատու մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի թելատու մշակաբույսերի (բամբակ և այլ թելատու մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
22. «Ցանքային տարածություն, ընդամենը հաշվետու տարվա բերքի տակ» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են գարնանացանի վերջում պահպանված աշնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի, գարնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի, անցյալ տարիներին ցանված բոլոր տեսակի բազմամյա խոտերի և թելատու մշակաբույսերի, ընդամենը ցանքային տարածությունների հանրագումարները:
23. «Ցանված է պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընդամենը ցանքային տարածությունից (185 ծածկագրով տող) միայն պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում կատարված ցանքերի ընդամենը հանրագումարները:
24. «Կատարված է ենթացանք» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընդամենը ցանքային տարածությունից (185 ծածկագրով տող) միայն այն ցանքային տարածությունների հանրագումարները որտեղ կատարվել են ենթացանք:
25. «Բազմամյա խոտերի ենթացանք» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընդամենը ենթացանք կատարված տարածությունից (190 ծածկագրով տող) միայն այն ցանքային տարածությունների հանրագումարները որտեղ կատարվել են բազմամյա խոտերի ենթացանք:
(հավելվածը խմբ. 07.07.23 թիվ 08-Ն)