ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1485-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանվող վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները տարածվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| 
 | Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման | 
Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
1. Սույնով սահմանվում են պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները։
2. Հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերը դասակարգվում են ըստ հետևյալ չափանիշների՝
1) վարչական կազմի համար.
| NN ը/կ | 
 | Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից | Վարձա-տրության խումբը | |||||||||||
| Պաշտոնի անվանումը | 1 խումբ | 2 խումբ | 3 խումբ | 4 խումբ | 5 խումբ | 6 խումբ | 7 խումբ | 8 խումբ | 9 խումբ | 10 խումբ | 11 խումբ | 12 խումբ | ||
| 1 | Գլխավոր հաշվապահ | 0.5 | 0.5 | 0.5 | 0.75 | 0.75 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 3 | 
| 2 | տնտեսվար | 0.25 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.75 | 0.75 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 
| 3 | գործավար | - | - | - | - | 0.25 | 0.25 | 0.5 | 0.5 | 0.5 | 1 | 1 | 1 | 1 | 
| 4 | Շեֆ խոհարար | - | - | - | - | - | - | - | - | - | 1 | 1 | 1 | 3 | 
| 5 | խոհարար | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 
| 6 | խոհարարի օգնական | 0.5 | 0.5 | 0.5 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 
| 7 | Օժանդակ բանվոր | 0.25 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 1 | 1 | 1 | 2 | 2 | 2 | 1 | 
| 8 | Խոհանոցի լվացարար (շուրջօրյա հաճախում ունեցող մանկապարտեզում) | - | 0.75 | 1 | 1 | 1.5 | 2 | 2.25 | 2.5 | 2.5 | 2.5 | 3 | 3 | 1 | 
| 9 | Լվացարար (կահավորված լվացքատան առկայության դեպքում) | - | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 
| 10 | հավաքարար | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 
| 11 | հնոցապան | Ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք՝ յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով | 1 | |||||||||||
| 12 | Փականագործ-էլեկտրամոնտյոր | կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով | 1 | |||||||||||
| 13 | փականագործ-էլեկտրամոնտյոր | սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք | 1 | |||||||||||
| 14 | դռնապան | ինքնուրույն շենք ու երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանվում է դռնապանի հաստիք. դռնապանի հաստիքը սահմանվում է 1 միավոր, ինչպես նաև 2000 մ2-ից ավելի յուրաքանչյուր հաջորդ 2000 մ2 օգտագործվող տարածքի համար` ևս 0,5 միավոր | 1 | |||||||||||
| 15 | այգեպան | մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 0,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսակա-նությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք՝ 1 միավոր, ինչպես նաև 0,5 հա -ից ավելի յուրաքանչյուր հաջորդ 0,5 հա հողամասի համար` ևս 0,5 միավոր | 1 | |||||||||||
| 16 | պահակ | պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով | 1 | |||||||||||
| 17 | ավտովարորդ | ավտովարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում | 2 | |||||||||||
2) մանկավարժական կազմի համար․
| NN ը/կ | 
 | Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից | Վարձա-տրության խումբը | |||||||||||
| Պաշտոնի անվանումը | 1 խումբ | 2 խումբ | 3 խումբ | 4 խումբ | 5 խումբ | 6 խումբ | 7 խումբ | 8 խումբ | 9 խումբ | 10 խումբ | 11 խումբ | 12 խումբ | ||
| 1 | տնօրեն | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 5 | 
| 2 | մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալ | 0.25 | 0.25 | 0.5 | 0.5 | 0.75 | 0.75 | 1 | 1 | 1 | 1 | 1.25 | 1.25 | 4 | 
| 3 | դաստիարակ | 1.17 | 2.34 | 3.51 | 4.68 | 5.85 | 7.02 | 8.19 | 9.36 | 10.53 | 11.70 | 12.87 | 14.04 | 4 | 
| 4 | դաստիարակ (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր) | 1.4 | 2.8 | 4.2 | 5.6 | 7.0 | 8.4 | 9.8 | 11.2 | 12.6 | 14.0 | 15.4 | 16.8 | 4 | 
| 5 | երաժշտության դաստիարակ (երաժշտական ղեկավար) | 2 տարեկան և ավագ հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին 0,25 դրույք, սակայն ոչ ավելի, քան 2 դրույքը | 4 | |||||||||||
| 6 | Ֆիզկուլտուրայի հրահանգիչ | 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք, սակայն ոչ ավելի, քան 2 դրույքը | 4 | |||||||||||
| 7 | հատուկ մանկավարժ | կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մինչև 5 երեխայի առկայության դեպքում՝ 2 հաստիքային միավոր, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 5-ից մինչև 10 երեխայի առկայության դեպքում՝ 3 հաստիքային միավոր, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 10 և ավելի երեխայի առկայության դեպքում՝ 4 հաստիքային միավոր (հատուկ մանկավարժի, լոգոպեդի, սոցիալական մանկավարժի և հոգեբանի հաստիքների ընտրությունը կատարում է հաստատությունը՝ հաշվի առնելով հատկացված հաստիքների քանակը) | 4 | |||||||||||
| 8 | լոգոպեդ | 4 | ||||||||||||
| 9 | սոցիալական մանկավարժ | 4 | ||||||||||||
| 10 | հոգեբան | 4 | ||||||||||||
| 11 | պարուսույց` պարի ղեկավար | 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք, սակայն ոչ ավելի, քան 2 դրույքը (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) | 4 | |||||||||||
| 12 | լրացուցիչ կրթական ծառայությունների մանկավարժ (ուսուցիչ, խմբավար) | 5 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք, սակայն ոչ ավելի, քան 2 դրույքը (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) | 4 | |||||||||||
3) ուսումնաօժանդակ կազմի համար.
| NN ը/կ | 
 | Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից | Վարձա-տրության խումբը | |||||||||||
| Պաշտոնի անվանումը | 1 խումբ | 2 խումբ | 3 խումբ | 4 խումբ | 5 խումբ | 6 խումբ | 7 խումբ | 8 խումբ | 9 խումբ | 10 խումբ | 11 խումբ | 12 խումբ | ||
| 1 | բուժքույր | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 3 | 
| 2 | Դաստիարակի օգնական | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 2 | 
| 3 | Դաստիարակի օգնական (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր) | 1.3 | 2.6 | 3.9 | 5.2 | 6.5 | 7.8 | 9.1 | 10.4 | 11.7 | 13.0 | 14.3 | 15.6 | 2 | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական:
 
                