ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 734-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1493-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 2400-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1493-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Անետա Բաբայան - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական» բառերը փոխարինել «Կարեն Մանուկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ» բառերով.
բ. «Արսեն Բաղդասարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ» բառերը փոխարինել «Արսեն Բաղդասարյան – ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերով։
2. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Արտուշ Ղուկասյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Արմեն Ստեփանյան - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով փոխնախագահ (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |