ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
24 ապրիլի 2013 թվականի |
թիվ 92 |
Մոսկվա |
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԳԱԶԱԿԵՐՊ ՎԱՌԵԼԻՔՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 016/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ այն արտադրանքի ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Գազակերպ վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 24-ի թիվ 92 որոշմամբ |
ՑԱՆԿ
Այն արտադրանքի, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթի ներկայացմամբ
Արտադրանքի անվանումը |
ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթուղթը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
I. Գազօգտագործող սարքավորումներ՝ նախատեսված սննդի պատրաստման, ջեռուցման և տաք ջրամատակարարման համար | |||
1. Ապարատներ՝ ջեռուցման, գազային, կենցաղային (ապարատներ՝ ջեռուցման և ջրային կոնտուրի հետ համակցված, ջերմափոխանցիչներ, բուխարիներ, օդատաքացուցիչներ, օդորակիչներ՝ ներկառուցված գազային օդատաքացուցիչներով) |
7321 81-ից 7322 90 000 9-ից 8415-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
2. Սարքեր՝ գազային, կենցաղային, սննդի պատրաստման և տաքացման համար (սալիկներ, եփման պանելներ, ջեռապահարաններ, գրիլներ, առնվազն մեկ գազային այրիչ ունեցող էլեկտրասալիկներ) |
7321 11 7418 10 100 0-ից 7615 10 900 9-ից 8516 60 10-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
3. Ապարատներ՝ ջրատաքացուցիչ, հոսանուտ, գազային |
8419 11 000 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
4. Ապարատներ՝ ջրատաքացուցիչ, ունակային, գազային |
8419 19 000 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
5. Սալիկներ և գազային կասկարաներ՝ դյուրակիր և զբոսաշրջային |
7321 11 900 0-ից 7418 10 100 0-ից 7615 10 900 9-ից |
համապատասխանության հայտարարագիր |
|
6. Լուսատուներ՝ գազային, կենցաղային |
9405 50 000 0-ից |
համապատասխանության հայտարարագիր |
|
7. Այրիչներ՝ գազային, ինֆրակարմիր ճառագայթմամբ, գազայրիչային սարքվածքներ՝ կենցաղային ապարատների համար |
7321-ից 7322 90 000 9-ից 8416 20 800 0-ից |
համապատասխանության հայտարարագիր |
|
8. Կաթսաներ՝ ջեռուցման, գազային (մինչև 100 կՎտ) |
8403 10-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
9. Կաթսաներ՝ ջեռուցման, գազային (100 կՎտ-ից ավելի) |
8403 10-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
10. Սարքավորումներ՝ ջերմային, գազային, հանրային սննդի ձեռնարկությունների և սննդի բլոկների համար (կաթսաներ՝ , ստացիոնար, սննդի եփման, սալիկներ խոհանոցային, ապարատներ՝ սննդի եփման և տապակման համար, թավաներ շրջովի, կրակարաններ, ճարպաջեռոցներ (ֆրիտյուրնիցաներ), սարքավորումներ՝ հեղուկներ եռացնելու ու տաքացնելու համար, կերակրաբաղնիքներ՝ առաջին և երկրորդ ճաշատեսակների համար) |
8419 81 800 9-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
11. Այրիչներ՝ գազային, արդյունաբերական, հատուկ նշանակության (ինֆրակարմիր ճառագայթմամբ «լուսավոր» տաքացուցիչներ) |
7322 90 000 1-ից 7322 90 000 9-ից 8416 20 800 0-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
12. Ռադիացիոն ճառագայթիչներ՝ գազային, փակ տեսակի («մուգ» ճառագայթիչներ) |
7322 90 000 1-ից 7322 90 000 9-ից 7321 81-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
13. Օդատաքացուցիչներ՝ գազային, արդյունաբերական (վերաօգտագործիչ և խառնիչ)՝ ներառյալ բլոկային փչող այրիչներով օդատաքացուցիչները, ներկառուցված գազային օդատաքացուցիչներով օդորակիչները |
7322 90 000 1-ից 7322 90 000 9-ից 8415-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
14. Գազային ջերմագեներատորներ՝ անասնաբուծական շինությունների համար |
7322 90 000 9-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
15. Տաքացուցիչներ (բրուդերներ)՝ գազային, թռչնանոցների համար |
8436 21 000 0-ից |
համապատասխանության հայտարարագիր |
|
II. Բլոկային ավտոմատ այրիչներ | |||
16. Այրիչներ՝ գազային, բլոկային, արդյունաբերական |
8416 20 100 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
17. Այրիչներ՝ համակցված, բլոկային, արդյունաբերական |
8416 20 200 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
III. Սարքվածքներ՝ սարքավորումներում ներկառուցման համար նախատեսված | |||
18. Գազի ճնշման կարգավորիչներ՝ առանց էներգիայի կողմնակի աղբյուրի աշխատող |
8481 10-ից 8481 80 591 0-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
19. Գազային բալոնների կարգավորիչներ (ռեդուկտորներ) |
8481 10-ից 8481 80 591 0-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
20. Սարքեր և ավտոմատացման միջոցներ՝ գազային այրիչների և ապարատների համար (բլոկներ և պանելներ՝ ավտոմատ վառման համար) |
8537 10 910-ից 9032-ից |
համապատասխանության հայտարարագիր |
|
21. Արմատուրա՝ գազակարգավորիչ և փակիչ-պաշտպանիչ (կափույրներ՝ ավտոմատ անջատիչ, ճնշման կարգավորիչներ, բոցի վերահսկման ջերմաէլեկտրական սարքվածքներ, ծորակներ, թերմոստատներ մեխանիկական) |
8481 40-ից 8481 80 591 0-ից 8481 80 819 0-ից 9032 10 890 0-ից |
համապատասխանության հայտարարագիր |
|
22. Միացքներ՝ ճկուն, գազայրիչների և ապարատների համար |
8307 10 000 9-ից 8307 90 000 0-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
Ծանոթագրություններ. |
1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ 2. Այն գազօգտագործող սարքավորումների ցանկը, որոնց վրա չի տարածվում «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 016/2011)՝ ա) շոգեկաթսաներ՝ շոգու 0,07 ՄՊա-ից ավելի ճնշմամբ, և ջրատաքացման կաթսաներ՝ 115°С-ից ավելի ջրի ջերմաստիճանով. 2) արտադրական ձեռնարկություններում տեխնոլոգիական գործընթացների ժամանակ օգտագործման համար նախատեսված սարքավորումներ՝ բացառությամբ գազօգտագործող սարքավորումների ցանկում ընդգրկված այն գազօգտագործող սարքավորումների, որոնց նկատմամբ սահմանվում են «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները. 3) սարքավորումներ, որոնցում գազն օգտագործվում է որպես շարժիչային վառելիք։ |
(ցանկը փոփ. ԵՏՀԿ 25.06.13 թիվ 140)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.05.2017, թիվ 54 | 17.06.2017, թիվ 92 | |
01.09.2015, թիվ 109 | 02.10.2015, թիվ 92 | |
02.12.2014, թիվ 215 | 02.01.2015, թիվ 92 | |
23.09.2014, թիվ 175 | 24.10.2014, թիվ 92 | |
25.06.2014, թիվ 94 | 01.09.2014, թիվ 92 | |
25.06.2013, թիվ 140 | 01.09.2013, թիվ 92 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|