Գլխավոր տեղեկություն
Համար
N 544-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2023 թվականի N 544-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները հաստատելու մասին, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է» N 1035-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) NN 1 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) N 2 հավելվածի՝

ա. «Ե.00.00 Տեխնիկական գիտություններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«

Ե.05.00

Տրանսպորտային, լեռնային և շինարարական մեքենաշինություն

Ե.05.01

Ավտոմեքենաներ և տրակտորներ

Տեխնիկական

Ե.18.00

Պարենամթերքի տեխնոլոգիա

Ե.18.01

Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա

Գյուղատնտեսական, տեխնիկական

»,

բ. «Զ.01.00 Ագրոնոմիա» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«

Զ.01.02

Բուսաբուծություն, խաղողագործություն,
պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն

Գյուղատնտեսական,
կենսաբանական

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023/2024 ուսումնական տարվանից և տարածվում նաև մինչև 2023/2024 ուսումնական տարին սույն որոշմամբ հաստատված հավելվածներում նոր ընդգրկված մասնագիտություններով սովորողների վրա՝ 2023/2024 և հետագա ուսումնական տարիների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկի վերադարձի իրավունքով:

3. Մինչև 2023/2024 ուսումնական տարին «091601.00.7 Ֆարմացիա» մասնագիտությամբ մագիստրատուրա կամ «Ակնաբանություն», «Լաբորատոր ախտորոշում», «Ճառագայթային ախտորոշում», «Մանկաբարձություն և գինեկոլոգիա», «Սրտաբանություն (կարդիոլոգիա)» մասնագիտություններով կլինիկական օրդինատուրա ընդունված սովորողները մինչև ուսումնառության ավարտը շարունակում են օգտվել ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկի վերադարձի իրավունքից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

14.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 13-ի N 544-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 1035-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

 

Դասիչը

(ծածկագիրը)

Մասնագիտությունը

Որակավորումը

01 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

011 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

011101.00.7

Կրթական գիտություններ

Կրթության մագիստրոս

011302.00.7

Հատուկ մանկավարժություն

Մանկավարժության մագիստրոս

02 ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏ

021 ԱՐՎԵՍՏ

021201.00.7

Դիզայն

Արվեստի մագիստրոս

021801.00.7

Արվեստի տեսություն և պատմություն

Արվեստի տեսության և

պատմության մագիստրոս

03 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

031 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

031401.00.7

Սոցիոլոգիա

Սոցիոլոգիայի մագիստրոս

031501.00.7

Մշակութաբանություն

Մշակութաբանության մագիստրոս

05 ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

051 ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

051101.00.7

Կենսաբանություն

Կենսաբանության մագիստրոս

051201.00.7

Կենսաքիմիա

Կենսաբանության մագիստրոս

051202.00.7

Կենսաֆիզիկա

Կենսաբանության մագիստրոս

052 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ

052101.00.7

Շրջակա միջավայրի գիտություններ

Շրջակա միջավայրի մագիստրոս

052201.00.7

Բնապահպանություն և բնօգտագործում

Շրջակա միջավայրի մագիստրոս

053 ՔԻՄԻԱ

053101.00.7

Քիմիա

Քիմիայի մագիստրոս

054 ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ

054101.00.7

Երկրաբանություն

Երկրաբանության մագիստրոս

054201.00.7

Աշխարհագրություն

Աշխարհագրության մագիստրոս

054301.00.7

Գեոմատիկա

Երկրի մասին գիտությունների

մագիստրոս

055 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

055101.00.7

Ֆիզիկա

Ֆիզիկայի մագիստրոս

055102.00.7

Ռադիոֆիզիկա

Ֆիզիկայի մագիստրոս

056 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

056101.00.7

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի մագիստրոս

056201.00.7

Վիճակագրություն

Վիճակագրության մագիստրոս

056801.00.7

Մեխանիկա

Մեխանիկայի մագիստրոս

056802.00.7

Ֆինանսական մաթեմատիկա

Ֆինանսական մաթեմատիկայի

մագիստրոս

06 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)

061 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)

061101.00.7

Ինֆորմատիկա (համակարգչային

գիտություն)

Ինֆորմատիկայի մագիստրոս

061102.00.7

Ծրագրային ճարտարագիտություն

Ինֆորմատիկայի մագիստրոս

061103.00.7

Համակարգչային ճարտարագիտություն

Ինֆորմատիկայի մագիստրոս

061104.00.7

Տեղեկատվական համակարգեր

Ինֆորմատիկայի մագիստրոս

061105.00.7

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Ինֆորմատիկայի մագիստրոս

061901.00.7

Տեղեկատվական անվտանգություն

Տեղեկատվական անվտանգության

մագիստրոս

07 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

071 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

071201.00.7

Շրջակա միջավայրի պահպանություն

Ճարտարագիտության մագիստրոս

071301.00.7

Էներգետիկա

Ճարտարագիտության մագիստրոս

071501.00.7

Մետալուրգիա

Ճարտարագիտության մագիստրոս

071602.00.7

Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ

Ճարտարագիտության մագիստրոս

071801.00.7

Նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա

Ճարտարագիտության մագիստրոս

071804.00.7

Ագրարային ճարտարագիտություն

Ճարտարագիտության մագիստրոս

072 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

072101.00.7

Պարենամթերքի տեխնոլոգիա

Տեխնոլոգիայի մագիստրոս

072301.00.7

Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա

Տեխնոլոգիայի մագիստրոս

073 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

073101.00.7

Ճարտարապետություն

Ճարտարապետության

մագիստրոս

073102.00.7

Քաղաքային տնտեսություն

Ճարտարագիտության մագիստրոս

073201.00.7

Շինարարական ճարտարագիտություն

Ճարտարագիտության մագիստրոս

08 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱՅԻՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

081 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

081101.00.7

Ագրոնոմիա

Գյուղատնտեսության մագիստրոս

081102.00.7

Անասնաբուծություն

Գյուղատնտեսության մագիստրոս

082 ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

082101.00.7

Անտառային տնտեսություն

Անտառային տնտեսության

մագիստրոս

083 Ձկնային տնտեսություն

083101.00.7

Ձկնային տնտեսություն

Ձկնային տնտեսության

մագիստրոս

084 Անասնաբուժություն

084101.00.7

Անասնաբուժություն

Անասնաբուժության մագիստրոս

09 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

092 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

092301.00.7

Սոցիալական աշխատանք

Սոցիալական աշխատանքի

մագիստրոս

10 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՍԵՐՎԻՍ)

101 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

101501.00.7

Զբոսաշրջություն

Զբոսաշրջության մագիստրոս

103 Անվտանգության ծառայություն

103201.00.7

Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում

Անվտանգության ծառայության

մագիստրոս

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 1035-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

 

Մասնագիտությունը

Որակավորումը

Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա (Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա)

Բժիշկ-մասնագետ

Ընդհանուր վիրաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Ընտանեկան բժշկություն

Բժիշկ-մասնագետ

Ինֆեկցիոն հիվանդություններ

Բժիշկ-մասնագետ

Համաճարակաբանություն

Բժիշկ-մասնագետ

Հոգեբուժություն

Բժիշկ-մասնագետ

Մանկաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Մանկական անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա

(Մանկական անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա)

Բժիշկ-մասնագետ

Մանկական վիրաբուժություն (Մանկական ընդհանուր վիրաբուժություն)

Բժիշկ-մասնագետ

Մանկական հոգեբուժություն

Բժիշկ-մասնագետ

Նեոնատոլոգիա

Բժիշկ-մասնագետ

Ներքին հիվանդություններ (Թերապիա, Ներքին բժշկություն)

Բժիշկ-մասնագետ

Նյարդաբանություն

Բժիշկ-մասնագետ

Շտապ և անհետաձգելի բժշկություն (Շտապ բուժօգնություն)

Բժիշկ-մասնագետ

Մանկական նյարդաբանություն

Բժիշկ-մասնագետ

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան