«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406089
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
14 մարտի 2006 թ. |
N 1-05/06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՅԱՑՎԱԾ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 21.11.2002թ-ի N 1926-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը, ղեկավարվելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16, 17-րդ, ինչպես նաև «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին և 8-րդ հոդվածների պահանջներով և նպատակ ունենալով կանոնակարգել սնանկ ճանաչված կազմակերպությունների չկատարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների հաշվառման գործընթացը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ հայցադիմումի հիման վրա կայացված անվճարունակության գործն ավարտելու մասին դատարանի վճռով իրավաբանական անձանց լուծարման դեպքերում չկատարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ՊԵՆ 06.05.2002թ-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության /սնանկացման/ և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սնանկացման հայցի հիման վրա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում չկատարված հարկային պարտավորությունների /ապառքների/ հաշվառման կարգը հաստատելու մասին» N 02/595 հրամանը:
Պետ` |
Ֆ. Ցոլակյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
«ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՅԱՑՎԱԾ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Դատարանի կողմից պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին կայացված վճիռը ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա պատճենը համապատասխան նյութերի հետ միասին ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային (տարածքային) տեսչությունները ներկայացնում են ՀՀ ԿԱ ՀՊԾ իրավաբանական վարչություն:
2. ՀՀ ԿԱ ՀՊԾ իրավաբանական վարչությունը ուսումնասիրում է ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային (տարածքային) տեսչություններից սույն կարգի 1-ին կետի համաձայն ստացված դատարանի վճիռները և դրա վերաբերյալ համապատասխան նյութերը և վճռի բողոքարկման հանգամանքների բացակայության դեպքում 3-օրյա ժամկետում տեղեկություն է ներկայացնում ՀՀ ԿԱ ՀՊԾ եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն:
3. ՀՀ ԿԱ ՀՊԾ եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչությունը սույն կարգի 2-րդ կետի համաձայն ստացված տեղեկության հիման վրա կազմում և 3-օրյա ժամկետում ՀՀ ԿԱ ՀՊԾ պետին է ներկայացնում անձնական հաշվի քարտերում համապատասխան գրանցումներ և պարտավորությունների վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ հրամանի նախագիծ:
4. ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի հրամանի հիման վրա ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային (տարածքային) տեսչությունները 1-օրյա ժամկետում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում են վերջնահաշվարկ: