«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32206425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
16 հոկտեմբերի 2006 թ. |
N 06-418-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 89-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման 2-րդ կետի և որոշմամբ հաստատված կարգի 9-րդ բաժնի 61-րդ կետի և 10-րդ բաժնի 77-րդ կետի պահանջներով՝
Հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի փետրվարի 12-ի «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» N 89-Կ հրամանում կատարել հետևյալ լրացումները՝
հրամանով հաստատված ցանկի`
1. «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 8.1 կետից հետո լրացնել նոր` «8.2» կետ հետևյալ բովանդակությամբ.
«8.2. Անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար 1000 դրամ»։
2. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի «8.1» կետից հետո լրացնել նոր` «8.2» կետ հետևյալ բովանդակությամբ.
«8.2. Անշարժ գույքի հասցեների գրանցում կատարելու և գրանցված հասցեների փոփոխություն կատարելու համար 1000 դրամ»։
3. Սույն հրամանով հաստատված լրացումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ համաձայնեցման։
4. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
5. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Համաձայնեցված է |
Հաստատված է |