ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2021 թվականի N 1414-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 322-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացա- կարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2021-2022 թվականների ծրագրի միջոցառումները հաստատելու մասին» N 322-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․1․1-ին կետով.
« |
|
». |
2) 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
3) 1.3-րդ, 1.4-րդ և 1.5-րդ կետերի 3-րդ աղյուսակներում «31.08.2021 թ.» բառերը փոխարինել «30․12․2021 թ․» բառերով․
4) 1.6-րդ կետի 3-րդ աղյուսակում «30.12.2021 թ.» բառերը փոխարինել «31.05.2022 թ.» բառերով․
5) ուժը կորցրած ճանաչել 4.3-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
02.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2021 թվական: