ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2021 թվականի N 1342-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 685-րդ հոդվածները, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ ու 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի N 389-Ա որոշմամբ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ գույքը (այսուհետ՝ գույք):
2. Գույքը հետ վերցնել համապատասխան քրեակատարողական հիմնարկներից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)։
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին մեկամսյա ժամկետում, հիմնադրամի հետ փոխադարձ համաձայնությամբ, լուծել գույքի՝ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնման մասին պայմանագրերը՝ դրանք լուծելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ հիմնադրամի, համապատասխան քրեակատարողական հիմնարկների և ծառայության հետ համատեղ ապահովել հիմնադրամի, համապատասխան քրեակատարողական հիմնարկների և ծառայության միջև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
19.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |