ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1417-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 4-ի«Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ ստեղծելու մասին» N 347-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետից հանել «անհատական» բառը.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
13.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1417-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. ապրիլի 4-ի N 347-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Հ. Մաթևոսյան - ՀՀ փոխվարչապետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ ժողովրդագրական պետական քաղաքականության ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ
Ն. Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
Ա. Ավետյան - ՀՀ փոխվարչապետի ռեֆերենտ
Ծ. Հարությունյան - ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ (համաձայնությամբ)»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |