ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 299-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 7,439,474 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն երիտասարդ երաժիշտներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479)՝ «Էմ Սի Էֆ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02253892) 2021 թվականի մարտի 11-ին կնքված երկկողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երաժշտական գործիքների մատակարարում՝ 7,439,474 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված |
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ»
ԾՐԱԳԻՐ
1․ |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երիտասարդ երաժիշտների համար ձեռք բերել ոչ ստանդարտ՝ համերգային կատարումների համար համապատասխանեցված փողային գործիքներ: |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3․ |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112: |
4․ |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479): |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, մշակույթ։ |
6․ |
Ծրագրի բյուջեն |
7 439 474 դրամ: |
7․ |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ (ՀՊՖՆ) ՀՆ (ՀՀ. ք. Երևան, Մաշտոցի 46, ՀՎՀՀ 02508792) ուսանողները: |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021թ․ ապրիլի 12-ից մինչև նոյեմբերի 30-ը։ |
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում, Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից երիտասարդ տաղանդավոր երաժիշտների բացահայտման և աջակցման նախաձեռնության շրջանակներում, ձեռք են բերվելու հատուկ համերգային կատարումների համար համապատաս- խանեցված փողային գործիքներ, որոնք անհատույց նվիրաբերվելու են ՀՊՖՆ-ին: Գործիքները հնարավոր է ձեռք բերել միայն պաշտոնական ներկայացուցիչի միջոցով: Նշված գործիքների արժեքը կազմում է 7 439 474 (յոթ միլիոն չորս հարյուր երեսունինը հազար չորս հարյուր յոթանասունչորս) դրամ՝ առանց ԱԱՀ: |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանում «Յամահա» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Էմ Սի ԷՖ Փրոդաքշն» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 02253892) ձեռք բերել հատուկ համապատասխանեցված փողային գործիքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 7 439 474 դրամ առանց ԱԱՀ: |
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների և այլ մարմինների հետ |
Չի նախատեսվում: |
13․ |
Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերահսկո- ղության մեխանիզմների նկարագրությունը |
Երաժշտական գործիքների պատվերը համապատասխանեցնել ՀՊՖՆ կարիքներին՝ ընդգրկելով համապատասխան մասնագետների: Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |