ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 889-Ա
ՀԱՄԼԵՏ ԲԱՏԻԿՅԱՆԻՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝
1. Պորտուգալիայի ներդրումների և առևտրի խթանման գործակալության հրավերով Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար Համլետ Բատիկյանին 2021 թվականի նոյեմբերի 1-5-ը ներառյալ գործուղել Պորտուգալիայի Հանրապետություն (Լիսաբոն)՝ տեղում երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգացնելու և գործարար համագործակցություն հաստատելու հնարավորությունները քննարկելու, ինչպես նաև «Web Summit» միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցներով:
3. Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար Համլետ Բատիկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին ներկայացնել Պորտուգալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |