ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 996-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 14,148,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակների տեղադրում Հայաստանի Հանրապետության համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2021 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքներ՝ 14,148,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
13.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 996-Ա որոշման |
«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության համայնքները մանկական խաղահրապարակներով ապահովելու նպատակով |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, (6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, (ք. Երևան,Վ. Համբարձումյան 2 շ, 37 բն, ՀՎՀՀ՝ 00130776) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Սյունիքի մարզ, Ներքին Խնձորեսկ բնակավայր, Արմավիրի մարզ՝ Գրիբոյեդով բնակավայր, Երվանդաշատ բնակավայր, Արարատի մարզ՝ Նշավան բնակավայր, Լոռու մարզ՝ Վանաձոր բնակավայր, Արևաշող բնակավայր, Արագածոտնի մարզ՝ Զովասար բնակավայր, Շիրակի մարզ՝ Սարատակ բնակավայր, սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
14,148,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Սյունիքի մարզ՝ Ներքին Խնձորեսկ համայնքի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ՝ Գրիբոյեդով համայնքի մանկապարտեզ, Երվանդաշատ համայնքի մանկապարտեզ, Արարատի մարզ՝ Նշավան համայնքի մանկապարտեզ, Լոռու մարզ՝ Վանաձորի թիվ 28 մանկապարտեզ, Արևաշող համայնքի մանկապարտեզ, Արագածոտնի մարզ՝ Զովասար համայնք, Շիրակի մարզ՝ Սարատակ համայնքի մանկապարտեզ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
21.11.2021 թ. – 21.03.2022 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1 փուլ - 21.11.2021 թ. - 20.12.2021 թ. խաղային սարքերի պատվիրում և տեղադրում 14,148,000 դրամ 3 փուլ - 01. 01.2022 թ.- 21.03.2022 թ. ընդունման-հանձնման ակտերի ստորագրում |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապ- րանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալ- ները և նախատեսվող գինը |
Պայմանագրերը կնքված՝ 21․10․2021 թ. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ-ի և «Մագնոն» ԲԲԸ-ի միջև: Խաղահրապարակների սարքավորումների արժեքը՝ 14.148.000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
13.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |