ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 290-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 3,252,960 դրամ ընդհանուր արժողությամբ «Անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479)՝ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01511187) և «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) հասարակական միության հետ (ՀՎՀՀ` 04717629) 2021 թվականի մարտի 5-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպում և իրականացում՝ 3,252,960 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 290-Ա որոշման |
«Անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում»
ԾՐԱԳԻՐ
1․ |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է «Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան)» ՀՄ-ի ուսանողների համար կազմակերպել անգլերեն լեզվի դասընթացներ՝ համաձայնեցված ուսանողների կրթական և մասնագիտական պահանջներին: |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3․ |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112: |
4․ |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479): |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, ք. Վաղարշապատ, կրթական։ |
6․ |
Ծրագրի բյուջեն |
3 252 960 դրամ: |
7․ |
Բարեգործություն ստացողը |
«Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան)» ՀՄ-ի (ՀՀ. ք. Վաղարշապատ 1101, ՀՎՀՀ 04717629) ուսանողները: |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թ․ ապրիլի 12-ից մինչև հունիսի 30-ը։ |
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անգլերենի՝ որպես օտար լեզվի մագիստրոսական ծրագրի և Կիրառական լեզվաբանության հետազոտական կենտրոն»ի կողմից «Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան)» ՀՄ-ի ուսանողներին դասավանդվելու է անգլերեն լեզու սկզբնական (սկսնակ և տարրական), միջին (միջին թույլ և միջին) և բարձր մակարդակներով՝ կախված ուսանողի գիտելիքների ստուգման արդյունքներից: Յուրաքանչյուր դասընթացը տևում է 2 ակադեմիական ժամ: Դասընթացները նախատեսված են բակալավրի ծրագրում ընդգրկված բոլոր ուսանողների համար, իսկ մագիստրատուրայի ուսանողներին դասավանդվելու են TOEFL քննության նախապատրաստական դասընթացներ: Դասընթացների ընդհանուր բյուջեն երկու փուլերի համար կազմում է 3 252 960 (երեք միլիոն երկու հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր վաթսուն) դրամ՝ առանց ԱԱՀ: |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի ամերիկյան համալսարանին պատվիրել ներքոգրյալ ծառայությունները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 3 252 960 դրամ՝ առանց ԱԱՀ. - բակալավրի ծրագրում ընդգրկված ուսանողների համար անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում և անցկացում, ինչպես նաև TOEFL քննության նախապատրաստական դասընթացներ մագիստրատուրայի ուսանողների համար: |
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ |
Չի նախատեսվում: |
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Յուրաքանչյուր դասընթացի սկզբում և ավարտին մասնակիցները հանձնելու են գիտելիքի ստուգման թեստեր՝ գնահատելու համար մասնակցի առաջադիմությունը: Հաշվետվություններ են ներկայացվելու Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |