ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1419-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1942-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 72-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների արդյունավետ կառավարման, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների պահպանման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ, ձմեռային պահպանության և շահագործման աշխատանքների մասին» N 1942-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող և առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, հանգստյան գոտիների և ավտոտաղավարների ու պարսպող հարմարանքների (մետաղական արգելափակոցներ) պահպանման նորմատիվային փաստաթղթերը:
(3-րդ կետը լրաց. 17.02.11 N 112-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
(վերնագիրը խմբ. 26.12.19 N 1925-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների առկա վիճակի, պահպանման մակարդակի գնահատման, ինչպես նաև պահպանման աշխատանքների ընդունման սկզբունքները և մեթոդիկան:
2. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման հիմնական խնդիրն է` մշտապես ապահովել ավտոմոբիլային ճանապարհների՝ արհեստական կառույցների, հողային պաստառի, տրանսպորտային հանգույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհ) պահպանվածությունն այնպիսի վիճակում, որը համապատասխանում է անվտանգ և անխափան երթևեկության ապահովման պահանջներին:
3. Պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների կապալի պայմանագրերը կնքվում են 5-7 տարի ժամկետով (յուրաքանչյուր տարի կողմերի համաձայնությամբ պայմանագրի արժեքի վերանայման հնարավորությամբ կախված նախորդ տարվա պաշտոնապես հրապարակված միջին գնաճից՝ տվյալ տարվա համար նախատեսված հատկացումների շրջանակներում) այն կապալառու կազմակերպությունների հետ, որոնք բավարարում են մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին սույն կարգով ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներին և ընտրվել են մրցութային կարգով` «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
4. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համար սահմանվում են պահպանման հետևյալ տեսակները`
1) ընթացիկ ամառային պահպանում` ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով ճանապարհի օտարման շերտի սահմաններում հողային պաստառի, արհեստական կառույցների, տրանսպորտային հանգույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների նկատմամբ իրականացվող համալիր հիմնական գործողություններ, որոնք գարուն-ամառ-աշուն ժամանակահատվածում ապահովում են`
ա. անխափան և անվտանգ երթևեկություն,
բ. ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառի, տրանսպորտային հանգույցների, արհեստական կառույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների խնամքը,
գ. ավտոմոբիլային ճանապարհների փոքրածավալ վնասվածքների վերացումը (ընթացիկ ամառային պահպանման աշխատանք է համարվում նաև մինչև 20 մ3 մեկ կիլոմետրում թափվածքների մաքրումը).
դ. ավտոմոբիլային ճանապարհների (թունելների) սարքավորումների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելում
2) ընթացիկ ձմեռային պահպանում` ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով, ճանապարհի օտարման շերտի սահմաններում հողային պաստառի, երթևեկամասի ծածկի, արհեստական կառույցների և կահավորանքի նկատմամբ իրականացվող համալիր հիմնական գործողություններ, որոնք ձմռան ժամանակահատվածում ապահովում են`
ա. անխափան և անվտանգ երթևեկություն,
բ. ավտոմոբիլային ճանապարհների արհեստական կառույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների տարածքներում ձյան կուտակումների մաքրում,
գ. ավտոմոբիլային ճանապարհների (թունելների) սարքավորումների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելում:
5. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համար սահմանվում են հետևյալ ժամանակահատվածները`
1) ընթացիկ ամառային պահպանման համար (գարուն-ամառ-աշուն ժամանակահատված) – տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը.
2) ընթացիկ ձմեռային պահպանման համար (ձմեռվա ժամանակահատված) - տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը և նոյեմբերի 16-ից մինչև հունվարի 1-ը:
6. Հաշվի առնելով տարածաշրջանին բնորոշ և ընթացիկ տարվա բնակլիմայական պայմանները՝ տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետների սկիզբն ու ավարտը կարող են փոփոխվել:
7. Պատվիրատուի և կապալառուի միջև կնքված պայմանագրում նշված ավտոմոբիլային ճանապարհների պահպանման մակարդակի աստիճանի որոշման նպատակով իրականացվում է ավտոմոբիլային ճանապարհների պահպանման մակարդակի և վիճակի գնահատում, որի հիման վրա, պայմանագրի պահանջներից ելնելով, որոշվում է կատարված աշխատանքների վճարի չափը:
(7-րդ կետը լրաց. 04.11.21 N 1826-Ն)
8. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների առկա վիճակի, ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատումը և կատարված աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ` պատասխանատու) կողմից:
(8-րդ կետը փոփ. 04.11.21 N 1826-Ն)
9. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթները՝ ճանապարհների պահպանման պատասխանատուներ են սահմանվում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածում նշված միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների մասով` պետական կառավարման մարմնի կողմից նշանակված ճանապարհների պահպանման պատասխանատուն:
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածում նշված մարզային նշանակության ճանապարհների մասով` համապատասխան մարզպետի կողմից նշանակված ճանապարհների պահպանման պատասխանատուն:
(9-րդ կետը փոփ. 04.11.21 N 1826-Ն)
II. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԱՌԿԱ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
10. Ավտոմոբիլային ճանապարհի վիճակը բնորոշվում է նրա շահագործման հատկանիշներով, որոնցից կարևորագույնը ծածկի վիճակն է: Ավտոմոբիլային ճանապարհի վիճակի գնահատման ցուցանիշ է սահմանվում ծածկի փոսայնությունը (փոսեր, ցանցային ճաքեր, ծածկի մաշվածություն և փոքր, տեղային նստվածքներ): Ավտոմոբիլային ճանապարհներն ըստ վիճակի խմբավորվում են համաձայն սույն կարգի Աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1. Ավտոմոբիլային ճանապարհների խմբավորումներն ըստ վիճակի
Ավտոմոբիլային ճանապարհի նշանակությունը |
Վիճակը |
Խումբը (խմբի ծածկագիրը) |
Երթևեկելի մասի վիճակի ցուցանիշը (փոսայնության տոկոսն ամբողջի նկատմամբ) |
Միջպետական |
Երաշխիքային |
Միջպետական երաշխիքային (ՄԵ) |
0 |
Լավ |
Միջպետական լավ (ՄԼ) |
>0 և ≤0.3 | |
Բավարար |
Միջպետական բավարար (ՄԲ) |
>0.3 և ≤2.5 | |
Վատ |
Միջպետական վատ (ՄՎ) |
>2.5 | |
Հանրապետական |
Երաշխիքային |
Հանրապետական երաշխիքային (ՀԵ) |
0 |
Լավ |
Հանրապետական լավ (ՀԼ) |
>0 և ≤0.5 | |
Բավարար |
Հանրապետական բավարար (ՀԲ) |
>0.5 և ≤3 | |
Վատ |
Հանրապետական վատ (ՀՎ) |
>3 | |
Տեղական |
Երաշխիքային |
Տեղական երաշխիքային (ՏԵ) |
0 |
Լավ |
Տեղական լավ (ՏԼ) |
>0 և ≤0.8 | |
Բավարար |
Տեղական բավարար (ՏԲ) |
>0.8 և ≤4 | |
Վատ |
Տեղական վատ (ՏՎ) |
>4 |
11. Միայն պահպանման աշխատանքների կատարման արդյունքում ավտոմոբիլային ճանապարհի խումբը չի կարող փոփոխվել դեպի ավելի բարձր խմբի: Ավտոմոբիլային ճանապարհի խմբի փոփոխությունը դեպի ավելի բարձր խումբ կատարվում է միայն տվյալ ավտոմոբիլային ճանապարհի հիմնական, միջին նորոգումներից կամ վերակառուցումից հետո:
12. Ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման, հիմնանորոգման կամ վերակառուցման ու ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար կարող է կնքվել մեկ պայմանագիր: Ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար պայմանագրով կարող է սահմանվել գործոնային գին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4 N 526-Ն որոշման:
(12-րդ կետը փոփ. 04.11.21 N 1826-Ն)
13. Ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար պայմանագրով սահմանվում են ճանապարհային կահավորանքի, տրանսպորտային հանգույցների, արհեստական կառույցների և ինժեներական շինությունների, վնասման դեպքերի հաշվառման և ճանապարհային կահավորանքին պատճառված վնասների վերականգնման և փոխհատուցման ստացման պայմանները:
14. Ավտոմոբիլային ճանապարհների վիճակների սահմանումները`
1) միջպետական երաշխիքային` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակի հիմնանորոգման, միջին նորոգման կամ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո: Վիճակը գնահատվում է երաշխիքային մինչև տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման, միջին նորոգման կամ վերակառուցման պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետի ավարտը: Երաշխիքային ժամկետի ավարտից հետո տվյալ ճանապարհահատվածի վիճակը գնահատվում է որպես լավ.
2) միջպետական լավ` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի` տվյալ տարածաշրջանով անցնող հատվածների վիճակն է, որտեղ գնահատման պահին այդ ճանապարհահատվածների ծածկի ընդհանուր մակերեսի փոսայնությունը չի գերազանցում 0.3 %-ը.
3) միջպետական բավարար` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի` տվյալ տարածաշրջանով անցնող հատվածների ընդհանուր վիճակն է, որտեղ գնահատման պահին այդ ճանապարհահատվածների ծածկի ընդհանուր մակերեսի փոսայնությունը բարձր է 0.3 %-ից և չի գերազանցում 2.5 %-ը.
4) միջպետական վատ` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի` տվյալ տարածաշրջանով անցնող այն հատվածի վիճակն է, որտեղ գնահատման պահին այդ ճանապարհահատվածի ծածկի մակերեսի փոսայնությունը կազմում է 2.5 տոկոսից բարձր.
5) հանրապետական երաշխիքային` հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակի հիմնանորոգման, միջին նորոգման կամ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո: Վիճակը գնահատվում է երաշխիքային մինչև տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման, միջին նորոգման կամ վերակառուցման պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետի ավարտը: Երաշխիքային ժամկետի ավարտից հետո տվյալ ճանապարհահատվածի վիճակը գնահատվում է որպես լավ.
6) հանրապետական լավ` հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի` տվյալ տարածաշրջանով անցնող հատվածների վիճակն է, որտեղ գնահատման պահին այդ ճանապարհահատվածների ծածկի ընդհանուր մակերեսի փոսայնությունը չի գերազանցում 0.5 %-ը.
7) հանրապետական բավարար` հանրապետական ավտոմոբիլային ճանապարհի` տվյալ տարածաշրջանով անցնող հատվածների ընդհանուր վիճակն է, որտեղ գնահատման պահին այդ ճանապարհահատվածների ծածկի ընդհանուր մակերեսի փոսայնությունը բարձր է 0.5 %-ից և չի գերազանցում 3 %-ը.
8) հանրապետական վատ` հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի` տվյալ տարածաշրջանով անցնող այն հատվածի վիճակն է, որտեղ գնահատման պահին այդ ճանապարհահատվածի ծածկի մակերեսի փոսայնությունը կազմում է 3.0 տոկոսից բարձր.
9) տեղական երաշխիքային` տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակի հիմնանորոգման, միջին նորոգման կամ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո: Վիճակը գնահատվում է երաշխիքային մինչև տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման, միջին նորոգման կամ վերակառուցման պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետի ավարտը: Երաշխիքային ժամկետի ավարտից հետո տվյալ ճանապարհահատվածի վիճակը գնահատվում է որպես լավ.
10) տեղական լավ` տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի` տվյալ տարածաշրջանով անցնող հատվածների վիճակն է, որտեղ գնահատման պահին այդ ճանապարհահատվածների ծածկի ընդհանուր մակերեսի փոսայնությունը չի գերազանցում 0.8 %-ը.
11) տեղական բավարար` տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի` տվյալ տարածաշրջանով անցնող հատվածների ընդհանուր վիճակն է, որտեղ գնահատման պահին այդ ճանապարհահատվածների ծածկի ընդհանուր մակերեսի փոսայնությունը բարձր է 0.8%-ից և չի գերազանցում 4 %-ը.
12) տեղական վատ` տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի` տվյալ տարածաշրջանով անցնող այն հատվածի վիճակն է, որտեղ գնահատման պահին այդ ճանապարհահատվածի ծածկի մակերեսի փոսայնությունը կազմում է 4.0 տոկոսից բարձր:
15. Ավտոմոբիլային ճանապարհների վիճակների նշված սահմանումները չեն տարածվում ավտոմոբիլային ճանապարհների այն հատվածների վրա, որոնք պահպանման ընթացքում ենթարկվել են տեխնածին կամ բնական աղետների:
16. Սույն կարգով ընդունված են պահպանման աշխատանքների նորմատիվային 4 մակարդակ՝ լավ, միջին, բավարար և թույլատրելի:
17. Ավտոմոբիլային ճանապարհի պահպանման նորմատիվ մակարդակի բնութագրերը ներկայացված են սույն կարգի Աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման նորմատիվ մակարդակների բնութագրերը
Ավտոմոբիլային ճանապարհի պահպանման մակարդակը |
Պահպանման մակարդակի բնութագրերը |
Լավ |
1. Բավարարված են սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված պահանջներն` ըստ կոնստրուկտիվ տարրերի: |
Միջին |
1. Բավարարված են սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված պահանջներն` ըստ կոնստրուկտիվ տարրերի: |
Բավարար |
1. Բավարարված են սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված պահանջներն` ըստ կոնստրուկտիվ տարրերի: |
Թույլատրելի |
1. Բավարարված են սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված պահանջներն` ըստ կոնստրուկտիվ տարրերի: |
18. Նույն ավտոմոբիլային ճանապարհի տարբեր հատվածների համար կարող են սահմանվել պահպանման տարբեր մակարդակներ` ելնելով այդ հատվածների վիճակից և կարևորությունից:
19. Ընթացիկ ամառային պահպանման ենթակա չեն այն ճանապարհահատվածները՝
1) որոնք ենթարկվել են տեխնածին կամ բնածին աղետի` այն ժամանակահատվածում, որը սահմանվել է աղետի հետևանքների վերացման պետական մարմնի կողմից.
2) որոնք ներառված են հաջորդ բյուջետային տարվա հիմնանորոգման, վերակառուցման, միջին նորոգման ենթակա ավտոմոբիլային ճանապարհների ցանկում:
(19-րդ կետը խմբ. 04.11.21 N 1826-Ն)
20. Հիմնանորոգվող, վերակառուցվող կամ նորոգվող ճանապարհահատվածների պահպանումն իրականացնում է տվյալ ճանապարհի (ճանապարհահատվածի) միջին նորոգման, հիմնանորոգման, վերակառուցման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունը՝ ապահովելով սույն կարգի Աղյուսակ 3-ի պահանջները: Եթե ընթացիկ բյուջետային տարվա ընթացքում որևէ ճանապարհ (ճանապարհահատված) լրացուցիչ ներառվում է հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման ենթակա ավտոմոբիլային ճանապարհների ցանկում, ապա տվյալ ճանապարհի (ճանապարհահատվածի) ընթացիկ ամառային պահպանումն իրականացնում է տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպությունը՝ մինչև հիմնանորոգման, վերակառուցման կամ միջին նորոգման պայմանագրերի, իսկ գնման գործընթացը «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքով կնքված լինելու դեպքում՝ ֆինանսական միջոցներ նախատեսելու մասին համաձայնագրի կնքումը:
(20-րդ կետը լրաց. 26.11.20 N 1864-Ն, խմբ. 04.11.21 N 1826-Ն)
21. Սույն կարգի 19-րդ կետում նշված ճանապարհահատվածները ենթակա են միայն ձմեռային պահպանման և գնահատվում են միայն ձմեռային պահպանման աշխատանքների մակարդակի որոշման համար:
22. Ընթացիկ տարվա մինչև հուլիսի 15-ը հաջորդ տարվա բյուջետային հայտի նախապատրաստման համար պատասխանատուի կողմից, Աղյուսակ 1-ում բերված չափանիշներին համապատասխան, կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների վիճակի նախնական գնահատում և պահպանման մակարդակների որոշում, որը ճշգրտվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը:
23. Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների գնման մրցույթների չափաբաժինների համար հիմք են հանդիսանում ճանապարհների վիճակի և պահպանման մակարդակների գնահատման` մրցույթին նախորդող տարվա ճշգրտված տվյալները:
24. Ուսումնասիրության և գնահատման վերաբերյալ պատասխանատուի կողմից նախապատրաստվում է ճանապարհների վիճակի և պահպանման մակարդակների գնահատման ակտ ըստ ստորև բերված Ձև N 1-ի, որը հաստատվում է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից:
Ձև N 1
Ա Կ Տ
ՀՀ__մարզի _________նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վիճակի և 20__թ-ին դրանց պահպանման մակարդակների գնահատման
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թ-ի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման կարգի պահանջները, ուսումնասիրվել են ՀՀ ______ մարզում գտնվող _______ նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վիճակը:
Հիմք ընդունելով ուսումնասիրությունների արդյունքները՝ գնահատվել են ներքոնշյալ ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համար անհրաժեշտ մակարդակները:
ավտոմոբիլային ճանապարհների անվանումը և կիլոմետրերը |
ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական կարգը (ըստ ՀՀՇՆ IV-11.05.02-99 դասակարգման) |
Պահպանման հատվածների երկարություն ըստ N 1 աղյուսակում բերված չափանիշներով գնահատման /կմ/ |
Ճանապարհա-հատվածների վիճակի ծածկագիրը (համաձայն N 1 աղյուսակի) |
Պահպանման պահանջվող մակարդակը (համաձայն N 2 աղյուսակի) |
ՀՀ ________________մարզի__________________ տարածաշրջան | ||||
Պահպանման ժամանակաշրջանը` ՁՄԵՌ | ||||
Ընդամենը |
||||
Պահպանման ժամանակաշրջանը` ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ | ||||
Ընդամենը |
ավտոմոբիլային ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման ղեկավար | |
______________________________________________________________ (պաշտոն անուն ազգանուն ստորագրություն) |
___________ «_____»___ 20__ թ. |
25. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման առաջարկվող մակարդակը որոշվում է սույն կարգի Աղյուսակ 2-ում բերված պահպանման մակարդակի բնութագրերով:
III. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ) ՄԵԹՈԴԻԿԱՆ
26. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման մակարդակը գնահատվում է միայն պահպանման ենթակա ճանապարհահատվածի երկարությամբ` ըստ սույն կարգով սահմանված պահանջվող պահպանման մակարդակների:
(26-րդ կետը փոփ. 04.11.21 N 1826-Ն)
27. Որպես պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) ցուցանիշ՝ ընդունվում է ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառում, արհեստական կառույցներում, կահավորանքում, տրանսպորտային հանգույցների և ինժեներական շինություններում թերությունների առկայությունը:
28. Ավտոմոբիլային ճանապարհի պահպանման մակարդակը բնորոշող ցուցանիշների նկատմամբ առաջադրվող պահանջները գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանի և ձմեռային ժամանակաշրջանի համար ներկայացված են ստորև բերված Աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 3. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ցուցանիշներին առաջադրվող պահանջները
Ընթացիկ ամառային պահպանում
Ցուցանիշի |
Ցուցանիշի անվանումը, թերության բովանդակությունը |
Վիճակի գնահա-տականը |
Պահպանման մակարդակը | |||
լավ |
միջին |
բավա-րար |
Թույլատրելի | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Հողային պաստառ |
||||||
1 |
Կողնակը բարձր է երթևեկելի մասի եզրից և/կամ կողնակը ցածր է երթևեկելի մասի եզրից` ավելի քան 5 սմ և/կամ կողնակը հարթեցված չէ և/կամ կողնակին առկա է 20սմ-ից բարձր խոտածածկույթ և/կամ առկա են երթևեկությանը խանգարող ճյուղեր և/կամ բաժանարար գոտում առկա են 25սմ-ից բարձր խոտածածկույթ և/կամ տեսանելիությանը խանգարող 1.2մ-ից բարձր թփեր (գծմ/կմ): |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 100 |
- - |
- - |
2 |
Չմաքրված կողային առուներ և/կամ վաքեր (ջրի բերվածքներ, լանջերի թափվածքներ) (լցվածության տոկոս): Թերության վերացման ժամկետը 5 օր է: |
երաշխիքային լավ վատ |
10 - |
- - |
- - |
- 50 |
3 |
Ճանապարհային նշանների, երթևեկության և ճանապարհային տեսանելիությանը խոչընդոտող հողային պաստառում չէտած կամ չկտրված թփեր և ծառեր: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում | |||
4 |
Աղբ և օտար առարկաներ, |
երաշխիքային լավ վատ |
300 - |
- - |
- - |
- 100 |
Երթևեկամաս և մայթեր |
||||||
5 |
Փոսեր` երթևեկամասի վրա ոչ ավելի (տոկոս ընդհանուր մակերեսից): Թերության վերացման ժամկետը` 7 օր է: |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 0.2 |
- - |
- - |
6 |
Չմշակված ճաքեր (լայնական կամ երկայնական)` 3 մմ-ից ավելի լայնությամբ (գծմ/կմ):I-ին տեխնիկական կարգի ավտոճանապարհների համար նշված ցուցանիշները կրկնապատկվում են: Թերության վերացման ժամկետը 15 օր է: |
երաշխիքային լավ բավարար |
չի թույլատրվում 100 - |
- 200 400 - |
- - 500 - |
- |
7 |
Կոպճածածկի անհարթություններ (աղուրներ, անձրևաջրի հոսքի հետքեր) 5 սմ-ից ոչ ավելի խորությամբ ոչ ավելի (տոկոս ընդհանուր մակերեսից): Թերության վերացման ժամկետը 7 օր է: |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 0.8 |
- - |
- - |
8 |
Փոսեր և խոտեր` մայթի վրա ոչ ավելի (տոկոս ընդհանուր մակերեսից): |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում 0.2 |
- 0.3 |
- - |
- - |
Արհեստական կառույցներում |
||||||
9 |
Բերվածքների, տիղմի նստվածք որևէ խողովակում` ուղղանկյուն խողովակի աշխատող բարձրության, կլոր խողովակի տրամագծի մասերով: Թերության վերացման ժամկետը 5 օր է: |
երաշխիքային լավ բավարար |
չի թույլատրվում |
- 1/10 1/5 |
- - 1/4 |
- - - |
10 |
Որևէ խողովակի մուտքի և ելքի հուների լցվածք` գլխամասից 5 մ հեռավորությամբ (հունի մակերեսի տոկոսը): |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 10 |
- - |
- - |
12 |
Թեքված, չներկված, կեղտոտ բազրիքներ և բետոնյա պաշտպանիչներ, ոչ ավելի (ընդհանուր երկարության տոկոսը): |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 10 |
- - |
- - |
1.1 |
Թունելի երթևեկամասի, մայթերի վրա աղբ և օտար առարկաներ, որոնք հանդիպում են հաճախ, քան (մ): |
երաշխիքային լավ վատ |
5 - |
- - |
- - |
- 15 |
1.2 |
Թունելի երթևեկամասի, մայթերի վրա 3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքեր՝ ընդհանուր երկարության տոկոսը: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում - |
- - |
- - |
- 0.5 |
1.3 |
Թունելի երթևեկամասի, մայթերի վրա 3 սմ-ից ավելի խորությամբ փոսեր՝ ընդհանուր մակերեսի տոկոսը: |
երաշխիքային լավ վատ |
5 - |
- - |
- - |
- 15 |
1.4 |
Թունելի ճակատամուտքերում, եզրապատերի և հենապատերի ետնամասում գտնվող վաքերում, ջրահեռացման առուներում տիղմի, թափվածքների առկայություն՝ ընդհանուր խորության տոկոսը: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում - |
- - |
- - |
- 20 |
1.5 |
Թունելային երեսարկման պատերի վրա գրունտային ջրերի հոսք և կաթոց, որոնք հնարավոր է վերացնել առանց հիմնանորոգման՝ /տեղ/: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում 2 - |
- - |
- - |
- 6 |
1.6 |
Թունելի մեջ բետոնի և/կամ սվաղի քայքայված և/կամ շերտազատված հատվածների առկայություն՝ ընդհանուր մակերեսի տոկոսը: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում - |
- - |
- - |
- 10 |
14 |
Թունելի շինարարական կոնստրուկցիաների ճկվածքների, սվաղի կպվածությունը կոնստրուկցիաներին, պատերին ու առաստաղին ամրացված սարքերի կայունություն (ընդհանուր երկարության տոկոսը): |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 1 |
- - |
- - |
16 |
Թունելի վնասված և անսարք հակահրդեհային, կապի, արգելակման և ազդանշանային համակարգեր (ընդհանուր համակարգի տոկոսը): |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 3 |
- - |
- - |
17 |
Թունելի վնասված, անսարք, բացակայող օդափոխության և լուսավորության համակարգեր(ընդհանուր համակարգի տոկոսը): |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 3 |
- - |
- - |
19 |
Թունելի ցամաքուրդային և ջրթող խողովակներ, դիտահորեր բերվածքներով, տիղմով և այլ առարկաներով լցված ընդհանուր երկարության տոկոսը): Թերության վերացման ժամկետը 5 օր է: |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 5 |
- - |
- - |
20 |
Կամրջային մոտեցումների երթևեկամասի, կողնակների, մայթերի, Ենթակամրջային թեքլանջերի, ենթակամրջային գոտում գտնվող հենապատերի, կարգավորիչ պատերի վրա աղբ և օտար առարկաներ, որոնք հանդիպում են հաճախ, քան (մ): |
երաշխիքային լավ վատ |
5 - |
- - |
- - |
- 15 |
21 |
Ենթակամրջային գոտում գտնվող հենապատերի և կարգավորիչ պատերի վրա առաջացած փոքրածավալ (մինչև 1.5 խմ) վնասվածքներ՝ ընդհանուր մակերեսի տոկոսը: Թերության վերացման ժամկետը 5 օր է: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում - |
- - |
- - |
- 15 |
22 |
Դեֆորմացիոն կարերի վնասվածքներ՝ ընդհանուր երկարության տոկոսը: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում - |
- - |
- - |
- 15 |
23 |
Թռիչքային կառուցվածքների բետոնե պաշտպանիչ շերտի վնասվածք և բացված ամրանների առկայություն՝ ընդհանուր երկարության տոկոսը: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում - |
- - |
- - |
- 15 |
24 |
Հենարանների վրա չջրամեկուսացված վնասված մակերեսի առկայություն /տեղ/: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում - |
- - |
- - |
- 10 |
25 |
Որևէ կամրջի (ուղեանցի) երթևեկելի մասի ջրթող հարմարանքների, մայթերի տակ ջրթող անցքերի խցանում (ընդհանուր քանակի տոկոսը): Թերության վերացման ժամկետը 3 օր է: |
երաշխիքային լավ բավարար |
չի թույլատրվում |
- 10 20 |
- - 25 |
- - - |
Կահավորանք |
||||||
26 |
Թեքված, ծռված, վնասված, բացակայող ճանապարհային նշաններ, բացակայող ցուցանակներ՝ (կապալառուին հանձնված ընդհանուր թվի տոկոսը): |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 10 |
- - |
- - |
27 |
(կետն ուժը կորցրել է 26.11.20 N 1864-Ն) | |||||
28 |
Ավտոմոբիլային ավտոճանապարհներին ջարդված, թեքված, ծռված, չներկված, կախված, իջեցված հենարանով կամ բացակայող պարսպող հարմարանքներ (երկարության տոկոսը): |
երաշխիքային լավ բավարար |
չի թույլատրվում |
- 10 20 |
- - 30 |
- - |
29 |
Չներկված, ծավալի ավելի քան 10%-ը կոտրված, փշրված քարե սվաղապատ կամ բետոնե պարսպող հարմարանքներ (եզրապատեր) (պարսպող հարմարանքների երկարության տոկոսը): |
երաշխիքային լավ բավարար |
չի թույլատրվում |
- 10 20 |
- - 30 |
- - |
30 |
Ավտոմոբիլային ավտոճանապարհներին ջարդված, թեքված, ծռված, չներկված կամ բացակայող ազդանշանային սյուներ (ընդհանուր թվի տոկոսը): |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 20 |
- - |
- - |
31 |
Բացակայող լուսանդրադարձիչներ ազդանշանային սյուների վրա (պահանջվող ընդհանուր թվի տոկոսը): |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 20 |
- - |
- - |
32 |
Ճանապարհային գծանշում համաձայն ՀՀ կառավարության |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 10 |
- - |
- - |
Ինժեներական շինությունների |
||||||
33 |
Ջարդված, չներկված, աղբ և օտար առարկաներ կանգառներում, ավտոտաղավարներում՝ (ընդհանուր մակերեսի տոկոսը): |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 5 |
- - |
- - |
34 |
Արագացման և արգելակման գոտիներում, տեսահարթակներում, հանգստյան գոտիներում, տրանսպորտային միջոցների կայանատեղերում, շրջանցող ուղիներում, հակավթարային գրպանիկներում աղբ և օտար առարկաներ (ընդհանուր մակերեսի տոկոսը): |
երաշխիքային լավ |
չի թույլատրվում |
- 5 |
- - |
- - |
Լուսավորություն |
||||||
35 |
Ենթակայանների, կապի և լուսավորության, ցանկապատերի արտաքին վնասվածքներ՝ ընդհանուր մակերեսի տոկոսը: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում - |
- - |
- - |
- - 15 |
36 |
Ենթակայանների, բաշխիչ վահանների աշխատանքի խախտում՝ ընդհանուր քանակի տոկոսը: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում - |
- - |
- - |
- 20 |
37 |
Էլ. Մալուխների, հողանցման համակարգի և լուսատուների անսարքություն՝ ընդհանուր քանակի տոկոսը: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում - |
- - |
- - |
- 15 |
38 |
Ջարդված, ծռված կամ թեքված հենասյուներ՝ ընդհանուր քանակի տոկոսը: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում - |
- - |
- - |
- 20 |
Ցուցանիշի |
Ցուցանիշի անվանումը, թերության բովանդակությունը |
Ճանապարհի նշանակությունը |
Պահպանման մակարդակը | |||
լավ |
միջին |
բավա-րար |
Թույլատրելի | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Մետաղական արգելափակոցներ | ||||||
39 |
Ամրացման սյուների թեքվածություն, ծռվածություն, բացակայություն` սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 3 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
3 |
4 |
5 |
- |
40 |
Ամրացման հանգույցների հեղյուսմանեկ միացման բացակայություն, ոչ բավարար ձգվածություն, եռակցման կարերի անընդհատության խախտում՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 3 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
3 |
4 |
5 |
|
41 |
Մետաղական հորիզոնական թիթեղների բացակայություն, ծռվածություն կոտրվածք՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 4 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
3 |
4 |
5 |
|
42 |
Լուսային անդրադարձիչների բացակայություն, վնասվածք, խամրում` սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 5 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
3 |
4 |
4 |
|
43 |
Մակերևույթների ոչ ամբողջական ներկված լինելը կամ դրա ոչ բավարար ընթեռնելիությունը՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 5 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
10 |
15 |
15 |
|
44 |
Եզրային թիթեղի բացակայություն կամ վնասվածք՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր քանակի տոկոսը վերացման ժամկետը 3 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
3 |
4 |
5 |
|
45 |
Պարսպող հարմարանքների բարձրության անհամապատասխանությունը նորմերին` սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 5 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
4 |
5 |
5 |
Ընթացիկ ձմեռային պահպանում
Ցուցանիշի ծածկագիրը |
Ցուցանիշի անվանումը, թերության բովանդակությունը |
Ճանապարհի նշանակությունը |
Պահպանման մակարդակը | ||
լավ |
միջին |
բավարար | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հողային պաստառ | |||||
1 |
Ձյան շերտ կողնակի վրա (հաստությունը ոչ ավելի (սմ)): Թերության վերացման ժամկետը՝ երթևեկելի մասի մաքրումից հետո 1 օր: |
միջպետական |
5 |
5 |
7 |
2 |
Աղբ և օտար առարկաներ` ճանապարհի օտարման շերտի սահմաններում, որոնք հանդիպում են հաճախ, քան (մ): |
միջպետական |
300 |
250 |
200 |
Երթևեկամաս | |||||
3 |
Ձյան շերտ երթևեկելի մասի վրա, հաստությունը` ոչ ավելի (սմ): Թերության վերացման ժամկետը ձյան տեղումների կամ ձնաբքի դադարից հետո՝ 4 ժամ: |
միջպետական |
3 |
5 |
7 |
4 |
Մերկասառույց կամ տրորված-պնդացած ձյուն երթևեկելի մասի վրա` չմշակված աղ-ավազով (1000 քառ. մ մակերեսի տոկոսը): Թերության վերացման ժամկետը սառելուց (պնդանալուց) հետո 4 ժամ է: |
միջպետական |
10 |
15 |
20 |
5 |
5 սմ-ից ավելի խորությամբ փոսեր երթևեկելի մասի վրա` ոչ ավելի (տոկոս ընդհանուր մակերեսից): |
միջպետական հանրապետական տեղական |
0.1 |
0.5 |
0.8 |
Արհեստական կառույցներ | |||||
6 |
Սառույցով խցանված ջրթող հարմարանքներ (ընդհանուր թվի տոկոսը): |
միջպետական |
5 |
10 |
20 30 30 |
7 |
Թեքված բազրիքներ և պաշտպանիչներ, ոչ ավելի (ընդհանուր երկարության տոկոսը): |
միջպետական |
10 |
20 |
30 |
8 |
Մերկասառույց կամ տրորված-պնդացած ձյուն թունելի ճակատամուտքի 100մ երկարությամբ հատվածի վրա` չմաքրված և չմշակված հակամերկասառուցային նյութերով (ընդհանուր երկարության տոկոսը): |
միջպետական |
10 |
20 |
30 |
9 |
Ջրահոսքերի և կաթոցների հետևանքով թունելի, կամուրջներ, ինչպես նաև ուղեանցների պատերից և առաստաղից կախված սառցե լեզվակներ (ընդհանուր երկարության տոկոսը): |
միջպետական |
10 |
20 |
30 |
10 |
Թունելի երթևեկամասի, մայթերի վրա աղբ և օտար առարկաներ, որոնք հանդիպում են հաճախ, քան (մ): |
երաշխիքային վատ |
5 - |
- - |
- - |
11 |
Թունելի երթևեկամասի, մայթերի վրա 3 մմ-ից ավելի լայնությամբ ճաքեր՝ ընդհանուր երկարության տոկոսը: |
երաշխիքային լավ վատ |
Չի թույլատրվում - |
- - |
- - |
12 |
Թունելի երթևեկամասի, մայթերի վրա 3 սմ-ից ավելի խորությամբ փոսեր՝ ընդհանուր մակերեսի տոկոսը : |
երաշխիքային լավ վատ |
5 - |
- - |
- - |
Կահավորանք | |||||
13 |
Թեքված, ծռված, վնասված, բացակայող ճանապարհային նշաններ, բացակայող ցուցանակներ (կապալառուին հանձնված ընդհանուր թվի տոկոսը): |
միջպետական |
5 |
10 |
20 |
14 |
(կետն ուժը կորցրել է 26.11.20 N 1864-Ն) | ||||
15 |
Անընթեռնելի դարձած ճանապարհային նշաններ և անդրադարձիչներ (ընդհանուր թվի տոկոսը): Թերության վերացման ժամկետը 1 օր է: |
միջպետական |
5 |
10 |
20 |
16 |
Ավտոմոբիլային ճանապարհներին ջարդված, թեքված, ծռված, կախված կամ իջեցված հենարանով պարսպող հարմարանքներ (պարսպող հարմարանքներ երկարության տոկոսը): |
միջպետական |
10 |
20 |
30 |
17 |
Թեքված ազդանշանային սյուներ (ընդհանուր թվի տոկոսը): |
միջպետական |
10 |
20 |
30 |
Լուսավորություն | |||||
18 |
Ենթակայանների ցանկապատերի արտաքին վնասվածքներ՝ ընդհանուր մակերեսի տոկոսը: |
միջպետական |
10 |
20 |
30 |
19 |
Ենթակայանների, բաշխիչ վահանների աշխատանքի խախտում՝ ընդհանուր քանակի տոկոսը: |
միջպետական |
10 |
20 |
30 |
20 |
Էլ. Մալուխների, հողանցման համակարգի և լուսատուների անսարքություն՝ ընդհանուր քանակի տոկոսը: |
միջպետական |
10 |
20 |
30 |
21 |
Ջարդված, ծռված կամ թեքված հենասյուներ՝ ընդհանուր քանակի տոկոսը: |
միջպետական |
10 |
20 |
30 |
Մետաղական արգելափակոցներ | |||||
22 |
Ամրացման սյուների թեքվածություն, ծռվածություն, բացակայություն` սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 3 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
3 4 5 |
4 5 5 |
5 5 5 |
23 |
Ամրացման հանգույցների հեղյուսմանեկ միացման բացակայություն, ոչ բավարար ձգվածություն, եռակցման կարերի անընդհատության խախտում՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 3 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
3 4 5 |
4 5 6 |
5 5 6 |
24 |
Մետաղական հորիզոնական թիթեղների բացակայություն, ծռվածություն կոտրվածք՝ |
միջպետական հանրապետական տեղական |
3 4 5 |
4 5 5 |
5 5 5 |
|
սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 4 օր է: |
||||
25 |
Լուսային անդրադարձիչների բացակայություն, վնասվածք, խամրում` սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 5 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
3 3 4 |
4 4 5 |
4 4 5 |
26 |
Մակերևույթների ոչ ամբողջական ներկված լինելը կամ դրա ոչ բավարար ընթեռնելիությունը՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 5 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
10 15 15 |
15 15 15 |
15 15 15 |
27 |
Եզրային թիթեղի բացակայություն կամ վնասվածք՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր քանակի տոկոսը վերացման ժամկետը 3 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
3 4 5 |
4 5 5 |
5 5 5 |
28 |
Պարսպող հարմարանքների բարձրության անհամապատասխանությունը նորմերին` սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի վրա տեղադրված մետաղական արգելափակոցների ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 5 օր է: |
միջպետական հանրապետական տեղական |
4 5 5 |
5 5 5 |
5 5 5 |
(28-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 26.11.20 N 1864-Ն, լրաց. 04.11.21 N 1826-Ն)
29. Երաշխիքային վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար չի կարող պահանջվել ընթացիկ ամառային պահպանման միջին, բավարար և թույլատրելի մակարդակներ:
30. Լավ վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար չի կարող պահանջվել ընթացիկ ամառային պահպանման բավարար և թույլատրելի մակարդակները:
31. Բավարար վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար չի կարող պահանջվել ընթացիկ ամառային պահպանման լավ և թույլատրելի մակարդակները:
32. Վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար նախատեսվում է «թույլատրելի» մակարդակի ամառային սպասարկում, ինչը նախատեսում է`
1) ամառային սպասարկման «բավարար» մակարդակի բոլոր պահանջները, բացի ճանապարհային ծածկին ներկայացվող պահանջներից.
2) կոպճային կամ խճային նյութերի կիրառմամբ կամ հարթեցման աշխատանքների միջոցով ապահովել ճանապարհի երթևեկամասի բավարար անցանելիությունը և ավտոմոբիլային տրանսպորտի անխափան երթևեկությունը:
33. Երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանումով նախատեսված աշխատանքների (փոսային նորոգում և ճաքերի մշակում) ավարտման ժամկետները յուրաքանչյուր տարածաշրջանի համար սահմանվում են ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման կողմից` ելնելով տարածաշրջանի բնակլիմայական պայմաններից, սակայն ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների սկզբից ոչ ուշ քան 3 ամիս:
34. Ձմեռային պահպանման ժամանակաշրջանում երթևեկամասի վրա առաջացած 5 սմ-ից ավել խորությամբ փոսերը ժամանակավորապես լցվում են ավազախճային խառնուրդով կամ սառը/տաք ասֆալտբետոնե ծածկով` մինչև ընթացիկ ամառային պահպանման աշխատանքները սկսելը:
35. Թերությունների վերացման ժամկետները տրվում են պահպանման աշխատանքների կատարման ընթացիկ հսկողության և թերությունների վերացման ժամկետները գնահատելու համար:
(35-րդ կետը խմբ. 26.11.20 N 1864-Ն)
36. Այն դեպքերում, երբ եղանակային պայմանների հետևանքով առաջանում են ոչ սեզոնային իրավիճակներ (ձմռան ամիսներին` երկարաժամկետ հալոցքներ կամ գարնան, ամռան ու աշնան ամիսներին` անժամանակ ձյան տեղումներ և այլ նմանատիպ երևույթներ), կատարվում են տվյալ ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանին բնորոշ պահպանման աշխատանքներ, իսկ վճարումը կատարվում է տվյալ ժամանակաշրջանի համար հատկացված գումարների հաշվին:
37. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կապալառուն պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից վարում է կարված, համարակալված էջերով և պատվիրատուի կողմից կնքված ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների մատյան համաձայն՝ N 2 ձևի:
Ձև N 2
ՄԱՏՅԱՆ
Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների վարման
1. Կապալառու ________________ |
2. Պատվիրատու ________________ |
3. Կապալի պայմանագիր N _______ |
4 . Ճանապարհի անվանումը ______________________________________________ |
5. Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ), վիճակը (ծածկագիրը) և ընթացիկ ամառային պահպանման մակարդակը` |
Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________
Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________
Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________
6. Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ), վիճակը (ծածկագիրը) և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակը`
Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________
Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________
Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________
7. Հայտնաբերված թերությունների մասին գրառումներ
Արձանագրված թերության հայտնաբերման մասին գրառումներ |
Արձանագրված թերության վերացման մասին գրառումներ | |||||||||
Ամսաթիվ |
Կոնստրուկտիվ տարր |
Թերության տեղա-դրություն |
Արձա-նագրված թերության նկարա-գրություն |
Վերացման ժամկետ |
Թերությունն արձա-նագրողի անուն-ազգանունը, պաշտոնը և ստորա-գրությունը |
Կապա-լառուի ներկա-յացուցչի անուն-ազգանունը, պաշտոնը և ստորա-գրությունը |
Վերացված է սահմանված ժամկետում |
Սահմանված ժամկետում չի վերացվել |
Ստուգում իրակա-նացնողի անուն-ազգանունը, պաշտոնը և ստորա-գրությունը |
Կապա-լառուի ներկա-յացուցչի անուն-ազգանունը, պաշտոնը և ստորա-գրությունը |
(37-րդ կետը փոփ. 04.11.21 N 1826-Ն)
38. Մատյանը պետք է պահվի կապալառուի գրասենյակում և տրամադրվի տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցներին` ճանապարհների պահպանման վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ գրանցելու նպատակով:
(38-րդ կետը փոփ. 04.11.21 N 1826-Ն)
39. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կողմից մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները կարող են կապալառուին ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով, որը տրամադրվում է կապալառուի կողմից՝ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
(39-րդ կետը փոփ., լրաց. 04.11.21 N 1826-Ն)
40. Էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները թերությունների համար սահմանված ժամկետի ավարտից հետո սույն կարգով սահմանված ձևով լրացվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների մատյանում:
(40-րդ կետը լրաց. 04.11.21 N 1826-Ն)
41. Լիազոր մարմնի կողմից նշանակված պատասխանատուն զանգվածային լրատվության միջոցներով քաղաքացիներին պարբերաբար տեղեկացնում է ավտոմոբիլային ճանապարհների վիճակի վերաբերյալ:
42. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացնում է պատասխանատուն՝ դիտարկումների միջոցով: Դիտարկումների պարբերականությունը յուրաքանչյուր տարի հաստատում է պատասխանատուի ղեկավարը՝ ըստ անհրաժեշտության: Պահպանման աշխատանքների ընդունումն իրականացվում է կապալի պայմանագրերի պահանջներին համապատասխան՝ հիմք ընդունելով պատասխանատուի կողմից սույն կարգի Ձև N 3-ում, Ձև N 4-ում («ձմեռ» ժամանակահատվածի համար) և Ձև N 5-ում նախատեսված պահպանման ամփոփագրերը:
(42-րդ կետը խմբ. 04.11.21 N 1826-Ն)
43. Պատասխանատուի կողմից իրականացվող դիտարկումների ժամանակ ստուգվում է ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային կամ ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների համապատասխանությունը պահանջվող ցուցանիշներին և առկա թերությունները՝ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով արձանագրվում են ճանապարհի պահպանման մատյանում, իսկ միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով արձանագրվում եմ սույն կարգի 43.1-43.3-րդ կետերով սահմանված ընթացակարգով և ամսվա վերջին ամփոփվում են ավտոմոբիլային ճանապարհի պահպանման ամփոփագրերում՝ ըստ ստորև բերված Ձև N 3-ի, Ձև N 4-ի («ձմեռ» ժամանակահատվածի համար) և Ձև N 5-ի:
Ձև N 3
ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ (ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ)
Ճանապարհի անվանումը __________________________________________ |
Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) _________________________ |
Ճանապարհի պահպանվող տեղամասի վիճակը ծածկագիրը)_________________________ |
Պահպանման ժամանակաշրջանը՝ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ, տարին _____ ամիսը ___ |
Ճանապարհի պահպանման պահանջվող մակարդակը _____________________ |
Պայմանագիր ____________________________Կապալառու
NN |
Կոնստրուկտիվ տարրերի թերությունները |
Թերության տեղադրություն |
Վերացման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
ա/ Հողային պաստառ | |||
1 |
|||
2 |
|||
… |
|||
բ/ Երթևեկամաս և մայթեր | |||
1 |
|||
2 |
|||
… |
|||
գ/ Արհեստական կառույցներ | |||
1 |
|||
2 |
|||
… |
|||
դ/ Կահավորանք | |||
1 |
|||
2 |
|||
… |
|||
ե/ ինժեներական շինություններ | |||
1 |
|||
2 |
|||
… |
|||
զ/ Լուսավորություն | |||
1 |
|||
2 |
|||
… |
|||
է. Մետաղական արգելափակոցներ | |||
1 |
|||
2 |
|||
Ճանապարհի պահպանման պատասխանատու ստորաբաժանման լիազոր ներկայացուցիչ ___________________________________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
Կապալառուի լիազոր ներկայացուցիչ _____________________________________________________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
_____ ________________ 20__ թ. (ձևը լրաց. 26.11.20 N 1864-Ն) |
Ձև N 4
ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
(ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ)
Ճանապարհի անվանումը __________________________________________ | |||||
Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) _________________________ | |||||
Ճանապարհի պահպանվող տեղամասի վիճակը (ծածկագիրը)_________________________ | |||||
Պահպանման ժամանակաշրջանը՝ ՁՄԵՌ, տարին ___________ ամիսը _____ | |||||
Ճանապարհի պահպանման պահանջվող մակարդակը _____________________ Պայմանագիր _______________________________ Կապալառու _____________________________ |
NN |
Կոնստրուկտիվ տարրերի թերությունները |
Թերության տեղադրությունը |
Վերացման ժամկետը | |||
1 |
2 |
3 |
4 | |||
ա/ Հողային պաստառ | ||||||
1. |
||||||
2. |
||||||
….. |
||||||
բ/ Երթևեկամաս | ||||||
1. |
||||||
2. |
||||||
…… |
||||||
գ/ Արհեստական կառույցներ | ||||||
1. |
||||||
2. |
||||||
……. |
||||||
դ/ Կահավորանք | ||||||
1. |
||||||
2. |
||||||
…… |
||||||
ե/ ինժեներական շինություններ | ||||||
1 |
||||||
2 |
||||||
… |
||||||
զ/ Լուսավորություն | ||||||
1 |
||||||
2 |
||||||
… |
||||||
է. Մետաղական արգելափակոցներ | ||||||
1 |
||||||
2 |
||||||
Ճանապարհի պահպանման պատասխանատու ստորաբաժանման լիազոր ներկայացուցիչ_______________________________________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
Կապալառուի լիազոր ներկայացուցիչ ______________________________________________________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
(ձևը լրաց. 26.11.20 N 1864-Ն)
(43-րդ կետը լրաց. 26.11.20 N 1864-Ն, խմբ. 04.11.21 N 1826-Ն)
43.1. Ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ շուրջօրյա հսկողություն իրականացնելու նպատակով պատասխանատուն և կապալառու կազմակերպությունները պահպանման պայմանագրերի գործողության ողջ ընթացքում կիրառում են «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածը, որի պահանջները և պայմանները սահմանվում են կապալի պայմանագրով:
(43.1-ին կետը լրաց. 04.11.21 N 1826-Ն)
43.2. Ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում պատասխանատուի կողմից «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածով տեղորոշվում է թերության տեղամասը և բնույթը, որն ուղարկվում է կապալառու կազմակերպության էլեկտրոնային փոստին՝ միաժամանակ թերությունն արտացոլելով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածում: Թերության մասին էլեկտրոնային փոստը ստանալու օրվանից ոչ ուշ, քան սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված ժամկետում, կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել թերությունը և այդ մասին թերության վերացման օրը ծանուցում ուղարկել պատասխանատուի պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ):
(43.2-րդ կետը լրաց. 04.11.21 N 1826-Ն)
43.3. ՀՀ ոստիկանության աշխատակիցները ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների թերություններ հայտնաբերելու դեպքում էլեկտրոնային եղանակով թերությունների բնույթի, վայրի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկում են պատասխանատուի՝ info@armroad.am էլեկտրոնային հասցեին: Պատասխանատուն նույն օրը մոբայլ հավելվածի միջոցով հայտնաբերված թերության բնույթի, վայրի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկում է կապալառու կազմակերպության էլեկտրոնային փոստին՝ միաժամանակ թերությունն արտացոլելով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածում: Կապալառու կազմակերպությունը պարտավոր է ոչ ուշ, քան սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված ժամկետում վերացնել թերությունները և այդ մասին թերության վերացման օրը ծանուցում ուղարկել պատասխանատուի էլեկտրոնային փոստին՝ կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ):
(43.3-րդ կետը լրաց. 04.11.21 N 1826-Ն)
44. Ավտոմոբիլային ճանապարհի պահպանման ամփոփագրերի (Ձև N3 և Ձև N4) տվյալների հիման վրա կատարվում է ճանապարհի պահպանման գնահատումը` արդյունքները ձևակերպելով ճանապարհի պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) ամսական ամփոփագրում ըստ ստորև բերված Ձև N5-ի.
Ձև N 5
ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ) ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ճանապարհի անվանումը __________________________________________ | |||||||
Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) _________________________ | |||||||
Ճանապարհի պահպանվող տեղամասի վիճակը (ծածկագիրը)_________________________ | |||||||
Պահպանման ժամանակաշրջանը (ՁՄԵՌ կամ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ) ____________________ | |||||||
Տարին _________ ամիսը ________________________ |
NN |
Ճանապարհահատվածի պահպանման արժեքը |
Նվազեցման տոկոսներն ըստ կոնստրուկտիվ տարրերի |
Նվազեցման ընդհանուր տոկոսը |
Նվազեցվող գումարը | ||||
հողապաս-տառ |
ինժեներական շինություն |
արհես-տական կառուց-վածքներ |
կահա-վորում | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |
Կատարողականի գումարը նվազեցումից հետո ________________դրամ: |
Ճանապարհի պահպանման պատասխանատու |
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
Կապալառուի լիազոր ներկայացուցիչ _________________________________________________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
_____ ________________ 20___ թ. |
45. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքներն ընդունվում են յուրաքանչյուր ամիս՝ կապալի պայմանագրով սահմանված կարգով:
(45-րդ կետը խմբ. 04.11.21 N 1826-Ն)
46. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքներն ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների պատվիրատուի կողմից վճարվում են ամբողջությամբ, եթե ապահովված են ճանապարհների կոնստրուկտիվ տարրերի պահպանման թույլատրելի ցուցանիշները` համաձայն սույն կարգի Աղյուսակ 3-ի:
(46-րդ կետը փոփ. 04.11.21 N 1826-Ն)
47. Ճանապարհների պահպանման աշխատանքները Պատասխանատուի կողմից ընդունվում և վճարվում են` թերություններ ունեցող յուրաքանչյուր մեկ կիլոմետրի համար, իսկ մետաղական արգելափակոցների համար տվյալ տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածի ընդհանուր գծամետրի գումարի չափով, ստորև բերված Աղյուսակ 4-ում բերված տոկոսաչափերով նվազեցումներ կատարելով, եթե Աղյուսակ 3-ում բերված ճանապարհների կոնստրուկտիվ տարրերի պահպանման թույլատրելի ցուցանիշներն ապահովված չեն:
Աղյուսակ 4. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման թույլատրելի ցուցանիշները չապահովելու դեպքում կիրառվող նվազեցման տոկոսաչափեր
1) Ընթացիկ ամառային պահպանում
Ավտոմոբիլային ճանապարհների կոնստրուկտիվ տարրեր և պահանջվող ցուցանիշներ |
% ճանապարհահատվածի 1կմ-ի ընթացիկ պահպանման արժեքից |
1. Հողային պաստառ և օտարման շերտ, այդ թվում` |
20 |
1.1 Կողնակներին և բաժանարար գոտուն առաջադրվող պահանջների |
10 |
1.2 Կողային առուներին և վաքերին առաջադրվող պահանջների |
5 |
1.3 Հողային պաստառի մաքրությանը (աղբից և օտար առարկաներից) առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի |
5 |
2. Երթևեկելի մաս |
|
ա. Երթևեկելի մաս և մայթեր (ասֆալտապատ և սև կոպճային ծածկով), այդ թվում` |
48 |
2.1 և 2.4 Փոսայնությանն առաջադրվող պահանջների |
38 |
2.2 Ճաքայնությանն առաջադրվող պահանջների |
5 |
2.3 Մայթերին առաջադրվող պահանջների |
5 |
բ. Երթևեկելի մաս (կոպճային ծածկով), այդ թվում` |
48 |
2.3 Կոպճային ծածկին առաջադրվող պահանջների |
48 |
3. Արհեստական կառույցներ, այդ թվում` |
12 |
3.1-3.4 Խողովակներին և կամուրջներին (ուղեանցներին) առաջադրվող պահանջների |
12 |
4. Կահավորանք, այդ թվում` |
10 |
4.1-4.2 Ճանապարհային նշաններին առաջադրվող պահանջների |
7 |
4.3-4.4 Պարապետներին, անվահրիչներին և պատնեշներին առաջադրվող պահանջների |
2 |
4.5 Ազդանշանային սյուներին առաջադրվող պահանջների |
0.5 |
4.6 Լուսանդրադարձիչներին առաջադրվող պահանջների |
0.5 |
5.Ինժեներական շինություն |
10 |
Ջարդված, չներկված, աղբ և օտար առարկաներ կանգառներում, ավտոտաղավարներում: |
5 |
Արագացման և արգելակման գոտիներում, տեսահարթակներում, հանգստյան գոտիներում, տրանսպորտային միջոցների կայանատեղերում, շրջանցող ուղիներում, հակավթարային գրպանիկներում աղբ և օտար առարկաներ է: |
5 |
2) Ընթացիկ ձմեռային պահպանում
Կոնստրուկտիվ տարրեր և պահանջվող ցուցանիշներ |
% ճանապարհահատվածի 1կմ-ի ընթացիկ պահպանման արժեքից |
1. Հողային պաստառ, այդ թվում` |
10 |
1.1 Կողնակներին առաջադրվող պահանջների |
8 |
1.2 Հողային պաստառի մաքրությանը (աղբից և օտար առարկաներից) առաջադրվող պահանջների |
2 |
2. Երթևեկելի մաս, այդ թվում` |
70 |
2.1 -2.2 Երթևեկամասի վրա ձյան շերտին առաջադրվող պահանջների |
30 |
2.2 Երթևեկամասի վրա մերկասառույցին կամ տրորված-պնդացած ձյան շերտին) առաջադրվող պահանջների |
35 |
2.3 Փոսայնությանն առաջադրվող պահանջներ |
5 |
3. Արհեստական կառույցներ, այդ թվում` |
15 |
3.1 Ջրթող հարմարանքներին առաջադրվող պահանջների |
8 |
3.2 Բազրիքներին և պաշտպանիչներին առաջադրվող պահանջների |
7 |
4. Կահավորանք, այդ թվում` |
5 |
4.1 Ճանապարհային նշաններին, արգելափակոցներին և ազդանշանային սյուներին առաջադրվող պահանջների |
5 |
3) Առանձին պահպանման հանձնվող թունելի պահպանում
(կետն ուժը կորցրել է 26.11.20 N 1864-Ն)
4) Առանձին պահպանման հանձնված կամուրջների պահպանում
(կետն ուժը կորցրել է 26.11.20 N 1864-Ն)
5) Լուսավորություն
Լուսավորության տարրեր և պահանջվող ցուցանիշներ |
Ընթացիկ պահպանման արժեքից |
100 | |
5.1 Ենթակայանների, կապի, լուսավորության շինությունների, ցանկապատերի արտաքին վնասվածքներ: |
10 |
5.2 Ենթակայանների, բաշխիչ վահանների աշխատանքի խախտում: |
20 |
5.3 Էլ. Մալուխների, հողանցման համակարգի և լուսատուների անսարքություն: |
30 |
5.4 Ջարդված, ծռված կամ թեքված հենասյուներ: |
40 |
6) Մետաղական արգելափակոցների պահպանում
Մետաղական արգելափակոցների կոնստրուկտիվ տարրերի թերություններ |
Թերությունը սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում պարսպող հարմարանքների պահպանման արժեքից պակասեցվող % | |
1 |
Ամրացման սյուների թեքվածություն, ծռվածություն, բացակայություն` մետաղական արգելափակոցի անընդհատ հատվածի ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի |
15 |
2 |
Ամրացման հանգույցների հեղյուս-մանեկ միացման բացակայություն, ոչ բավարար ձգվածություն, եռակցման կարերի անընդհատության խախտում ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի |
15 |
3 |
Մետաղական հորիզոնական թիթեղների բացակայություն, ծռվածություն կոտրվածք, միացման հատվածներում եռակցման կարերի ընդհատվածություն ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի |
20 |
4 |
Լուսային անդրադարձիչների բացակայություն, վնասվածք, խամրում` մետաղական արգելափակոցի ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի |
10 |
5 |
Մակերևույթների ոչ ամբողջական ներկված լինելը կամ դրա ոչ բավարար ընթեռնելիությունը ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի |
15 |
6 |
Եզրային թիթեղի բացակայություն կամ վնասվածք ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի |
15 |
7 |
Պարսպող հարմարանքների բարձրության անհամապատասխանությունը նորմերին` ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի |
10 |
1 Պահպանման միջանկյալ դիտարկումների ժամանակ չափումներն իրականացվում են մի ամրացման սյունից մյուս ամրացման սյուն‚ և հորիզոնական թիթեղի առավելագույն ճկվածքի չափը բաժանվում է սյուների միջև ընկած հեռավորության վրա: Թերությունը վերացնելուց հետո հորիզոնական թիթեղի ճկվածքի չափը պետք է համապատասխանի ԳՈՍՏ 26804-86-ում բերված պահանջին (3 մմ 1 գծմ. վրա):
(47-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 26.11.20 N 1864-Ն, փոփ. 04.11.21 N 1826-Ն)
(47-րդ կետում 04.11.21 N 1826-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի պահանջը «Պատվիրատուի կողմից» բառերի մասով չի կատարվել բառերի բացակայության պատճառով)
48. Ամսական ամփոփագրի տվյալների հիման վրա ձևակերպվում է ավտոմոբիլային ճանապարհի տվյալ ամսվա պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) ամսական ամփոփագրի վերաբերյալ պատասխանատուի համապատասխան եզրակացությունը:
49. Թերությունների վերացման համար պահանջվող ծախսերը կատարվում են կապալառուի միջոցների հաշվին:
49.1. Ավտոմոբիլային ճանապարհների, առանձին պահպանման հանձնվող թունելների, կամուրջների ընթացիկ պահպանման աշխատանքների ընթացքում երթևեկության կազմակերպման անվտանգության բարելավման նպատակով կապալառու կազմակերպությունը պատասխանատուի հանձնարարության դեպքում տեղադրում է լրացուցիչ կահավորանքի միջոցներ, կատարում է լրացուցիչ գծանշում:
(49.1-ին կետը լրաց. 04.11.21 N 1826-Ն)
49.2 Ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառու կազմակերպությունները բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում իրականացնում են նաև գլխավոր ճանապարհի հետ հատվող երկրորդական ճանապարհների վրա՝ մինչև 50 մ երկարությամբ հատվածում տեղադրված ճանապարհային նշանների պահպանման աշխատանքները՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:
(49.2-րդ կետը լրաց. 04.11.21 N 1826-Ն)
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ
50. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մրցույթների առարկան է հանդիսանում ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանումը պահանջվող մակարդակներով ապահովող որակյալ կապալառու կազմակերպությունների ընտրությունը:
51. Հայտատու կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մրցույթներին մասնակցելու համար պետք է ներկայացնեն աշխատանքների ինքնարժեքների հաշվարկներն ըստ ստորև բերված N 8, N 9, N 10 և N 11 ձևերի:
Ձև N 8
I տեխնիկական կարգի ճանապարհների սպասարկման արժեքի գնագոյացում
(Պահպանման ժամանակաշրջանը` ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ- ԱՇՈՒՆ)
Ավտոճանապարհի վիճակը (Ծածկագիր) |
Տարվա կտրվածքով (դրամ) | |||
Լավ պահպանման մակարդակի դեպքում`1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) |
Միջին պահպանման մակարդակի դեպքում`1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) |
Բավարար պահպանման մակարդակի դեպքում`1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) |
Թույլատրելի պահպանման մակարդակի դեպքում`1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) | |
Երաշխիքային |
|
|||
Լավ |
|
|
|
|
Բավարար |
|
|
|
|
Վատ |
|
|
|
Ձև N 9
II-IV տեխնիկական կարգի ճանապարհների սպասարկման արժեքի գնագոյացում
(Պահպանման ժամանակաշրջանը` ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ- ԱՇՈՒՆ)
Ավտոճանապարհի վիճակը (Ծածկագիր) |
Տարվա կտրվածքով (դրամ) | |||
Լավ պահպանման մակարդակի դեպքում`1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) |
Միջին պահպանման մակարդակի դեպքում`1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) |
Բավարար պահպանման մակարդակի դեպքում`1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) |
Թույլատրելի պահպանման մակարդակի դեպքում`1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) | |
Երաշխիքային |
|
|
| |
Լավ |
|
|
|
|
Բավարար |
|
|
|
|
Վատ |
|
|
|
|
Ձև N 10
Ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման արժեքի գնագոյացում
Ավտոճանապարհների կարգերը |
Տարվա կտրվածքով (դրամ) | ||
Լավ սպասարկման մակարդակի դեպքում` |
Միջին սպասարկման մակարդակի դեպքում` |
Բավարար սպասարկման մակարդակի դեպքում`1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) | |
I տեխնիկական կարգի միջպետական նշանակության ավտոճանապարհներ |
|||
II-IV տեխնիկական կարգի միջպետական նշանակության ավտոճանապարհներ |
|||
II-IV տեխնիկական կարգի հանրապետական նշանակության ավտոճանապարհներ |
|||
II-IV տեխնիկական կարգի տեղական նշանակության ավտոճանապարհներ |
Ձև N 11
Տեխնիկական կարգը |
Առկա վիճակը |
Սպասարկման մակարդակը |
Հատվածների ընդհանուր երկարությունը (կմ) |
Միավորի արժեքը համապատասխանաբար համաձայն 6.1, 6.2 և 6.3 Ձևերի (ՀՀ դրամ) |
Ընդամենը արժեքը «4» x «5» (ՀՀ դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ա) Ընթացիկ ամառային պահպանում | |||||
ա/ Ընդամենը ընթացիկ ամառային պահպանում |
|||||
բ) Ընթացիկ ձմեռային պահպանում | |||||
բ) Ընդամենը ձմեռային պահպանում |
|||||
գ) Ընթացիկ մետաղական արգելափակոցների պահպանում | |||||
Տարածաշրջանի անվանումը |
Ընդհանուր երկարությունը (գծ.մ) |
Միավորի արժեքը |
Ընդամենը արժեքը «2» x «3» (ՀՀ դրամ) | ||
1 |
2 |
3 |
4 | ||
գ) Ընդամենը մետաղական արգելափակոցների պահպանում |
|||||
ԱՄԲՈՂՋԸ (ա+բ+գ) |
|||||
ԱՄԲՈՂՋԸ տառերով ___________________________________________________________________________դրամ |
Հաշվարկ
ավտոճանապարհների պահպանման ընթացիկ տարվա արժեքի
(ձևը խմբ. 26.11.20 N 1864-Ն)
(51-րդ կետը խմբ. 26.11.20 N 1864-Ն)
52. Ձև N 8-ում և Ձև N 9-ում լրացվում են ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների 1 կմ-ի արժեքները, իսկ Ձև N 10-ում` ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների 1 կմ-ի արժեքները` ներառյալ շահույթի և ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր հարկատեսակների ու տուրքերի արժեքները, այդ թվում՝ ԱԱՀ-ի արժեքը, ընդ որում՝
1) լրացվող 1 կմ ավտոճանապարհի պահպանման արժեքում նշագծման աշխատանքների գինը չի հաշվարկվում.
2) բոլոր ազատ վանդակները պետք է պարտադիր լրացվեն հայտատուի կողմից` անկախ տվյալ տարածաշրջանում ընդգրկված ճանապարհների նշանակությունից, վիճակից և սպասարկման մակարդակից.
3) Ձև N 8-ի և Ձև N 9-ի առաջին սյունակներում լրացվող ավտոճանապարհի վիճակի ծածկագրերում հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի համար «Մ» տառի փոխարեն լրացվում է «Հ» տառը, իսկ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհի համար` «Տ» տառը.
4) Գնային առաջարկների գնահատումը կատարվում է մրցույթի մասնակիցների կողմից լրացված և ներկայացված Ձև N11-ի հանրագումարների համեմատությամբ:
53. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ մեքենա-սարքավորումներն են`
NN |
Անվանումը |
Պահանջվող քանակը |
Սեփականության ձևը |
1 |
Գրեյդեր կամ այլ ձյունմաքրիչ մեքենա |
Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով: |
Սեփական կամ վարձակալած կամ անհատույց օգտագործման հանձնված |
2 |
Կոմբինացված ճանապարհային մեքենա (ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակահատվածի համար), կահավորված ձյունամաքրիչ սարքավորմամբ՝ վերազինված ռետինե պաշտպանիչ շեղբով և փոշեցիրով, աղավազային խառնուրդի շաղացիր սարքավորմամբ և գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS): Պահպանման աշխատանքներում ներգրավվում են 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ: |
Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով: |
Սեփական կամ վարձակալած կամ անհատույց օգտագործման հանձնված |
3 |
Ինքնաթափ բեռնատար մեքենա, կահավորված գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS): Պահպանման աշխատանքներում ներգրավվում են 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ: |
Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով: |
Սեփական կամ վարձակալած կամ անհատույց օգտագործման հանձնված |
4 |
Ամբարձիչ |
Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով: |
Սեփական կամ վարձակալած կամ անհատույց օգտագործման հանձնված |
5 |
Կոմպրեսոր |
Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով: |
Սեփական կամ վարձակալած կամ անհատույց օգտագործման հանձնված |
6 |
Գլդոն (> 5 տ) |
Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով: |
Սեփական կամ վարձակալած կամ անհատույց օգտագործման հանձնված |
7 |
Գրեյդեր |
Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով: |
Սեփական կամ վարձակալած կամ անհատույց օգտագործման հանձնված |
(53-րդ կետը փոփ. 26.11.20 N 1864-Ն, լրաց., փոփ. 04.11.21 N 1826-Ն)
(53-րդ կետը 04.11.21 N 1826-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի փոփոխությունն ուժի մեջ է մտնում 01.01.2026 թ.)
53.1. Կապալառուն սույն կարգի 53-րդ կետում նշված մեքենասարքավորումներում տեղադրված գլոբալ տեղորոշման համակարգով ստացվող տվյալները ծրագրային մակարդակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգին՝ կապալի պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան։
(53.1-ին կետը լրաց. 26.11.20 N 1864-Ն)
53.2. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված՝ սույն կարգի 53-րդ կետի աղյուսակում նշված մեքենա-սարքավորումների 70 տոկոսը պետք է պատկանի կապալառուին սեփականության իրավունքով:
(53.2-րդ կետը լրաց. 04.11.21 N 1826-Ն)
53.3. Սույն կարգի 53-րդ կետի աղյուսակում նշված մեքենա-սարքավորումների քանակին, տեսակին, կահավորանքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև սույն կարգի 53.2-րդ կետում նշված մեքենա-սարքավորումների 70 տոկոսը սեփականության իրավունքով տնօրինելու պահանջը կապալառուն պարտավոր է ապահովել կապալի պայմանագրի ողջ ընթացքում:
(53.3-րդ կետը լրաց. 04.11.21 N 1826-Ն)
54. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մրցույթները կարգավորվում են Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
V. ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ՝ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ) ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
55. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ բնական աղետների (այսուհետ՝ հրատապ աշխատանքներ) հետևանքով առաջացած կամ չնախատեսված իրավիճակների դեպքում ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացվում են կապալառու կազմակերպության կողմից:.
56. Հրատապ աշխատանքներ են համարվում հետևյալ դեպքերը.
1) փլուզումները - որոնք անհնարին կամ առավելագույնս վտանգավոր կդարձնեն ճանապարհահատվածի տվյալ հատվածով անվտանգ երթևեկությունը,
2) թափվածքները - որոնք անհնարին կամ առավելագույնս վտանգավոր կդարձնեն ճանապարհահատվածի տվյալ հատվածով անվտանգ երթևեկությունը,
3) հեղեղումները - որոնք անհնարին կամ առավելագույնս վտանգավոր կդարձնեն ճանապարհահատվածի տվյալ հատվածով անվտանգ երթևեկությունը,
4) ժամանակավոր ակտիվացած սողանքները – որոնք անհնարին կամ առավելագույնս վտանգավոր կդարձնեն ճանապարհահատվածի տվյալ հատվածով անվտանգ երթևեկությունը,
5) նստվածքներ - որոնք անհնարին կամ առավելագույնս վտանգավոր կդարձնեն ճանապարհահատվածի տվյալ հատվածով անվտանգ երթևեկությունը:
(56-րդ կետը լրաց. 26.11.20 N 1864-Ն)
57. Հրատապ աշխատանքների իրականացման նպատակով՝ առանց շինարարության թույլտվության կատարվում են միայն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման Հավելված N 4-ի N 1 ցանկով սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (ավտոմոբիլային ճանապարհների մասով) ընթացիկ նորոգման աշխատանքները:
58. Հրատապ աշխատանքների իրականացման նպատակով ընթացիկ նորոգման աշխատանքների միավորի արժեքները հաշվարկվում են ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման N 8 հավելվածի՝ գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի համաձայն, բացի ներքոնշյալ ծախսերի մասով կիրառվող գործակիցների՝
1) ժամանակավոր, կենցաղային նշանակության (շարժական կամ հավաքովի) շենքերի և շինությունների, պահեստների, ժամանակավոր ինժեներական ցանցերի (էլեկտրաէներգիա, ջուր, մոտեցնող ճանապարհներ և հարթություններ և այլն) իրական ծախսեր,
2) շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցության լրացուցիչ ծախսեր,
3) շինարարության առանձնահատուկ պայմանները հաշվի առնող այլ լրացուցիչ ծախսեր,
4) չնախատեսված աշխատանքների ծախսեր:
59. Ընդ որում, Հրատապ աշխատանքների բավարարման նպատակով ընթացիկ նորոգման աշխատանքների միավորի արժեքները պետք է ընդգրկեն ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր հարկատեսակներն ու տուրքերը, այդ թվում` ԱԱՀ:
60. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման և շահագործման պայմանագրի շրջանակում յուրաքանչյուր տարվա համար կնքվող համաձայնագրում ներառվում է նաև հրատապ աշխատանքների բավարարման նպատակով հնարավոր ընթացիկ նորոգման աշխատանքների միավորի արժեքների ցանկը՝ համաձայն N 5 աղյուսակի:
Աղյուսակ 5. Հրատապ աշխատանքների միավորի արժեքների ցանկը
Հ/Հ |
Աշխատանքների անվանումը |
Չափ. միավորը |
Միավորի արժեքը |
Փլվածքների և թափվածքների մաքրում |
|||
1 |
Գրունտի մշակում և բարձում էքսկավատորով |
մ3 |
|
2 |
Գրունտի և շինաղբի տեղափոխում լցակույտ |
տն/կմ |
|
3 |
Փլված հենապատի (վերին, ստորին) թափվածքների բարձում էքսկավատորով |
մ3 |
|
4 |
Լիցքի իրականացում (լիցք, հարթեցում, ջրում և խտացում պնևմոգլդոնով, հարթ գրտնակաանիվային գլդոնով) |
մ3 |
|
Արհեստական կառույցների վերականգնում |
|||
5 |
Գաբիոնային շարվածք 1x1x0.5 |
մ3 |
|
6 |
Ե/բ (մետաղական) խողովակի տեղադրում |
գծ.մ |
|
7 |
Ե/բ (միաձույլ բետոնե) վաքերի տեղադրում |
գծ.մ |
|
8 |
Հենապատի հիմքի իրականացում (բետոնից, խամքարից) |
մ3 |
|
9 |
Հենապատի իրանի իրականացում (բետոնից, խամքարից) |
մ3 |
|
10 |
Հենապատի հետնամասի դրենաժի իրականացում |
գծ.մ |
|
11 |
Քսվածքային ջրամեկուսացում 2 շերտ տաք բիտումով |
մ2 |
|
Երթևեկելի մասի վերականգնում |
|||
12 |
Ավազակոպճային ենթահիմքի իրականացում |
մ3 |
|
13 |
Խճային հիմքի իրականացում, բիտումի տարածումով 4.12տ/1000քմ. |
մ2 |
|
14 |
Հիմքի պատրաստի խճավազային խառնուրդ |
մ3 |
|
15 |
Ծածկի իրականացում, (վերին - մանրահատիկ, ստորին- խոշորահատիկ) ա/բ |
մ2 |
|
16 |
Կողնակների լրացում, հարթեցում, խտացում |
մ3 |
|
17 |
Կողային առուների ամրացում միաձույլ բետոնով |
մ3 |
|
Անվտանգության էլեմենտների վերականգնում |
|||
18 |
Մետաղական նշանների տեղադրում |
հատ |
|
19 |
Երթևեկելի մաս գծանշում |
մ2 |
|
20 |
Նոր պարսպող հարմարանքների տեղադրում |
գծ.մ |
61. Հրատապ աշխատանքների ծագման արդյունքում առաջացած ընթացիկ նորոգման աշխատանքների ծավալները հաշվարկվում և ճշգրտվում են հետևյալ կերպ՝
1) hրատապ աշխատանքների ծագման պահից սկսած՝ ճանապարհների պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից ստեղծվում է աշխատանքային խումբ.
2) աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվում, չափագրվում և գնահատվում են հրատապ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նորոգման աշխատանքների ծավալները, կազմվում է թերությունների ակտ.
3) իրականացված հրատապ աշխատանքների հանձնում-ընդունումը կատարվում է 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 29.09.16 N 1008-Ն, լրաց. 05.04.18 N 377-Ն, փոփ. 06.06.19 N 733-Ն, խմբ. 26.12.19 N 1925-Ն, լրաց., փոփ., խմբ. 26.11.20 N 1864-Ն, 04.11.21 N 1826-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |