ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 846-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 17-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Իջևան քաղաքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագրի մասին» N 17-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «932,236,077 դրամ» բառերը փոխարինել «966,236,077 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «ԲԱՍՊԵՏ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07608491) 2021 թվականի օգոստոսի 20-ին N 01/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Իջևանի մասնաճյուղի տարածքում 90 հոգու համար նախատեսված ապաստարանի կառուցում` 32,468,524.4 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
12.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 846-Ա որոշման |
«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՊԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
□ Իրականացնել մինչև 18 տարեկան ծնողական խնամքից զուրկ երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն; □ Մինչև 18 տարեկան խնամազուրկ երեխաների համար ձևավորել հոգատար և ապահով ընտանեկան միջավայր, որը կապահովի նրանց ներդաշնակ զարգացումը և հետագա ինտեգրացումը; □ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ապահովում է ընտանեկան տիպի խնամք: Երեխաները դառնում են ՍՕՍ-ընտանիքի անդամ և ապրում են ՍՕՍ-ընտանեկան տներում, ընդ որում յուրաքանչյուր ընտանեկան տանը ապրում, խնամվում և դաստիարակվում են միջինը մինչև 7 երեխա: Յուրաքանչյուր ընտանեկան տուն ներառում է 4 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց և ճաշասենյակ, 4 սանհանգույց` համապատասխան լվացարաններով և զուգարաններով, մեկ տնտեսական սենյակ և խորդանոց: Յուրաքանչյուր ՍՕՍ-ընտանիք ղեկավարվում է ՍՕՍ- մայր դաստիարակի կողմից, որն ապրում և աշխատում է այդ տանը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ–Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) |
4. |
Ծրագրի կատարողը |
Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը ( ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8, բն. 18-19 ): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Տավուշի Մարզ, ք. Իջևան, Երևանյան 10 ՍՕՍ Մանկական Գյուղ «Իջևան» մասնաճյուղը գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետարանի կողմից անհատույց օգտագործման համար հանձնված շուրջ 1.2 հեկտար ընդհանուր հողատարածքի վրա: Այն բաղկացած է 14 ընտանեկան տներից, վարչատնտեսական և ուսումնական շինություններից: Վերոնշյալ բոլոր շենքներն ու շինությունները, ինչպես նաև դրանցում օգտագործվող գույքը կազմակերպության սեփականությունն են և հիմնականում ձեռք են բերվել «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) կողմից հատկացված միջոցներով: Ծրագիրն առնչվում է սոցիալական բնագավառին: |
6. |
Ծրագրի բյուջեն |
01.01.2019 - 31.12.2021 թթ. ընդհանուր բյուջեն կազմում է 966 236 077 ՀՀ դրամ: Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայներ փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա): |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներ են հանդիսանում ծնողական խնամքից զրկված մինչև 18 տարեկան ընդհանուր թվով 91 երեխաներ, որոնք ՍՕՍ Մանկական Գյուղ են ընդունվում տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան հանձնաժողովների որոշումների և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա: Սաների ընդունելությունն իրականացվում է տեղական համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների համապատասխան որոշմամբ, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա և հիմնականում ընդգրկվում են կամ երկկողմանի, կամ միակողմանի ծնողական խնամքից զրկված, ինչպես նաև սոցիալապես որբացած և լքված երեխաները: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը իրականացվելու է 01.01.2019 - 31.12.2021 թվականների ընթացքում (և կրում է շարունակական բնույթ): |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ընդհանուր թվով 91 երեխաների շարունակական խնամքի և դաստիարակության անընդմեջ իրականացում ՍՕՍ-ընտանիքի շրջանակներում (ընտանեկան բյուջե)` 3 տարվա համար կազմում է 213 606 090 ՀՀ դրամ (որից 61 609 620 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 1.1. սնունդ` 97 164 900 ՀՀ դրամ; 1.2. լվացող նյութեր և հիգիենայի պարագաներ` 10 009 710 ՀՀ դրամ; 1.3. հագուստ և կոշիկ` 39 979 140 ՀՀ դրամ; 1.4. աջակցություն կենսաբանական ընտանիքին (հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, սնունդ)`4 842 720 ՀՀ դրամ; 1.5. դպրոցական ծախսեր`16 964 040 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում); 1.6. գրպանի գումար` 7 542 060 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում); 1.7. այլ ընտանեկան ծախսեր` 34 186 590 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում); 1.8. չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերումներից եկամտային հարկ` 2 916 930 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում): 2. Շուրջտարյա կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպում` 3 տարվա համար կազմում է 89 505 840 ՀՀ դրամ (որից 23 686 200 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում); 2.1. Նախասիրությունների խմբակների, ինչպես նաև մինչ ՍՕՍ-ՄԳ ծրագրի մեջ ներգրավվելը հանրակրթական դպրոցներ չհաճախած կամ թերհաճախած երեխաների համար, ինչպես նաև հատուկ դասընթացների և առանձնահատուկ ընդունակություններ ունեցող երեխաների արտադասարանային պարապմունքների կազմակերպում և ուսումնական հաստատություններում վճարովի հոսքերում սովորողների ուսման վարձեր (մասնագետների վարձավճար, անհրաժեշտ պարագաների և նյութերի ձեռքբերում)` 18 664 200 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 2.2. Մարզամշակութային միջոցառումներ, մարզական խաղեր, օլիմպիադաներ, մրցաշարեր, համերգներ, թատերական և կրկեսային ներկայացումներ, էքսկուրսիաներ, մանկական դիսկոտեկներ, ազգային ավանդական և միջազգային տոնական միջոցառումներ 5 022 000 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 2.3. 91 երեխաների ամառային հանգստի կազմակերպում ճամբարային և առողջարանային համալիրներում` 65 819 640 ՀՀ դրամ; 3. Շուրջտարյա առաջնային առողջության պահպանում և հոգեբանական աջակցություն երեխաներին` 3 տարվա համար կազմում է` 5 400 000 ՀՀ դրամ (որից 1 980 000 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 3.1. Երեխաների համար դեղորայք, բժշկական օժանդակ սարքավորումներ` 3 420 000 ՀՀ դրամ 3.2. հոգեբանական աջակցություն երեխաներին` 1 980 000 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 4. Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` 3 տարվա համար կազմում է 36 259 500 ՀՀ դրամ: 5. Գույքի ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում մանկական գյուղի տարածքի և շինությունների վերանորոգում, արդիականացում, ինչպես նաև «Իջևան» մասնաճյուղի տարածքում ապաստարանի կառուցում 3 տարվա համար կազմում է 62 209 000 ՀՀ դրամ: 6. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (սաների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր` 3 տարվա համար կազմում է 378 032 967 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 6.1. ՍՕՍ-մայր դաստիարակներ` 191 277 036 ՀՀ դրամ; թվով 14 աշխատակից 6.2. ՍՕՍ-մայր դաստիարակների օգնականներ` 94 383 555 ՀՀ դրամ; թվով 14 աշխատակից 6.3. մանկավարժական անձնակազմ` 81 325 245 ՀՀ դրամ; թվով 7 աշխատակից 6.4. դպրոցական ավտոբուսի վարորդ` 11 047 131 ՀՀ դրամ; թվով 1 աշխատակից Կազմակերպական ծախսերը 3 տարվա համար կազմում է 181 222 680 ՀՀ դրամ․ 1․ Աշխատակազմի ծախսեր; 2․ Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ; 3․ Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ; 4․ Այլ ընթացիկ և չնախատեսված ծախսեր; 5․ Աուդիտորական ծառայություն։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Սննդի ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 97 164 900 ՀՀ դրամ 2․ Լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 10 009 710 ՀՀ դրամ 3․ Հագուստի և կոշիկի ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 39 979 140 ՀՀ դրամ 4․ Աջակցություն կենսաբանական ընտանիքին (հագուստի, հիգիենայի պարագաների, դեղորայքի, սննդի ձեռքբերում) 3 տարվա համար կազմում է 4 842 720 ՀՀ դրամ 5. 91 երեխաների ամառային հանգստի կազմակերպում ճամբարային և առողջարանային համալիրներում 3 տարվա համար կազմում է 65 819 640 ՀՀ դրամ: 6. Երեխաների համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 3 420 000 ՀՀ դրամ 7. Մանկական գյուղի տարածքի և շինությունների (ընտանեկան տներ, ոռոգման, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգում և արդիականացում, ապաստարանի կառուցում 3 տարվա համար կազմում է 53 335 000 ՀՀ դրամ; 8․ Կահույքի, էլեկտրական սարքավորումների, գործիքների և այլ պարագաների ձեռք բերում (սառնարանների, գազօջախների, փոշեկուլների, լվացքի մեքենաների, համակարգիչների) ձեռք բերում 3 տարվա համար կազմում է 5 784 000 ՀՀ դրամ; 9․Կահույքի, էլեկտրական սարքավորումների, գործիքների և այլ պարագաների (սառնարանների, գազօջախների, փոշեկուլների, լվացքի մեքենաների, համակարգիչների) վերանորոգում 3 տարվա համար կազմում է 3 090 000 ՀՀ դրամ։ 10․ Հեռախոսի վարձավճար 3 տարվա համար կազմում է 2 077 200 ՀՀ դրամ; 11․ Ինտերնետի վարձավճար 3 տարվա համար կազմում է 1 620 000 ՀՀ դրամ; 12․ Փոստային առաքումների վարձավճար 3 տարվա համար կազմում է 30 000 ՀՀ դրամ; 13․ Գրասենյակային պարագաներ 3 տարվա համար կազմում է 1 500 000 ՀՀ դրամ: 14․ Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում 3 տարվա համար կազմում է 9 979 500 ՀՀ դրամ; 15․ Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) վառելանյութ 3 տարվա համար կազմում է 12 636 000 ՀՀ դրամ։ 16. Աուդիտորական ծառայություն` 3 տարվա համար կազմում է 18 000 000 ՀՀ դրամ; 17. Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` 3 տարվա համար կազմում է 36 259 500 ՀՀ դրամ, այդ թվում` 17.1. ջրամատակարարման վարձավճար` 3 768 120 ՀՀ դրամ; 17.2. էլեկտրաէներգիայի վարձավճար` 8 424 000 ՀՀ դրամ; 17.3. գազամատակարարման վարձավճար` 23 767 380 ՀՀ դրամ; 17.4. աղբահանության վարձավճար` 300 000 ՀՀ դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը` 01.01.2019 – 31.12.2021 թվականների համար, կազմում են 181 222 680 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 18.76 տոկոսը: Այդ թվում` 1. Աշխատակազմի ծախսեր` 3 տարվա համար կազմում է մոտ 120 130 980 ՀՀ դրամ, այդ թվում` 1.1. ներկայացուցչական ծախսեր` 1 800 000 ՀՀ դրամ 1.2. աշխատավարձ (վարչական և սպասարկող անձնակազմ) ` 106 106 478 ՀՀ դրամ, թվով 10 աշխատակից, 1.3. աշխատակազմի վերապատրաստման ծախսեր` 9 452 502 ՀՀ դրամ; 1.4. ՍՕՍ-մայր դաստիարակների և նրանց օգնականների մասնագիտական խորհրդատվություն մասնագետ հոգեբանների կողմից`2 772 000 ՀՀ դրամ: 2. Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ 3 տարվա համար կազմում է 22 615 500 ՀՀ դրամ: 2․1․ Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում՝ 9 979 500 ՀՀ դրամ; 2․2․ Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) վառելանյութ՝ 12 636 000 ՀՀ դրամ։ 3. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ 3 տարվա համար կազմում է 5 227 200 ՀՀ դրամ; այդ թվում` 3.1. հեռախոսի վարձավճար՝ 2 077 200 ՀՀ դրամ; 3.2. ինտերնետի վարձավճար՝ 1 620 000 ՀՀ դրամ; 3.3. փոստային առաքումների վարձավճար՝ 30 000 ՀՀ դրամ; 3.4. գրասենյակային պարագաներ` 1 500 000 ՀՀ դրամ: 4. Այլ ընթացիկ և չնախատեսված ծախսեր` 3 տարվա համար կազմում է 15 249 000 ՀՀ դրամ; այդ թվում` 4.1. ապահովագրություն` 13 605 000 ՀՀ դրամ; 4.2. բանկային, չնախատեսված վարչական և ընթացիկ ծախսեր և այլն` 1 644 000 ՀՀ դրամ: 5. Աուդիտորական ծառայություն` 3 տարվա համար կազմում է 18 000 000 ՀՀ դրամ: |
12. |
Համագործակցությ ունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
12.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |