ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 589-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, որպես օժանդակություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված բժշկական նշանակության ապրանքների (42 տեղ` 1,002 արկղ, 4,370 կգ ընդհանուր քաշով, 230,340 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,953 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատունվարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 02.08.21 N 638-Ա)
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
14.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 589-Ա որոշման |
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
(վերնագիրը խմբ. 02.08.21 N 638-Ա)
NN ը/կ |
Դոնորը |
Նկարագրությունը |
Ստացողը |
Կոդը |
Արկղը |
Քաշը (կգ) |
Արժեքը |
(ԱՄՆ-ի դոլար) | |||||||
1. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
Բժշկական նշանակության ապրանքներ |
Ավանեսյան Ա. -ՀՀ առողջապահության նախարարություն |
SC 213-01 |
48 |
453.2 |
110,160.00 |
2. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
Բժշկական նշանակության ապրանքներ |
Ղազարյան Ս. -ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն |
SC 213-02 |
272 |
1,099.6 |
23,490.00 |
3. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
Բժշկական նշանակության ապրանքներ |
Դավթյան Շ. -«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ |
SC 206-03 |
310 |
1,258 |
43,950.00 |
4. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
Բժշկական նշանակության ապրանքներ |
Հովակիմյան Ա. -«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն |
SC 206-04 |
32 |
176.9 |
6,690.00 |
5. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
Բժշկական նշանակության ապրանքներ |
Աղաջանովա Ե. -«Մուրացան» համալսարանական հիվանդանոց |
SC 206-05 |
340 |
1,382.3 |
46,050.00 |
Ընդամենը |
1,002 |
4,370 |
230,340.00 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
14.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |