ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2021 թվականի N 939-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1251-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 446-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
10.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 939-Ա որոշման
«Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբեր 8-ի N 1251-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ
Դ․ Սահակյան |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի ղեկավար) |
Դ. Վիրաբյան |
ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության պետ (հանձնաժողովի հայկական մասի ղեկավարի տեղակալ) |
Զ․ Մաթևոսյան |
ՀՀ փոխվարչապետ Տ․ Ավինյանի խորհրդական |
Մ․ Թոռչյան |
ՀՀ վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ |
Ա․ Ղևոնդյան |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող (ի պաշտոնե) |
Վ. Բիյագով | Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Թ․ Հարությունյան | ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ |
Ա. Այվազյան | ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
Ս․ Աբրահամյան |
ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ |
Ա. Բալդրյան | ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի պետ |
Ա. Կոստանյան |
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության ռազմագիտական բաժնի պետ |
Մ. Բագիյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի 2-րդ բաժնի պետի տեղակալ |
Ա. Աբրահամյան |
Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ |
Հ. Ահարոնյան |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի պարտականությունները կատարող |
Վ. Կարաքեշիշյանց |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ |
Մ․ Մարկոսյան |
«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (հանձնաժողովին կից գործարար խորհրդի հայկական մասի ղեկավար. համաձայնությամբ) |
Ռ․ Սահակյան | «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա․ Մեհրաբյան | «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Ավագյան |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի որակի վերահսկողության վարչության փորձագետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |
10.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |