ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 857-Ա
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝
1. Առանց գործուղման մասին անհատական իրավական ակտի՝ Հանրային խորհրդի քարտուղարության պետ Արտաշես Խալաթյանի՝ Վրաստանի Թբիլիսի քաղաքում գտնվելու դեպքի կապակցությամբ նշանակել ծառայողական քննություն:
2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը՝
1) առանց գործուղման մասին անհատական իրավական ակտի՝ Վրաստանի Թբիլիսի քաղաքում գտնվելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.
2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:
3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով`
Արթուր Հովսեփյան վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.
Հայկ Կեսոյան -վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ.
Սուսաննա Սահադյան -վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |