ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 փետրվարի 2022 թ. |
N 513-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 79-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածի 56-րդ կետով, 59-րդ կետի վերջին պարբերությամբ և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության առաջարկությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանին։
2. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի «Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ա որոշումը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022թ. փետրվարի 8 Երևան |