ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2021 թվականի N 666-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու թույլտվություն տալու մասին» N 1207-Ա որոշման 4-րդ կետում «դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի մարտի 31-ը» բառերով:
2. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ՝ նախատեսելով, որ գործարքից բխող ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
29.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |