ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 513-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 835-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 15-ի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական և պահեստային կազմերը հաստատելու մասին» N 835-Ա որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 513-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 15-ի N 835-Ա որոշման |
Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Քրիստինա Հովհաննիսյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (հանձնաժողովի նախագահ) |
Տիգրան Պողոսյան | - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ) |
Հաբեթ Մկրտչյան | - ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ |
Վիկտորիա Ավակովա | - «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ) |
Ենոք Շատվորյան | - «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ) |
Հասմիկ Էդիլյան | - «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ) |
Մերրի Սարիբեկյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 513-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 15-ի N 835-Ա որոշման |
Պ Ա Հ Ե Ս Տ Ա Յ Ի Ն Կ Ա Զ Մ
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Սոֆի Բոստանչյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ) |
Շուշանիկ Իսրայելյան | - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական (համաձայնությամբ) |
Սարգիս Ղալթախչյան | - ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ |
Աննա Կարապետյան | - «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Նորա Մնացականյան | - «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Գյուլնարա Շահինյան | - «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Մերրի Սարիբեկյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |