ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2016 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՁՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հավելված) 107-րդ կետին համապատասխան և Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական միության կոլեգիան որոշեց.
1. Հակագնագցման միջոց կիրառել՝ հավելվածի համաձայն սահմանված չափով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով Ուկրաինայից ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7213 10 000 0, 7213 91 100 0, 7213 91 410 0, 7213 91 490 0, 7213 91 700 0, 7213 91 900 0, 7213 99 100 0, 7213 99 900 0, 7214 20 000 0, 7214 99 100 0, 7214 99 390 0, 7214 99 790 0, 7227 20 000 0, 7227 90 100 0, 7227 90 950 0, 7228 20 910 0, 7228 20 990 0, 7228 30 690 0, 7228 30 890 0 և 7228 60 800 0 ծածկագրերով դասակարգվող՝ ամբողջ երկարությամբ միատեսակ հոծ լայնակի հատույթ ունեցող, շրջանների ձևով, կարժերով կամ սահմանված երկարությամբ կտրատած շիկագլոցված պողպատե ձողերի նկատմամբ, որոնք կարող են ունենալ գլանման գործընթացում ստացված փորվածքներ, ելուստներ, ակոսներ կամ այլ դեֆորմացիաներ` հետագա մշակմամբ կամ առանց դրա (բացառությամբ ավտոմատային, արագահատ, գործիքային, առանցքակալային, կոռոզիակայուն պողպատե ձողերի, կռած կամ սառը դեֆորմացիայից հետո ստացված սնամեջ ձողերի կամ հորատման աշխատանքների համար նախատեսված դատարկ ձողերի)՝ տվյալ հակագնագցման միջոցի համար գործողության ժամկետը սահմանելով 5 տարի:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի բնագավառում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն Որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ՝ ապրանքի անվանմամբ։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Հրապարակվել է կայքում 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|