ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1405-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն N 1 հավելվածի NN 1 և 2 աղյուսակների:
2. 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 492,961.5 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։
3. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գումարների չափը՝ համաձայն N 2 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին՝
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները տրամադրել 2018 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100 տոկոսով տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին.
2) կնքել պայմանագիր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ` 2018 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 24-ը մարզպետարանների կողմից տրամադրված տարերային աղետների հետևանքով տուժած հողօգտագործողների ցանկի հիման վրա մասնակի փոխհատուցման համար նախատեսված գումարների վճարման վերաբերյալ.
3) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագրում նախատեսել դրույթ, որ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ է ներկայացնում տեղեկատվություն՝ հանրապետության հողօգտագործողներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցված գումարների վճարման վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 12 |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի N 1405-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մեղմման նպատակով գյուղատնտեսական հողօգտագործողներին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
II. ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Գյուղատնտեսական հողօգտագործողներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 50-100 տոկոսով տուժած հողօգտագործողներին:
3. Փոխհատուցման սահմանաչափերը սահմանվում են հետևյալ չափով՝
1) խաղողի համար` վնասի 5 տոկոսի չափով.
2) պտղի և հատապտղի համար` վնասի 5 տոկոսի չափով.
3) բանջար-բոստանի, կարտոֆիլի, կերային և տեխնիկական մշակաբույսերի համար` վնասի 4 տոկոսի չափով.
4) հացահատիկի և հատիկաընդեղենի 1 հեկտարի համար` 30000 դրամ:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ կազմում են տարերային աղետների հետևանքով տուժած հողօգտագործողների ցանկը (նշելով հողօգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, հողատարածքի վայրը, չափը, պատճառված վնասի և փոխհատուցվող գումարի չափը), որից հետո մարզպետարանների կողմից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 5-ը այն տրամադրվում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը` փոխհատուցման վճարումները կատարելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմինները տարերային աղետների հետևանքով տուժած հողօգտագործողների ցանկը կազմելիս հաշվարկներում հիմք են ընդունում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված սահմանաչափերը:
6. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 24-ը չվճարված գումարները մինչև 2018 թվականի դեկտեմբերի 25-ը ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից մինչև 2019 թվականի փետրվարի 10-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվում տեղեկատվություն՝ հանրապետության հողօգտագործողներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցված գումարների վճարման վերաբերյալ:
8. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմիններն ապահովում են փոխհատուցման գումարների տրամադրման կարգի և դրա իրականացման գործընթացների հանրային իրազեկումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատարՆ. Փաշինյան