ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2019 թվականի N 830-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1412-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1412-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Սույն որոշման «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000-կմ 38+450 հատված» բաժնի 75.1-ին, 97.1-ին և 97.2-րդ կետերում նշված օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 31-ն է:».
3) N 1 հավելվածի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000-կմ 38+450 հատված» բաժնի 3-րդ, 5-րդ, 19-րդ, 20-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 31-րդ, 38-րդ, 41-րդ, 75-րդ, 79-րդ, 86-րդ, 87-րդ, 109-րդ, 118-րդ, 119-րդ, 121-րդ, 123-րդ, 125-րդ, 130-րդ, 146-րդ, 147-րդ և 157-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
4) N 1 հավելվածի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000-կմ 38+450 հատված» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 75.1-ին, 97.1-ին և 97.2-րդ կետերով.
« |
|
». |
5) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 9 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի N 830-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1412-Ն որոշման |
ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻ
ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ 0+00-կմ 38+450 հատված
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 հատված
»: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |