ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2018 թվականի N 1401-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1401-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
8802 12 000 1 |
Ուղղաթիռ |
Հիմնական բնութագիրը՝ անձնակազմ/ուղևորներ 2+3 |
հատ |
1 |
Ֆրանսիա |
271,400,000.00 |
2. |
8802 11 0003 |
Ուղղաթիռ Airbus H125, քաղաքա- ցիական |
Հիմնական բնութագիրը՝ անձնակազմ/ ուղևորներ 1+5 թռիչքի տվյալները՝ թռիչքի հեռավորությունը՝ 634 կմ, առավելագույն արագությունը՝ 287 կմ/ժ, կրեյսերական արագությունը՝ 253 կմ/ժ, խնայողական արագությունը՝ 220 կմ/ժ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 7010 մ ընդհանուր չափսերը՝ առավելագույն թռիչքային քաշը՝ 2250 կգ, օգտակար բեռնվածությունը՝ 1075 կգ, ուժային սարքավորումը՝ Մոդել ARRIEL 2D, քանակը՝ 1, թռիչքի հզորությունը՝ 632 ԿՎ, կրեյսերական քարշուժը՝ 543 ԿՎ լիցքավորման տարողունակությունը՝ վառելիքի բաքի տարողունակությունը՝ 540 լ |
հատ |
1 |
Ֆրանսիա |
1,168,802,100.00 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
1,440,202,100.00 |
(հավելվածը լրաց., փոփ. 27.12.18 N 1550-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |