Գլխավոր տեղեկություն
Համար
N 1564-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.30/91(1180).1 Հոդ.1226.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2015 թվականի N 1564-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 24-րդ հոդվածի 5-րդ և 25-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) դիմող` ծնողի անունից նպաստը նշանակելու և վճարելու դիմում ներկայացրած անձ.»,

բ. 2-րդ կետի 3-րդ ենթակետը «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «և ով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացրել է նպաստը նշանակելու դիմում, նոր ծնված երեխայի խնամակալ կամ որդեգրող» բառերով,

գ. 3-րդ կետում «դիմողն անձամբ» բառերը փոխարինել «ծնողն անձամբ կամ այլ անձի միջոցով» բառերով,

դ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,»,

ե. 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «դիմողը» բառը փոխարինել «ծնողը» բառով, իսկ «գ» պարբերությունում «դիմողը» բառը` «ծնողը» բառով, «դիմողի» բառը` «ծնողի» բառով,

զ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) դիմողի և ծնողի անձը հաստատող փաստաթղթերը, ծնողի` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ծնողի` նպաստի իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող այլ փաստաթղթեր՝ ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր).»,

է. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «դիմողը» բառը փոխարինել «ծնողը» բառով,

ը. 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «(բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան (զավակը) զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, սովորում է ռազմաուսումնական հաստատությունում կամ օտարերկրյա պետությունում, պատիժը կրում է ազատազրկման վայրում)» բառերը,

թ. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթեր (երեխայի կամ զավակի ծննդյան վկայական կամ երեխայի (զավակի) սերման փաստի մասին ծննդի պետական գրանցման (ծննդյան ակտի գրանցման) փաստը հաստատող տեղեկանքում ներառված տեղեկատվություն պարունակող այլ փաստաթուղթ կամ դատարանի վճիռ, որով հաստատվել է երեխայի (զավակի) սերման փաստը).»,

ժ. 4.1-ին կետում «քաղաքացու» բառը փոխարինել «նպաստ նշանակելու» բառերով,

ժա. 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Եթե սույն կարգի 8-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` բնակչության պետական ռեգիստր) հաշվառված երեխան (զավակը) զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության կամ սովորում է ռազմաուսումնական հաստատությունում կամ օտարերկրյա պետությունում կամ պատիժը կրում է ազատազրկման վայրում, ապա անձը հաստատող փաստաթղթի փոխարեն կարող է ներկայացվել այդ փաստաթղթի լուսապատճենը: Այս դեպքում փաստաթղթի լուսապատճենը չի պահանջվում, եթե սույն կարգի 4-րդ կետի 3-6-րդ ենթակետերում նշված տեղեկանքի տվյալներով երեխան (զավակը) նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրում: Եթե սույն կարգի 8-րդ կետում նշված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող՝ 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (զավակին) երբևէ չի հատկացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ կամ նրան հատկացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտն անվավեր է, ապա սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը չի ներկայացվում:»,

ժբ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն որոշման 4-րդ կետի 3-6-րդ ենթակետերում նշված տեղեկանքներում ներառվում են երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (առկայության դեպքում):»,

ժգ. 6-րդ կետում «դիմողն» բառը փոխարինել «ծնողն» բառով,

ժդ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Սույն կարգի 13-րդ կետում նշված երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի չեն առնվում: Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս` հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված`

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները)` անկախ բնակության (հաշվառման) վայրից.

2) նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխայի մորից սերված երեխաների կամ զավակների խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի)` անկախ բնակության (հաշվառման) վայրից.

3) նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե նրանց մայրը մահացել է մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը՝ անկախ բնակության (հաշվառման) վայրից.

4) նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե դատարանի որոշմամբ նրանց խնամքը հանձնվել է նոր ծնված երեխայի հորը՝ անկախ բնակության (հաշվառման) վայրից:»,

ժե. 10-րդ կետի 1-ին նախադասությունում «սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքի» բառերը փոխարինել «մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած երեխայի» բառերով, իսկ 2-րդ նախադասությունում «Բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքի՝ նոր» բառերը փոխարինել «Նոր» բառով, իսկ «(դիմողի)» բառը հանել,

ժզ. ուժը կորցրած ճանաչել 11-րդ և 14-րդ կետերը,

ժէ. 13-րդ կետը «խնամված» բառից հետո լրացնել «կամ» բառով, իսկ «ունեցող» բառը փոխարինել «ունեցած» բառով,

ժը. 15-րդ կետից հանել «և 14-րդ» բառերը,

ժթ. 17-րդ կետի 1-ին ենթակետում «դիմողին (դիմողին» բառերը փոխարինել «ծնողին (ծնողին» բառերով,

ի. 18-րդ կետի նախաբանում «դիմողին» բառը փոխարինել «ծնողին» բառով,

իա. 18-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.»,

իբ. 18-րդ կետի 3-րդ ենթակետում «դիմողը» բառը փոխարինել «ծնողը» բառով,

իգ. ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը,

իդ. 19-րդ կետում «դիմողին» բառը փոխարինել «ծնողին» բառով, իսկ «դիմողի» բառը փոխարինել «ծնողի» բառով.

իե. 22-րդ կետի 2-րդ ենթակետում «դիմողին» բառը փոխարինել «ծնողին» բառով,

իզ. 25-րդ կետում «դիմողի» բառը փոխարինել «ծնողի» բառով,

իէ. 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե ծնողը դիմումը ներկայացնում է այլ անձի միջոցով, ապա նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը կանխիկ եղանակով դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր:»,

իը. 26-րդ կետում «դիմողին կամ նրա լիազորած անձին» բառերը փոխարինել «ծնողին կամ ծնողի տված՝ սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագիր ներկայացրած դիմողին» բառերով,

իթ. 27-րդ կետում «դիմողի» բառը փոխարինել «նպաստ նշանակելու» բառերով,

լ. 29-րդ կետում «դիմողի» բառը փոխարինել «ծնողի» բառով, իսկ «մյուս ծնողին կամ նոր ծնված երեխայի հետ միևնույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) որդեգրողին կամ խնամակալին» բառերը` «ծնողին» բառով,

լա. 30-րդ կետի նախաբանում, 1-ին ենթակետի «գ» պարբերությունում և 2-րդ ենթակետում «դիմողի» բառը փոխարինել «ծնողի» բառով,

լբ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 34-րդ կետով.

«34. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներին՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու կամ այդ երեխաների՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու, այլ անձի կողմից որդեգրվելու դեպքում վճարված նպաստը ծնողից բռնագանձման ենթակա չէ, եթե նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան տեղավորվել է հատուկ (մասնագիտացված) հաստատությունում (մանկատանը):».

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ծնող` հաշվետիրոջ հայրը կամ մայրը, ումից սերված լինելու փաստը որոշված է օրենքով սահմանված կարգով, հաշվետիրոջ խնամակալը կամ որդեգրողը.

3) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ` հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնող, ով սույն կարգի 5-րդ կետի համաձայն ձեռք է բերել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք.»,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) ծնողի դիմումի հիման վրա: Պետական աջակցության հաշիվը տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով, պայմանագրով, ծնողի և բանկի միջև կնքված` պետական աջակցության հաշվի պայմանագրով: Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ձեռք բերած անձի տվյալները բանկին է տրամադրում լիազոր մարմինը: Եթե հաշվետիրոջ ծնողը, ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը, հաշվետիրոջ հետ չի բնակվում (հաշվառված չէ) Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում, ապա ընտանեկան դրամագլուխը բանկին փոխանցելիս ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալներ չեն տրամադրվում: Այս դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները բանկին են տրամադրվում հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացվելուց հետո:»,

գ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «կամ որդեգրողը» բառերը փոխարինել «(բացառությամբ խնամակալի)» բառերով,

դ. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «օրինական ներկայացուցչի`» բառերը փոխարինել «ծնողի՝» բառով,

ե. 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 5 հավելվածում (եթե ընտանիքի անդամը կամ ծնողը սոցիալական փաթեթի շահառու է՝ ապա N 4 հավելվածում) նախատեսված պայմաններին բավարարող, սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար սահմանված (եթե ընտանիքի անդամը կամ ծնողը սոցիալական փաթեթի շահառու է՝ սոցիալական փաթեթի շահառուի համար սահմանված) առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթ (եթե ընտանիքի անդամը կամ ծնողը սոցիալական փաթեթի շահառու է՝ առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթ) ձեռք բերելու համար՝ առավելագույնը ապահովագրավճարի 50 տոկոսի չափով, բայց մեկ անձի համար տարեկան ոչ ավելի, քան 72000 դրամ.»,

զ. 4-րդ կետի 4-րդ ենթակետում «կամ որդեգրողին» բառերը փոխարինել «(բացառությամբ խնամակալի)» բառերով,

է. 4-րդ կետի 5-րդ ենթակետը «բնակավայրերում» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում» բառերով, իսկ «կամ որդեգրողը» բառերը փոխարինել «` բացառությամբ խնամակալի» բառերով,

ը. 4.1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «դիմողը» բառը փոխարինել «ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը» բառերով,

թ. 5-րդ կետի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ծնողը ձեռք է բերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք, եթե բնակվում է (հաշվառված է) հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում և ներկայացրել է նպաստը նշանակելու դիմում: Հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողը ձեռք է բերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք այդ մասին դիմում ներկայացնելու դեպքում, եթե`»,

ժ. 5-րդ կետի 8-րդ ենթակետում «օրինական ներկայացուցչի» բառերը փոխարինել «ծնողի» բառով,

ժա. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.

«10) նպաստը նշանակվել է հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում չբնակվող (չհաշվառված) ծնողին:»,

ժբ. 6-րդ կետի նախաբանը «դեպքերում» բառից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողը ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք է ձեռք բերում նպաստը նշանակելու դիմումի հիման վրա)» բառերով, իսկ «օրինական ներկայացուցիչը» բառերը փոխարինել «ծնողը» բառով,

ժգ. 6-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում և 2-րդ ենթակետում «օրինական ներկայացուցչի» բառերը փոխարինել «ծնողի» բառով,

ժդ. 8-րդ կետում «օրինական ներկայացուցչին» և «օրինական ներկայացուցիչը» բառերը համապատասխանաբար փոխարինել «ծնողին» և «ծնողը» բառերով,

ժե. 14-րդ կետում «օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին)» բառերը փոխարինել «ծնողին» բառով,

ժզ. 19-րդ կետը «(զավակն) է» բառից հետո լրացնել «կամ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք չունեցող ծնողը» բառերով,

ժէ. 21-րդ կետում «դիմողին, կամ դիմողի» բառերը փոխարինել «ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձին, կամ» բառերով,

ժը. 24-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի» բառերը փոխարինել «ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի» բառերով,

ժթ. 24-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «դիմողը» բառը փոխարինել «ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը» բառերով,

ի. 24-րդ կետի 2-րդ ենթակետում «օրինական ներկայացուցչի» բառերը փոխարինել «ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի» բառերով.

3) որոշման N 3 հավելվածում՝

ա. 1-ին կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) ծնող` հաշվետիրոջ հայրը կամ մայրը, ումից սերված լինելու փաստը որոշված է օրենքով սահմանված կարգով, հաշվետիրոջ խնամակալը կամ որդեգրողը.

6) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ` հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնող, ով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրավունք ունի տնօրինելու պետական աջակցության հաշվին առկա դրամական միջոցները (ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ձեռք բերած անձի տվյալները բանկին է տրամադրում լիազոր մարմինը՝ հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողին նպաստ նշանակելու կամ հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողի կողմից ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմումի հիման վրա).

7) դիմումի իրական շահառու` նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխա (զավակ), ընտանեկան դրամագլուխը տնօրինող չհանդիսացող ծնող, ում օգտին (ուսման վարձը վճարելու համար) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմումը:»,

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետում «դիմողի» բառը փոխարինել «ծնողի» բառով,

գ. 2-րդ կետի 1.1-ին կետում «դիմողի» և «դիմողն» բառերը համապատասխանաբար փոխարինել «ծնողի» և «ծնողն» բառերով, իսկ «ավանդային» բառը` «բանկային» բառով,

դ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «դիմողի կամ հաշվետիրոջ այլ օրինական ներկայացուցչի (ծնող, խնամակալ, որդեգրող)» բառերը փոխարինել «ծնողի» բառով,

ե. 2-րդ կետի 3-րդ ենթակետումուղղ. «Դիմողի» և «դիմողի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ծնողի» և «ծնողի» բառերով,

զ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «դիմողի» բառը փոխարինել «ծնողի» բառով,

է. 4-րդ կետի 3-րդ ենթակետը «զավակն է» բառերից հետո լրացնել «կամ ընտանեկան դրամագլուխը տնօրինող չհանդիսացող ծնողը» բառերով,

ը. 4-րդ կետի 4-րդ ենթակետում «դիմողի» բառը փոխարինել «ծնողի» բառով,

թ. 4-րդ կետի 13-րդ ենթակետում «դիմողի» բառը փոխարինել «ծնողի» բառով, իսկ «ավանդային» բառը` «բանկային» բառով,

ժ. 5-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերում «ավանդային» բառը փոխարինել «բանկային» բառով,

ժա. 5-րդ կետի 4-րդ ենթակետում «դիմողի» բառը փոխարինել «ծնողի» բառով,

ժբ. 5-րդ կետի 6-րդ ենթակետը «զավակն է» բառերից հետո լրացնել «կամ ընտանեկան դրամագլուխը տնօրինող չհանդիսացող ծնողը» բառերով,

ժգ. 18-րդ կետում «դիմողի» բառը փոխարինել «ծնողի» բառով, իսկ «ավանդային» բառը` «բանկային» բառով,

ժդ. հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի N 1 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում «Դիմողի» բառը փոխարինել «Ծնողի» բառով,

ժե. հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի N 1 հավելվածի 4-րդ կետում «նպաստի» բառը փոխարինել «նպաստի՝ ուղղակի վճարվող» բառերով,

ժզ. հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի N 4 հավելվածի վերնագրից հանել «ԴԻՄՈՂԻ ԿԱՄ» և «ՓՈԽԱՐԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԱՆՁԻ» բառերը,

ժէ. հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի N 5 հավելվածի 4-րդ կետում «սերիան և համարը» բառերից հետո լրացնել «(տրվում է բացառապես այն դեպքում, երբ հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողը ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք է ձեռք բերում նպաստը նշանակելու դիմումի հիման վրա)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան