Գլխավոր տեղեկություն
Համար
N 1553-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2016-23.06.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.29/90(1179).1 Հոդ.1186.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 1553-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրումն ու վարչական ռեգիստրի վարումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազայում առկա տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունների տրամադրման օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունների տրամադրման օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ձևը լրացվում և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն է տրամադրվում «Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել» (Microsoft Office Excel) ձևաչափով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԵՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման N 2 հավելվածի ձևի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի տեղեկատվական համակարգի հետ իր կողմից շահագործվող e-register.am էլեկտրոնային համակարգի համակցման միջոցով տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ընդ որում, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տեղեկություններ տրամադրելիս, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրվում են իր տվյալների բազայում առկա` Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկությունները, իսկ ոլորտի նոր ստեղծված, ինչպես նաև լուծարված տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկությունները e-register.am էլեկտրոնային համակարգի կողմից իրական ժամանակում ավտոմատ փոխանցվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի տեղեկատվական համակարգին, e-register.am էլեկտրոնային համակարգում նշված տեղեկությունների գրանցմանը զուգահեռ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման N 3 հավելվածի ձևի, տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ընդ որում, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տեղեկություններ տրամադրելիս, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվում են իր տվյալների բազայում առկա` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկությունները, իսկ յուրաքանչյուր հաջորդ անգամ` միայն ոլորտի նոր տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև գործունեությունը դադարեցրած տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկությունները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկություններն առաջին անգամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրելիս, հիմք է ընդունում նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից նախապես տրամադրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների ցանկերը:

4. Սույն կարգի 1-ին և 2-րդ կետերում նշված տեղեկությունները ներառվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից վարվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրում և պարբերաբար թարմացվում են:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների բազայից` Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ

 

NN
ը/կ

Իրավաբա-նական անձի անվանումը

Պետ. ռեգիստրի գրանցման համարը

Իրավաբա-նական անձի գրանցման օրը

Իրավա-բանական անձի ՀՎՀՀ-ն

Իրավա-բանական անձի գտնվելու վայրը

Գործունեության հիմնական տեսակը (նշել կոդը` ըստ Տնտեսական գործունեության տեսակների ՀՀ դասակարգչի 26.11.0, 26.12.0, 26.20.0, 26.30.0, 26.80.0, 46.51.0, 46.52.1, 46.52.2, 46.52.3, 58.21.0, 58.29.0, 61.10.3, 61.20.4, 61.30.2, 61.90.0, 62.01.0, 62.02.0, 62.03.0, 62.09.0, 63.11.0, 63.12.0, 95.11.0, 95.12.0, 47.41.0, 47.42.0 և 85.59.3 ենթադասերի)

Բաժնե-մասերի սեփականա-տերերը(ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ)

               
               
               
               

 

Տեղեկությունները ներկայացված են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների համաձայն:

Տեղեկությունները գրառվել են պետական գրանցման պահին իրավաբանական անձի ներկայացրած տեղեկատվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տվյալների բազայից` Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ

 

NN
ը/կ

Իրավա-բանական անձի անվանումը

Իրավա-բանա-կան անձի ՀՎՀՀ-ն

Իրավա-բանա-կան անձի գտնվելու վայրը

Գործունեության հիմնական տեսակը (նշել կոդը` ըստ Տնտեսական գործունեության տեսակների ՀՀ դասակարգչի 26.11.0, 26.12.0, 26.20.0, 26.30.0, 26.80.0, 46.51.0, 46.52.1, 46.52.2, 46.52.3, 58.21.0, 58.29.0, 61.10.3, 61.20.4, 61.30.2, 61.90.0, 62.01.0, 62.02.0, 62.03.0, 62.09.0, 63.11.0, 63.12.0, 95.11.0, 95.12.0, 47.41.0, 47.42.0 և 85.59.3 ենթադասերի)

Գործունեության այլ տեսակները (նշել կոդը` ըստ Տնտեսական գործունեության տեսակների ՀՀ դասակարգչի ենթադասերի)

Աշխատողների թիվը (աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին թիվը)

             
             
             
             

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.11.2019, N 1589-Ն 30.11.2019, N 1553-Ն
27.07.2017, N 895-Ն 05.08.2017, N 1553-Ն
09.06.2016, N 595-Ն 23.06.2016, N 1553-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան