ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2015 թվականի N 1126-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 3-5-ը Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզ գործուղված պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Գագիկ Բեգլարյանինը, Արմեն Մուրադյանինը, Գագիկ Միրիջանյանինը, Գագիկ Գրիգորյանինը, Հայկ Գրիգորյանինը և Վիոլետա Աղաջանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներինը՝ Արտակ Ալեքսանյանի, Կարեն Սիմոնյանի, Արմեն Անդրեասյանի և Արմինե Ուդումյանի ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության միջոցով:
2. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարվել են համապատասխան գործուղող կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. նոյեմբերի 25-ի N 1126-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-5-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (պատվիրակության ղեկավար) |
Ա. Մուրադյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Գ. Միրիջանյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (03.11.2015 թ.-11.11.2015 թ.) |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Հ. Գրիգորյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ |
Վ. Աղաջանյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Ալեքսանյան |
- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավար |
Կ. Սիմոնյան |
- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր օպերատոր |
Ա. Անդրեասյան |
- «Հ1» հեռուստաընկերության առաջին լրատվականի օպերատոր |
Ա. Ուդումյան |
- «Հ1» հեռուստաընկերության առաջին լրատվականի թղթակից |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|