Գլխավոր տեղեկություն
Համար
N 860-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.09.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 28 սեպտեմբերի 2015 թվականի N 860-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2797-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «էՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետը և Երևանի քաղաքապետի առաջարկությունը՝

1. Երևանի հիմնադրման 2797-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները կազմակերպել և իրականացնել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին և 11-ին։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով՝

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան՝ աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը.

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում.

3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 28

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան