Գլխավոր տեղեկություն
Համար
N 578-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2015 թվականի N 578-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի՝

1. Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող 112,970,000 ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի վարկային համաձայնագրի նախագիծը, վարկային համաձայնագրի նախագծով սահմանված վարկավորման դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հուլիսի 6-ի N 578-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Նիկոյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար, համաձայնությամբ)

   

Զ. Առաքելյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

   

Հ. Գալստյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ն. Մարտիրոսյան

- «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

   

Վ. Լալայան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ

   

Լ. Ֆարմանյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ

   

Զ. Առուշանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության ներդրումային ծրագրերի բաժնի պետ

   

Հ. Գասպարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

   

Ա. Կարապետյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

Ա. Ավագյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդակցության և զարգացման բաժնի պետ

   

Ս. Մկրտչյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան