Գլխավոր տեղեկություն
Համար
N 1401-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2012-12.04.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.15/56(930) Հոդ.1218
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1401-Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 12

Երևան  

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 8-ի N 1401-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ

NN
ը/կ

Իրավական ակտի անվանումը

Իրավական ակտի նախագիծը վերանայելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը

1

2

3

4

1.

ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների էկոլոգիական անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 965-Ն որոշում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2013 թ.
մարտի 3-րդ տասնօրյակ

2.

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1026-Ն որոշում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2013 թ.
մայիսի
3-րդ տասնօրյակ

3.

ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 750-Ն որոշում

ՀՀ բնապահպանության նախարարություն

 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2013 թ.
հունիսի
3-րդ տասնօրյակ

4.

ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2013 թ.
օգոստոսի
3-րդ տասնօրյակ

5.

ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի և հսկման մեթոդների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 67-Ն որոշում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2013 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

6.

ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և կազմությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1318-Ն որոշում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2013 թ.
նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.03.2014, N 286-Ն 12.04.2014, N 1401-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան