ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2015 թվականի N 875-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` համաձայն N 2 հավելվածի:
3.Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Բիշքեկ գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2015 թ. սեպտեմբերի 29 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 29-ի N 875-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) մեկնող դիտորդական առաքելության
| Լուսինե Հակոբյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի երկրորդ քարտուղար |
| Մարինե Բալայան | -«Հայկական Ատլանտիկ Ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 29-ի N 875-Ա որոշման |
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
(գումարը` եվրոյով)
|
Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսեր |
|
|
Օդանավակայան |
30 |
|
Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դեբրիֆինգի վայրեր) |
15 |
|
Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր) |
90 |
|
Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ) |
20 |
|
Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ) |
155 |
|
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ կողմից գանձվող գումարի չափը |
310 |
|
Մուտքի արտոնագիր |
65 |
|
Վարորդ (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 30 եվրո, 5 օր) |
150 |
|
Վառելիք (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 10 եվրո, 5 օր) |
50 |
|
Թարգմանիչ (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 30 եվրո, 5 օր) |
150 |
|
Փաստաթղթերի փոխանցում (յուրաքանչյուր դիտորդի կողմից) |
10 |
|
Հյուրանոց յուրաքանչյուր դիտորդի համար (8 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 140 եվրո մեկ գիշերը) |
1120 |
|
Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար օրական 40 եվրո, առավելագույնը 8 օր) |
320 |
|
Բնակության վայր և սնունդ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 25 եվրո` 4 օրվա համար) |
100 |
|
Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 25 եվրո` 4 օրվա համար) |
100 |
|
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
2,065 |
|
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
2,375 |
|
Երևան-Մոսկվա-Բիշքեկ ինքնաթիռի տոմս` յուրաքանչյուրի համար |
600 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |