«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312334
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
17 օգոստոսի 2012 թ. |
թիվ 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. նոյեմբերի 7-ի «Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 48-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական
խորհրդի 2012 թվականի օգոստոսի 17-ի թիվ 28-Ն որոշման
ՁԵՎ 29-ԳՏ
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
20 թ. __________________ (ամիս) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | |
Ներկայացնում է __________________________________________________________________ (անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը) Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը __________________________________________________________________ I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը /Վարչական շրջանը _______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
______________________________________________________________ I___I___I___I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Ցուցանիշների անվանումը |
Տողի համարը |
Չափի |
Հաշվետու ամսվա ծավալը |
Աճողական ծավալը տարվա սկզբից |
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը |
100 |
հա |
||
Արտադրվել է` հացահատիկ |
200 |
ցենտներ |
||
կարտոֆիլ |
210 |
- //- |
||
բանջարեղեն |
220 |
- //- |
||
բոստան |
230 |
- //- |
||
ծխախոտ |
240 |
- //- |
||
խորդենի |
250 |
- //- |
||
պտուղ և հատապտուղ |
260 |
- //- |
||
խաղող |
270 |
- //- |
||
սունկ (ներառյալ անտառային սնկիհավաքում) |
280 |
- //- |
||
ծաղիկ |
290 |
հատ |
||
Կուտակվել է ցանովի և բնական խոտ ընթացիկ տարվա բերքից |
300 |
ցենտներ |
||
Պատրաստվել է սենաժ |
310 |
ցենտներ |
||
Պատրաստվել է խոտալյուր |
320 |
- //- |
||
Կուտակվել է ծղոտ |
330 |
- //- |
||
Ստացվել է պատրաստի սիլոս |
340 |
- //- |
||
Արտադրվել է կերի արմատապտուղ |
350 |
- //- |
||
Ընդամենը կուտակվել են կերեր, կերամիավորներով (լրացվում է վիճակագրության մարզային գործակալությունում) |
360 |
- //- |
||
Ցանվել է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար |
370 |
հա |
||
որից` հատիկի համար |
370.1 |
- //- |
||
Կատարվել է ցրտահերկ |
380 |
- //- |
||
Հավաքվել է վայրաճ պտուղներ և հատապտուղներ |
390 |
ցենտներ |
||
որից` հատապտուղներ |
390.1 |
- //- |
||
Աճեցվել է դեկորատիվ ծառատեսակների տնկիներ |
400 |
հատ |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (500) _________________ մարդ |
Ղեկավար |
___________________________ (Ազգանուն, անուն) |
_____________________ (Ստորագրություն) |
| ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
___________________________ (Ազգանուն, անուն) |
_____________________ (Ստորագրություն) |
«__»______ ____20___թ. |
Հավելված 2
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2012 թ. օգոստոսի 17-ի թիվ 28-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11 որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության բոլոր տվյալները լրացվում են հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից:
6. «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» թիվ 100 տողում, լրացվում է հաշվետու ժամկետում, հատիկ ստանալու համար, փաստացի հնձված բոլոր տեսակի աշնանացան և գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունները, ներառյալ լրիվ հասունության շրջանում, հատիկի համար, հնձված եգիպտացորենը:
7. «Արտադրվել է հացահատիկ» թիվ 200 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում, կալսված բոլոր տեսակի հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերից և հատիկի համար հնձված եգիպտացորենից ստացված համախառն բերքը` սկզբնական մուտքագրման քաշով:
8. «Կարտոֆիլ» թիվ 210 տողում, լրացվում է, հաշվետու ժամանակահատվածում, կարտոֆիլի քանդված տարածությունից կուտակված համախառն բերքը:
9. «Բանջարեղեն» թիվ 220 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր տեսակի (կաղամբ, վարունգ, լոլիկ, գլուխ սոխ, սխտոր, սմբուկ, պղպեղ, սեղանի գազար և այլ բանջարեղեն) վաղահաս և ուշահաս բանջարանոցային մշակաբույսերից հավաքված բերքը:
10. «Բոստան» թիվ 230 տողում, լրացվում է բոլոր տեսակի ձմերուկի և սեխի մշակաբույսերից, հաշվետու ժամանակահատվածում հավաքված բերքը: Այս տողում չի լրացվում անասնակերի համար ցանված բոստանային մշակաբույսերի բերքը:
11. «Ծխախոտ» թիվ 240 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված ծխախոտի կանաչ տերևները թելամետրերով համապատասխան գործակիցներով չոր ծխախոտի վերահաշվարկելուց հետո հավաքված բերքը: (Այսպես` Սամսուն 36 տեսակի ծխախոտի 1 թելամետր կանաչ զանգվածը չորացնելուց հետո կազմում է 100 գրամ չոր ծխախոտի զանգված, համապատասխանաբար Սամսուն 49 տեսակի ծխախոտը` 120 գրամ, Տրապիզոն տեսակի ծխախոտը` 150 գրամ և Օստրոլիստ տեսակի ծխախոտը` 170 գրամ չոր ծխախոտի զանգված):
12. «Խորդենի» թիվ 250 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված խորդենու կանաչ զանգվածի քաշը:
13. «Պտուղ և հատապտուղ» թիվ 260 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների (ելակ, գետնամորի, մոշ և այլն) քանակը (անկախ հասունացման աստիճանից):
14. «Խաղող» թիվ 270 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր տեսակի վաղահաս և ուշահաս խաղողի հավաքված բերքը: Այս տողում հաշվի է առնվում նաև առանձին թփերից (թարմաներից) հավաքված խաղողի բերքը:
15. «Սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում)» թիվ 280 տողում լրացվում է բոլոր տեսակի աճեցված սնկերի (ներառյալ անտառային սնկի) հավաքված բերքը:
16. «Ծաղիկ» թիվ 290 տողում լրացվում է բոլոր տեսակի աճեցված ծաղիկների քանակը:
17. «Կուտակվել է ցանովի և բնական խոտ ընթացիկ տարվա բերքից» թիվ 300 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտհարքներից տվյալ տարում հնձված և կուտակված չոր խոտի քանակը: Այս տողում չի լրացվում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը: Կանաչ վիճակում անասուններին կերակրված խոտը այս տողում լրացվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):
18. «Պատրաստվել է սենաժ» թիվ 310 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերի կանաչ զանգվածից համապատասխան աշտարակներում և հորերում դրված կանաչ զանգվածի քաշը:
19. «Պատրաստվել է խոտալյուր» թիվ 320 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերից գործարանների կողմից խոտալյուրի արտադրված քանակությունը:
20. «Կուտակվել է ծղոտ» թիվ 330 տողում, լրացվում է աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս տողում չի լրացվում: Այս տողում ցույց է տրվում նաև սերմի համար կալսված բազմամյա խոտաբույսերից ստացված ծղոտը:
21. «Ստացվել է պատրաստի սիլոս» թիվ 340 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերից, սիլոսի համար ցանված մշակաբույսերից, արևածաղկի և եգիպտացորենի կանաչ զանգվածից, համապատասխան աշտարակներում և հորերում դրված կանաչ զանգվածը, 20 օր հետո կատարվող համապատասխան չափումների միջոցով:
22. «Արտադրվել է կերի արմատապտուղ» թիվ 350 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում անասնակերի համար արտադրված կերի ճակնդեղի (ներառյալ անասնակերի համար ցանված շաքարի ճակնդեղը) քանակը:
23. «Ընդամենը կուտակվել են կերեր, կերամիավորներով» թիվ 360 տողում, լրացվում է արտադրված բոլոր տեսակի անասնակերերի քանակը` վերածած կերամիավորների հետևյալ գործակիցներով (խոտ` 0,48, ծղոտ` 0,31, սիլոս` 0,21, սենաժ` 0,35, խտացրած կերեր` 1,0, կերի արմատապտուղ` 0,12):
24. «Ցանվել է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար» թիվ 370 տողում, լրացվում է տվյալ տարվա բերքի տակ նախորդ տարվա աշնանը ցանված աշնանացան ցորենի, տարեկանի և գարու` ինչպես հատիկի, այնպես էլ խոտի և կանաչ կերի համար ցանված տարածությունները:
25. «Որից` հատիկի համար» թիվ 370.1 տողում առանձնացվում է միայն հատիկի համար տվյալ տարվա բերքի տակ ցանված ցորենի, տարեկանի և գարու տարածությունները:
26. «Կատարվել է ցրտահերկ» թիվ 380 տողում, լրացվում է այն տարածությունը, որը վարել են նախորդ տարվա աշնանը` գարնանացան կատարելու նպատակով:
27. «Հավաքվել է վայրաճ պտուղներ և հատապտուղներ» թիվ 390 տողում ցույց է տրվում միայն վայրաճ բոլոր տեսակի պտղի և հատապտղի հավաքված ընդամենը բերքը:
28. «Աճեցվել է դեկորատիվ ծառատեսակների տնկիներ» թիվ 400 տողով ցույց է տրվում դեկորատիվ նպատակների համար աճեցված ծառատեսակների տնկիների քանակը:
29. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակ» թիվ 500 տողով ցույց է տրվում տարվա վերջի դրությամբ կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը: